Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Սիրիասիրական

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Սիրիասիրական

    Սիրիայում տեղի ունեցող դէպքերի կապակցութեամբ ճիշտ եւ արդար վերլուծումներ՝ հայկական մամուլում
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք http://www.azg.am/AM/2011050503

    ՍՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԻՋՈՑ ՉԵՆ

    Սիրիական բանակըՙ ի տարբերություն եգիպտականի, հազիւ թէ վերահսկելի դառնայ Արեւմուտքի համար:
    Մայիսի 1-ի լոյս գիշերը ՆԱՏՈ-ի օդուժի հարուածից Տրիպոլիում սպանուեցին Լիբիայի նախագահ Մուամմադ Քադդաֆիի կրտսեր որդին եւ 3 թոռները: Մայիսի 2-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից ոչ հեռու Աբբոթարաբում ամերիկեան յատուկ նշանակութեան ջոկատը, Վաշինգտոնի վկայութեամբ, ոչնչացրեց «Ալ Ղաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին: Թէեւ թալիբները կասկածանքով են վերաբերում բեն Լադենի սպանութեան մասին Վաշինգտոնի պաշտոնական հաղորդագրութեանը, սակայն աշխարհի թիւ 1 ահաբեկիչը ԱՄՆ-ին արդէն տուել է ահաբեկչութեան դէմ համաշխարհային պայքար ծաւալելու եւ դրանով միջազգային ահաբեկչութիւնն օրինականացնելու, Աֆղանստանի հետ նաեւ Իրաքի դեմ պատերազմներ սանձազերծելու, ինչպէս նաեւ ժողովրդավարութեան քողի տակ Հիւսիսային Աֆրիկայի եւ տարածաշրջանի արաբական երկրներին իր հայեցողութեամբ վերակառուցելու փորձեր կատարելու, իսկ Իրանին մշտապէս ռազմական ներխուժման սպառնալիքի տակ պահելու լայն հնարավորութիւններ:
    Այսինքնՙ Ուսամա բեն Լադենին թիւ 1 ահաբեկիչ է դարձրել Մ. Նահանգները, եթե նոյնիսկ սպանուած էլ չլինի, նա կատարել է ակնկալուող առաջադրանքներըՙ «Ալ Ղաիդայի» մասին դեռեւս վաղ է հետեւութիւն անելը: Չի բացառւում, որ այս կազմակերպութիւնը օգտագործուի արաբական երկրներում ծայր առած, սակայն նպատակին դեռեւս չծառայող համաժողովրդական այսպէս կոչված խռովութիւնները վերջնական արդիւնքի հասցնելու համար իհարկէ ամերիկեան չափանիշներով:
    Այս կարգի խռովութիւնների պարագայում խնդիրը յանուն ժողովրդավարութեան պայքարը չէ, ոչ էլ սեփական բռնապետներից ազատուելը: Եթէ այդպես լինէր, ապա Եգիպտոսը բանակի վրայ յենուելով աւելի քան 30 տարի ղեկավարած Հոսնի Մուբարաքին չէր փոխարինի Զինուորականութեան բարձրագոյն խորհուրդը: Եթէ հնարաւոր լինէր ՆԱՏՈ-ի ռմբակոծութիւններով ժողովրդավարութիւն հաստատել, ապա Լիբիան նախքան հակակառավարական ցոյցերի դեռեւս համաժողովրդական շարժման վերածումը չէր ներքաշուի քաղաքացիական պատերազմի մէջ, կամ էլ Իրաքը վաղուց արդէն կդառնար օրինակելի ժողովրդավար երկիր տարածաշրջանում:
    Խնդիրն, ի դէպ, խաղաղ ցուցարարներն էլ չեն, եթէ լինէին, ապա Բահրեյնում ցուցարարների վրայ կրակ բացած Սաուդեան Արաբիայի զօրքերի նկատմամբ Արեւմուտքը լայնախոհ հանդուրժողականութեամբ չէր վերաբերուի:
    Քադդաֆիի որդու եւ թոռների սպանութիւնը, որքան էլ նա բռնապետ լինի, այնուամենայնիւ, ինքնիշխան պետութեան ղեկավարն է, պատերազմի յանցագործութեան երանգ կրող խայտառակութիւն է: Աւելի քան խայտառակութիւն պետք է համարել սպանութիւնից երկու օր յետոյՙ մայիսի 3-ին Լիբիայի գծով ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Աբդուլլահ Էլահ Ալ Քաթիբի յայտարարութիւնը: Նա ասել է. «Ընդդիմութիւնը պահանջում է Քադդաֆիի հրաժարականը, իսկ վերջինս չի հրաժարւում: Կողմերի առաջադրած նախապայմանները անհնար են դարձրել զինադադարը»:
    Քադդաֆիին հասցէագրուած հրաժարականի պահանջների յետեւում, երկրից հեռանալու պայմանով, կանգնած են ԱՄՆ-ի գլխաւորությամբ ՆԱՏՈ-ի երկրները, այդ թւումՙ ի դէմս վարչապետ Էրդողանի, նաեւ Թուրքիան: Եթէ Քադդաֆին Հոսնի Մուբարաքի նման սոսկ բանակի վրայ յենուէր, ապա նրանից չէին պահանջի հեռանալ երկրից, գուցեւ կհանդուրժէին էլ: Սակայն Լիբիայում ամուր են աշիրաթական համակարգի դիրքերը, իսկ այս համակարգի վերահսկողութիւնն թերեւս իրատեսական չի թւում Արեւմուտքին: Բացի այդ, հիմքեր կան ենթադրելու, որ հենց Լիբիայում է կատարւում Սիրիայում նախատեսուող իշխանափոխութեան գլխաւոր փորձը:
    Յամենայն դէպս, դիպուկահարներ կիրառելու տարբերակը, որոնք թիրախ են դարձնում սիրիական անվտանգութեան ուժերի մարտիկներին, աշխարհի առաջնակարգ լրատուամիջոցների հաղորդագրութիւններով միջազգային հանրութեանը ապակողմնորոշելու միջոց, բացի Լիբիայից օգտագործւում է նաեւ Սիրիայում: Իսկ մայիսի 3-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժիւպեն, ջերմ ժողովրդավարի կեցուածք ընդունած, յայտարարում է. «Եթէ սիրիական վարչակարգը շարունակի յամառօրէն ճնշել բնակչութեանը, ապա այսօր կամ վաղը կտապալուի, չի կարելի բնակչութեան ժողովրդավարական բնոյթի պահանջները լռեցնել մարտական փամփուշտներով»:
    Ֆրանսիայի արտգործնախարարը այս խօսքերը դեռեւս սպառնալիք են: Բայց ներկայ պահին Արեւմուտքի խնդիրը ոչ այնքան նախագահ Բաշար Ասադի տապալումն է, որքան Սիրիայի դուրսբերումը Իրան-«Հզբոլլահ»-«Համաս» առանցքից: Միաժամանակ Արեւմուտքին պէտք է յայտնի լինի, որ սիրիական բանակը, ի տարբերություն եգիպտականի, նախագահ Ասադին հաւատարիմ է մինչեւ վերջ, հետեւաբար ոչ վերահսկելի, եւ հազիւ թէ տեղի տայ ԱՄՆ-ի ու նրա արեւմտեան դաշնակիցների նկրտումներին:

