Հոգեբանության հիմնարար խնդիրներից մեկը մարդու հոգու և անգիտակցականի հարաբերությունն է: Հոգեվերլուծական փիլիսոփայության օգնությամբ մարդու առաջ բացվեց իր անհատականության ու հոգեբանության մի վիթխարի ոլորտ` ենթագիտակցականն ու անգիտակցականը, որը ոչ միայն ահռելի ազդեցություն ունի մարդու նրա կենսագործունեության վրա, այլև նրա անհատականության հիմքն է, մարդու մեջ իր անհատականցումը գտած տոտալ, անընդգրկելի համակարգը: Անգիտակցականի բացահայտումը, սակայն, նաև վատատեսական երանգներ մտցրեց 20-րդ դարի մարդկային գիտակցության մեջ: Մարդը իրենց բացահայտեց որպես անգիտակցականի սոսկական ֆրագմենտ, ժամանակավոր դրսևորում, որը անգիտակցականի տոտալ ընթացքի մեջ նորից ու նորից ձուլվում է անգիտականին ու կորչում նրա մեջ: Եվ այս առումով, հոգեվերլուծությունը ցույց տվեց, որ մարդու անհատականությունը նաև պայքար է անգիտակցականի, կոլեկտիվ, ռասսայական և ազգային անգիտակցականի դեմ:
Քննարկենք. այս պայքարը մեզ բնորոշ է, թե` ոչ, զգու՞մ ենք արդյոք մենք այդ պայքարը, ինչպե՞ս ենք պայքարում ինքներս:



Մեջբերել

