Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Յովհաննէս Երզնկացի

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Յովհաննէս Երզնկացի

    ՏԱՂ ԵՐԶՆԿԱՑԻ ՅՈՎԱՆԻՍԻ ԱՍԱՑԵԱԼ


    Այս ի՞նչ կրակ էր զիս այրեց,

    Կամ ի'նչ խաւար, որ զիս պատեց,

    Ես վէմ անխախտ էի ՝ խախտեց,

    Պօղպատ ամուր՝ զէտ ջուր հալեց:



    Եկաւ, անցաւ ու ճոխ քայլեց,

    Ճոճաց ու զմէջքն կոտրտեց,

    Դարձաւ ի յետ խոլոր հայեց,

    Անձըս տեսաւ ու զահընդեց:



    Օրըն շաբաթ լոյս կիրակի.

    Վերի վանաց ի վայր կուգի,

    Բուրվառ ի ձեռս ու խունկըն իլի,

    Սաղմոսարանն յանդս ունէի:



    Հետ կուգայի, հետ կարդայի,

    Թ երթամ հասնիմ ճաշու ժամի,

    Եկի առի հա'նց կրակի

    Ոչ գրէի', ոչ կարդայի':



    Մէկ մ'է հեծեր պօզ պէտաւի,

    Եկաւ անցաւ քաջ մուհալի,

    Աչեր ունէր թավրէզտանի,

    Ընքվին ըզխելքըս կու տանի:



    Խնձոր ձգեց մըտիկ չարի

    Մէկ մ այլ ձգեց ցածցայ ւ առի.

    -Սէն միւսիւրման, մոլլայ ղըզի

    Պէն Յովհաննէս քէշիշ օղլի,



    -Եօրու, եօրու, կեաւուր օղլի,

    Կեօթուր պիզտէն մուհալ սօզի,

    Սէն Յովհաննէս, քէշիշ օղլի,

    Պէն միւսիւրման մօլլա ղըզի,

    Զիրար սիրենք խօշ կու լինի:



    Յովհաննէսին մայրն է, տըղայ,

    Հագեր վալայ վըրան ճուպայ,

    Վերի վաներացն ի շուրջ կուգայ,

    Ու խունկ ու մոմ կու խոստանայ:



    -Հաբեղաներ, ասէք մեղայ,

    Սարկաւագներ՝ տէր ողորմեայ,

    Մի՞թէ իւր խելքն ի վերան գայ,

    Թ իմ Յովհաննէսն ի տուն դառնայ:



    Մէկ մի չասաց թէ՝ տէր մեղայ,

    Ամէնն ալլահ ու շէյտուլլայ,

    Յետոյ զայս ճուղապն ասացին,

    -Այլ Յովհաննէսին ճար չըկա՜յ:



    -Ծո'յ Յովհաննէս, ծո'յ իմ տըղայ,

    Դարձիր ի տունն, ասա մեղա՜յ,

    Հոն քու տէրտէրըդ կու ճորայ,

    Թ Աշան ընկեր է հետ նորայ:



    -Հայ իմ մարիկ, ես քեզ ծառայ,

    Թէ իմ տէրտէրըն զիս ճորայ,

    Նա ես զԱշան ցըցնեմ նորայ,

    Քան զիս ու այլ խեւ կու լինայ:



    -Ծո'յ Յովաննէս, ծոյ իմ տըղայ,

    Դարձիր ի տունն, ասա մեղայ,

    Դու մէկիկ ես, այլ ճար չըկայ

    Այլ լինալու ճարակ չըկայ:



    -Հայ իմ մարիկ, ես քեզ ծառայ,

    Զկաթդ որ կերայ, հալալ արայ,

    Զխելքըս առին ու խեւ եղայ,

    Յիսմէ ի քեզ այլ ճար չըկայ:



    -Ծոյ Յովհաննէս, ծո'յ իմ տըղայ,

    Դարձիր ի տունն, ասա մեղայ,

    Քեզի բերեմ հայու դըստրիկ,

    Ըզքեզ օրհնել տամ քահանայ:



    -Հայ իմ մարիկ, ես քեզ ծառայ,

    Գէմ Աշային նըման չըկայ,

    Աշան է թուխ, ունքն է կամար,

    Քաֆիր եմ թէ զինքն ուրանամ:



    -Ծո'յ Յովաննէս, ծոյ իմ տըղայ,

    Դարձիր ի տունն, ասա մեղայ,

    Աշան տաճիկ է անօրէն,

    Այն քո հաւտուն հետ կու ջանայ:



    -Հայ իմ մարիկ մի՛ տըխմարանար,

    Չըկայ նըման գէմ Աշային,

    Լեզուն պիւլպիւլ, ձայնն ղումրի

    Մէջքըն բարակ զէտ ֆռանկի:



    Աշան նըստեր է փէնճէրէն,

    Ափն երեսին էր, խիստ կուլար,

    Թայսօր ծեծեց իմ հայր ղատին,

    Թէ՞ր կու սիրես հայուն որդին,

    Տես թէ կելնէ մէկ մի կուգա՞յ,

    Ականջըն խուլ Յովաննէսին:



    Խեւ Յովաննէսն, երբ զայն լըսեց,

    Բըռնեց զճամբան ի Եզընկին.

    Ու գլխիբաց, գըտակն ափին,

    Գնաց կանգնեց յառջեւն խանին:



    Բարեւ երետ թագաւորին,

    Նոքան շուտով զբարեւն առին.