    «ԱԶԳ»
    Մի քանի օր շարունակ լուր տարածուեց, թշնամի լրատուամիջոցներից, իբր բանակը մասնատուել է, եւայլն, եւայլն: Ցանկութիւնը իրականութեան նման ներկայացնող լուրեր էին:
    Ոչ միայն բանակը, այլեւ ժողովուրդը՝ պետութեան եւ նախագահի կողքին է:
    Տիգրիս
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Թութակների համար յատուկ

    Reuters officially apologizes to Syria for providing false images, fabricating news on Syria events

    London-
    Reuters news agency has officially appologized to Syria after providing forged photos taken from its archive and claiming they are about Syria events.
    On Sunday night, the news bulletin presenter on the French Channel Two started with the news on the forged photos, explaining that "Reuters news agency apologized for providing the French Channel with false photos from its archive on Lebanon, that were broadcast on the French Channel Two as photos from Syria."
    Reuters broadcast photos of events which took place in Lebanon and alleged that they are images about the events in Syria. However, facts were revealed fast leading Reuters to present an appology to Syria because of this scandal.
    This is not the first time Reuters broadcasts false images since the beginning of unrest in Syria, as it has fabricated many news and a few video footages that turned out to be footages of events that took place in other countries, like it did in Iran in the post Iran's 2009 elections era.
    The size of media fabrication, misleading and instigation related to what is happening in Syria unveiled the plot of the media-led conspiracy and the dirty game which aims at undermining Syria's security and stability as well as its pan-Arab stances.

    Latest events in Syria and the region divulged the huge media misleading which was not only restricted to TV channels , newspapers, magazines and news agencies, but also websites of political and strategic studies centers affiliated to some persons and groups of bloggers, and communication networks on You Tube, Twitter and Facebook.

    Champress and Agencies

    Realisticbird




    Thursday 12-05-2011

    «Ռոյթերզ» լրատու գործակալութեան ներման հայցը՝ Սիրիային, Լիբանանում նկարահանուած ֆիլմեր եւ կեղծ կադրեր ներկայացնելու կապակցութեամբ:

    «Գուգլ»ով որոնէք «Reuters appologizes to Syria» եւ ծովածաւալ տեղեկանք կը ստանաք:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Սիրիասիրական

    Այս թեման անուանել եմ «Սիրիասիրական»:
    Սիրիան սիրել այս հանգրուանում նշանակում է պաշտպանել մարդկայինն ու ճշմարտութիւնը:

    Այս առթիւ յոյժ եւ բարձր գնահատում եմ հայրենի զանզուածային լրատուամիջոցներից «ԱԶԳ»-ի արժանապատիւ կեցուածքը կատարուածի հանդէպ՝ յատկապէս Յ. Աւետիքեանի եւ Յ. Չաքրեանի ճշմարտախօս մեկնաբանումներն ու իրատես դիտումները: Շնորհակալութիւն:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Սիրիասիրական

    ՋԻՍՐ ԱԼ ՇՈՒՂՈՒՐԻ 122 ԲՆԱԿԻՉՆԵՐ ԱՊԱՍՏԱՆԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

    Դա ամենեւին էլ քաղաքից բնակչութեան համատարած փախուստ չի ենթադրում
    Նախորդ օրը Սիրիայի Ջիսր ալ Շուղուր քաղաքում, որը սահմանակից է Թուրքիային, ծուղակի մէջ ընկած անվտանգութեան ուժերի 120 մարտիկներ սպանուել էին: Ըստ աշխարհի առաջնակարգ լրատուամիջոցների, սպանութիւնը տեղի է ունեցել նախագահ Ասադի դեմ ընդվզող բնակիչների հետ բախումների հետեւանքով, իսկ պաշտօնական տուեալների համաձայն, դա կազմակերպել են քաղաք ներթափանցած օտարերկրացի վարձկանները: Թէ ինչպես է յաջողվում Ջիսր ալ Շուղուրի թէկուզ ըմբոստացած հասարակ բնակչութեանը ծուղակի մէջ գցել անվտանգութեան ուժերին, առաւել եւս ոչնչացնել այդ ուժերի 120 մարտիկներին, երբ դա մտնում է յատուկ նշանակութեան գրոհայինների գործառութեան մէջ, ըստ երեւոյթին գիտեն օտարերկրացի վարձկաններին Սիրիա գործուղող միջազգային ուժերը:
    Յամենայն դէպս, Ջիսր ալ Շուղուրի 200 բնակիչներ, լքելով քաղաքը, շարժուել են դէպի Թուրքիայի սահմանը, որոնցից 122-ը ապաստան են խնդրել թուրքական իշխանութիւններից եւ տեղափոխուել Ալեքսանդրետի շրջանի մօտակայքում տեղակայուած վրանաճամբարում: Այդ մասին երեկ նշել է թուրքական «Դունիա բուլթենի» կայքէջը: Որքան էլ աշխարհի առաջնակարգ լրատուամիջոցները փորձեն Ջիսր ալ Շուղուրի բնակիչներից 200-ի փախուստին համատարած բնոյթ հաղորդել եւ դա պայմանավորել կառավարական զորքերի մոտալուտ հաշուեյարդարով, ապատեղեկատուութիւնը ակնյայտ է:
    Միանգամայն հնարաւոր է, որ փախուստի համար պատճառ լինի ոչ թէ հաշուեյարդարը, այլ օտարերկրացի վարձկանների հետ կառավարական զօրքերի բախումներից բխող մտավախութիւնը, այլապես փախստականների թիվը 200-ով չէր սահմանափակվի: Խնդիրը, սակայն, ապատեղեկատվութիւնը չէ, այլ դրա իբրեւ ճշմարտութիւն մատուցումն է աշխարհին, որը տեղեկատւութեան աղտոտուածութիւն է ենթադրում:
    Յ. ՉԱՔՐԵԱՆ

    «ԱԶԳ»
    ------------------------------------------------------
    Ուզում են ցոյց տալ՝ Սիրիան ապահով երկիր չէ, մինչ այդ աւելի շատ բնակիչներ փախչել են Սիրիայի ուրիշ նահանգներ (ովքեր կարողացան փախչել ահաբեկիչներից), մանաւանդ Լաթաքիոյ կողմը: Սիրիացու համար ամենաապահով տեղը ապաստանելու՝ նոյնինքն Սիրիան է:

    Տեղեկատուական աղտոտուածութեան մասին էլ թէ մի քիչ պատմենք, ապա յիշենք միայն Փարիզում Սիրիայի դեսպան տիկին Լամիաա Շաքքուրի հրաժարականի լուրը, որ տուեց «Ֆրանս 24»ը, եւ այն էլ հեռախօսով ոմն տկար ֆրանսերէնով մի կնոջ հետ հաղորդակցելով՝ իբր տիկին դեսպանն է: Նոյն օրն իսկ իսկական դեպսանը՝ Լամիաա Շաքքուրը բողոքեց սուտ լուրի առնչութեամբ եւ խոստացաւ դատարան դիմել՝ «Ֆրանս 24»ին պատժելու. տարածած կեղծիքին համար:

    Ջըսըր Շուղուրում սպանուած զինուորականների համազգեստներ են հագնւում եւ նկարւում ու լրատուամիջոցներին են ուղարկում՝ իբր Սիրիայի բանակից հրաժարած սպաներ:
    Իսկական զինուորներին եւ սպաներին խողխողեցին, գետը թափեցին:

    Տիգրիս
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #6
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Սիրիասիրական

    «ԹՈՂԷՔ ԱՊՐԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՄԵՋ», ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԻՐԻԱՑԻՆԵՐԸ



    Սիրիայի վերջին շրջանի իրադարձութիւնների առնչութեամբ խմբագրութիւնը Հայաստանում Սիրիայի դեսպանատնից ստացել է գունաւոր տպագրութեամբ «Սիրիա՝ Կարեկցանքն ու խաղաղութիւնը ընդդէմ ահաբեկչութեան» գրքոյկ-ալբոմը, որտեղ անգլերէն եւ արաբերէն հակիրճ գրութիւններն ու նկարների մակագրութիւնները փորձում են երեւան հանել Իսրայէլի սանձազերծած սիոնիստական դաւադրութեան նպատակները:
    «Ահաբեկչութիւնը հայրենիք եւ կրօն չի ճանաչում, եւ Սիրիան տառապել է դրանից 70-ականների վերջերին եւ 80-ականների սկզբներին: ... Մեր օրերում այդ ոճրագործական խմբաւորումներն իրենց քայքայիչ գործողութիւնները շարունակում են ծաւալել, այս անգամ, սակայն, օգտագործելով զանգուածային լրատուամիջոցները եւ տեխնիկական ու ռազմական նորագոյն միջոցները», ասուած է ներածականում, որտեղ Իսրայէլի նպատակների թւում նշուած են Սիրիայի ներսում ատելութիւն սերմանելը, քաոսային վիճակի ստեղծումը, ազգային միասնականութեան թուլացումը եւ այլն:
    «Լրատուական պատերազմն ընդդէմ Սիրիայի» խորագրով էջում ցոյց է տրուած, թէ ինչպէս են հրեաները ներթափանցում արաբական եւ եւրոպական յայտնի «Ալ Ջազիրա», «Ալ Արաբիա», BBC եւ France 24 լրատուամիջոցները եւ դրանց միջոցով թելադրում իրենց կամքը:
    Միւս էջերում ներկայացուած են ձերբակալուած ահաբեկիչների եւ նրանցից առգրաւուած զինամթերքի, զոհուած սիրիացի ոստիկանների եւ անվտանգութեան մարմինների աշխատակիցների, ինչպէս նաեւ վանդալիզմի դրսեւորումների լուսանկարները:
    Գրքոյկ-ալբոմը եզրափակւում է «Ցանկանում ենք ապրել խաղաղութեան մէջ» նախադասութեամբ:
    Գրքոյկը ուղեկցւում է նաեւ փաստագրական մի տեսահոլովակով (DVD), որտեղ սիրիական բանակի քաղաքական վարչութիւնը ներկայացնում է ահաբեկիչ խմբաւորումների իրագործած վայրագութիւններըՙ մասնաւոր եւ հանրային սեփականութիւնների հրկիզում, դիակների այլանդակում, հիւանդանոցների անձնակազմի սպանութիւններ, շտապ օգնութեան մեքենաների աշխատանքների խոչընդոտում եւ այլն: Միաժամանակ ցոյց են տրուած այդ խմբաւորումներից առգրաւուած զէնքերը, նրանց անդամակցած ահաբեկիչների խոստովանութիւնները, նախագահ Ասադի պատրաստակամութիւնըՙ բարեփոխումներ կատարելու, եւ նրան աջակցող ժողովրդական զանգուածների պահանջըՙ բանակի միջամտութեամբ երկրում կարգ ու կանոն հաստատելու վերաբերեալ:
    «Թողէք ապրենք խաղաղութեան մէջ», ասում են նրանք:

    «ԱԶԳ»
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #7
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Սիրիասիրական

    Մտահոգութիւն
    ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՇՈՒՐՋԸ ՍՏԵՂԾՈՒԱԾ
    ԻՐԱՎԻՃԱԿԻ
    ԵՒ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ


    ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցութիւններն իրենց մտահոգութիւնն են յայտնում Սիրիայի Արաբական Հանրապետութիւնում ստեղծուած իրավիճակի եւ այնտեղ շարունակուող անհանգստութիւնների կապակցութեամբ: Սիրիան մեզ բարեկամ երկիր է, որը Ցեղասպանութիւնից մազապուրծ մեծաքանակ հայութեան համար ապաստան դարձաւ եւ փրկեց հազարաւոր հայորդիների կեանքեր: Հայ ժողովուրդը միշտ էլ երախտապարտ է եղել այդ պետութեանը եւ նրա ժողովրդին` ցուցաբերած այդ հիւրընկալութեան ու հոգատարութեան համար:
    Սիրիահայութիւնը կարողացաւ շատ արագ ինտեգրվել երկրի կեանքին եւ ոչ միայն դարձաւ այդ երկրի լիիրաւ քաղաքացին, այլեւ իր զգալի աւանդը ներդրեց Սիրիայի Արաբական Հանրապետութեան կայացման եւ զարգացման գործում:

    Այսօր, երբ Արաբական աշխարհի այդ կարեւոր պետութիւնը գտնւում է ներքին եւ արտաքին ուժերի դաժան ճնշումների ներքոյ եւ վտանգուած է տեղի հայութեան ապագան, մտահոգ է ողջ հայութիւնը:
    ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցութիւններն այս վճռական պահին հանդէս են գալիս համատեղ յայտարարութեամբ` կոչ անելով դադարեցնել արտաքին ճնշումները Սիրիայի նկատմամբ եւ հնարաւորութիւն ստեղծել այդ երկրին եւ նրա ղեկավարութեանը իր ներքին հարցերը լուծելու խաղաղ բանակցութիւնների միջոցով, ինչը խաղաղութեան հասնելու միակ գրաւականն է: Յուսով ենք, որ մեր հայրենի իշխանութիւնները կցուցաբերեն ամէն բարոյական աջակցութիւն Սիրիայի պետականութեան, ժողովրդին եւ հայ համայնքինՙ ստեղծուած իրավիճակը յաջողութեամբ յաղթահարելու գործում: Կարծում ենք, որ զարգացումների լիբիական տարբերակն այդ երկրում անհնար է եւ անընդունելի, ինչպէս նաեւ այն սպառնալիք է տեղի հայութեան եւ նրա ապագայի համար: Խաղաղ բանակցութիւններն են միակ ճանապարհը առկայ խնդիրները լուծելու, դեմոկրատական բարեփոխումները իրականացնելու եւ սիրիահայ համայնքի բարգաւաճումն ու ծաղկումը այդ հիւրընկալ հողի վրայ ապագայում եւս տեսնելու համար:
    ՀՌԱԿ ատենապետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆԵԱՆ
    Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչութեան ատենապետ ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ
    «ԱԶԳ»
    17 Դեկտեմբեր, 2011
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #8
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Made in USA

    10/5/2012 Դամասկոսի Կազազ թաղամասի պայթում
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. #9
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Սիրիասիրական

    ՄԱԿի դիտորդ Մուդի կարծիքը
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #10
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Made in USA


    Hillary Clinton Admits U.S. Government Funded and Trained Al-Qaeda

    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •