ԱՍՏՈՒԾՈՅ ՇՈՒՆՉՈՎ
(ՕՐՀՆԱՍԱՑՈՒԹԻՒՆ)


ՄԵՆԵՐԳՈՂ
Թող օրհնուին մատները ձեր,
Հողէն հանող անմահ հոգին:


ԽՈՒՄԲ
Թող օրհնուի մատներն անոնց
Որոնք գոյնէն ու գրիչէն, մշտամշո՜ւշ
,
ՈՒ անձանձիր ու աննուաղ` հոծ երկունքէն
,
Տարին դրին տարիներուն
,
Ու մարդկօրէն ըրին ամէնն
Որպէսզի մեծ մութին խորէն
,
չգիտութեան սանդարմետէն
Բերեն լոյսին սա փառքն անշէջ
,
Գիրերուն Գիրքն
,
Աստուածախօս Մատեանն ահեղ
:
Թող օրհնուին, բիւր օրհնուին
Աչքերն հզօր, աչքերը սուրբ
Անոնց` որոնք
Եղան լարուած, քունն հալածող
,
Հանգիստէն վեր
Ու կեանքէն դուրս ու չճանչցան դուլը սրտին
Մինչեւ բերին
Սա սրբազան կաթողիկէն
Իր աւարտին
.
Թող օրհնուին խոնարհ դպիրն ու շինական
Պարզ քերթողներ
,
Պարզ քերթողներ
,
Որոնք գառնուկն ու իր մորթին
Ըրին խորան Աստուածներէն անմահ բանին
:
Թող օրհնուին հեռուներէն խուրձ-խուրձ եղէգ
Մեզ բերողներն
Ու օրհնուին հզօրամիտ
,
Խորաթափանց վերծանողներն
,
Վարդապետներ ու երէցներ
,
Ու թարգմաններ
,
Բոլորն ալ բիւր, բիւր բարիքով
Յիշուին առաջն ամենակալ ու անվախճան
Թագաւորին
:
Փա՜ռք ու պարծանք ձեզ առաջին
մշակներուն
Հայաստանեայց սուրբ բարբառին:

ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ
(Հատուած)