    Բռնեց զպօզ ձիուն ագին,

    Կաֆա ասաց ամէն ձարին:



    Աշան կանգներ ի վերայ բերդին,

    Մըտիկ կանէր Յովհաննէսին,

    Քովն է կանգներ դեղին հագնողն,

    Ինքն ըզկանանչն ու զծիրանին:



    -Ծո'յ Յովհաննէս, մըտիկ արա,

    Թ ի վերայ բերդին ի՞նչ կու խաղա,

    Դեղինւորին ես եմ ծառայ,

    Կանաչւորին զանունն ասա:



    Թէ չէ լինիմ շահին բազայ,

    Թռչիմ նըստիմ թեւին վերայ,

    Պապուս անունն ասեն մոլլայ,

    Աղբօրս ասեն քաղքի շահնայ:



    Եւ զիմ անունն ասեն Աշայ,

    Մէկ ալ քըրոջըս Զուլութայ,

    Իմ մօրս անունն ասեն Ֆաթմայ,

    Ու հօրս ասեն ղատի մոլլայ:



    -Խեւ Յովհաննէսն է քո ծառայ,

    Շուտով տէրտիս տէրման արա,

    Թէ չէ խեւցայ, լեռներն ընկայ,

    Զէտ մոմ ի տեղըս հալեցայ:



    -Ծո'յ, Յովաննէս, մըզկիթ մըտնուլ պիտիս,

    Մատնիկդ ի վեր կալնուլ պիտիս,

    Հետ մոլլանուն շուրջ գալ պիտիս,

    Ապա ծոցուս տէր կու լինիս:



    -Աշա', սէրդ ինձ հարամ լինայ,

    Թէ այդ բաներդ հանց կու լինայ,

    Աշա', գտնուս օրդ ի մահուն,

    Զինչ ջանացիր հետ իմ հաւտուն:



    Ութը կանոն սաղմոս ուսայ,

    Զան ալ ի քո սիրուդ մոռցայ,

    Օր մի չասի, թէ Տէր՝ մեղայ,

    Ամէնն՝ ալլահ ու շէյտուլահ:



    -Ծո'յ Յովաննէս, փոքր ի պօյաց,

    Փոքր ի պօյաց, ծանր ի խելաց,

    Չես ուրանար զքո աստուած,

    Ու չես լսէր դու մէկ խօսաց:



    Գնա՛, շինէ եկեղեցի,

    Որ գամ մտնեմ դուռ կօշկնովս,

    Պսակ դնեն ու զմեզ օրհնեն,

    Թող քո սրտի կամքն լինայ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Յովհաննէս Երզնկացի

    Աշխարհս է ի ծով նըման, ու մարդիքն ի ներս կու լողան,

    Մարմինն է ի նաւ նըման, հոգին գանձ է անապական,

    Մարդիկ զինչ գարնան ծաղիկ փթթին ւ այլվի չորանան,

    Երանի հազար բերան արդարոցն յաւուրն յարութեան:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Յովհաննէս Երզնկացի

    Է՜ գերեվար մարդ ու տխմար, յէ՞ր չես երթայր ի միտք ի վայր,

    Կորուսիր զազատ հոգիդ ւ այդ հողեղէն մարմնոյդ համար,
    Ւ կեր ւ ի խում ես հետ մեղաց, ի ժուռ կու գաս զօրն անդադար,
    Առնոյս ու տաս մարմնոյդ ի կեր, գիրացընես որդանց համար:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Յովհաննէս Երզնկացի

    Արիք ի ծովափն իջնունք ու ձկներ բըռնենք վարըմով,

    Առնունք եւ ի տուն տանինք, խորովենք զինքըն կրակով,

    Ձըկնիկն ընդ իս էնց ասաց, թէ լցաւ սրտիկս արիւնով,

    Երբ ես յարեւէս ելայ թող ցամքի զինչ գետ կայ ու ծով:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Յովհաննէս Երզնկացի

    Մէկ կայ որ հազար աժէ, հազար կայ որ մէկ մի չաժէ,

    Այն մէկն որ հազարն աժէ, մօտ յանգէտին փող մի չաժէ:

    Ինչ մարդ որ գիտուն մարդուն խոնարհի եւ նմա լըսէ,

    Այս կեանքըս ինքըն ուրանայ ւ անդէնին բարին ժառանգէ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #6
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Յովհաննէս Երզնկացի

    Աշխարհս է ի ծով նըման, ով որ գայ՝ անթաց չմնայ,

    Յայս ծովս ես ի նաւ մըտայ, գընաց նաւս եւ ես չիմացայ,

    Յեզեր մօտեցել եմ ես, վախեմ թէ քարի դիպենայ.

    Քակտի իմ աղուոր շինուածս ու տախտակըս մէկմէկանայ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #7
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Յովհաննէս Երզնկացի

    Մարդն որ յօտար տեղ երթայ, շատ մին խելք կու պիտի նորա,

    Ամեն մարդոյ ցած կենայ ւ ապա թիւր բանն լինենայ,

    Մըտիկ դու ծառին արա, թէ քանի հունար կայ ի նա,

    Այն ճեւղն որ զպըտուղն ունի, քան զդարտակն ի ցած կու կենայ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #8
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Յովհաննէս Երզնկացի

    Զաշխարհս ես ի շուրջ եկի ու մեղաց տունն շինեցի,

    Քարիկ մի վերայ քարի իմ հոգոյս համար չդրի,

    Կապած է մազէ կարմունջ ու ներքեւըն հուր կու վառի,

    Արդարըն թըռչի ւ անցնի, մեղաւորն ի (նա) անկանի:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յովհաննէս Թումանեան
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Հայ գրականություն. գործեր, քննարկումներ, վերլուծություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.02.2012, 19:22

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •