Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Դէպի Երկիր, հայրենադարձութիւն

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Դէպի Երկիր, հայրենադարձութիւն

    ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ. ՄԱՐԴԻԿ ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՀՈՂԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՈՒՈՂ ՋՐԱԵԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԱՂԱՒՆՈՅ ՀՈՎՏԻՆ ԿԵԱՆՔ ԵՆ ՏՈՒԵԼ
    Լիա Նիկողոսեանը ազատամարտիկ ամուսնու հետ Ծիծեռնավանք է տեղափոխուել Սեւանի ափից` Ծովագիւղից, եւ արդէն 16 տարի ապրում է Աղաւնոյ գետի ափին` Ծիծեռնավանք գիւղում: «Թոռնիկներ էլ ունեմ այստեղ, մի ամիս առաջ ամուսնացրել եմ երկրորդ որդուս:
    Նա էլ է այստեղ ապրում: Յոյսով ապրում ենք», ասում է նա:Ծիծեռնավանք գիւղը առաջին հերթին յայտնի է շուրջ 1500 տարուայ անցեալ ունեցող համանուն վանքով եւ քիչ հեռու գտնուող ուշ միջնադարի Մելիք-Հայկազեան իշխանական տոհմի ապարանքի աւերակներով:Ծիծեռնավանք գիւղի վերաբնակեցումը սկսուել է 1994 թուականին:


    Լիաննա Իսահակեանը գիւղի դպրոցի փոխտնօրէնն է: Նա էլ է Ծիծեռնավանքի առաջին բնակիչներից, Նոր Հաճընից այստեղ է եկել 1994-ին, երբ դեռ չկար ելեկտրականութիւն, կանգուն տուն, իսկ շուրջբոլորը աւերակներ էին միայն եւ հնարաւոր ամէն բան թալանուած էր:«Փոփոխութիւնները զգացւում են:Մարզկենտրոնից ուշադրութիւն են դարձնում, յաճախակի այցելում են, մեր հոգսերից են հարցնում, ինչ պակաս ունենք, ինչով կարող են օգնել: Որոշ հարցերում աջակցում են», ասում է Իսահակեանը:Ջուլիետա Գրիգորեանը Ծիծեռնավանքի դպրոցի պատմութեան ուսուցչուհին է: Նա անցել է այն բոլոր դժուարութիւնների միջով, որով անցնում են գրեթէ իւրաքանչիւր վերաբնակիչ, լինի ուսուցչուհի, հողագործ թէ բժիշկ: «Հիմա այն չէ, ինչպէս 1998 թուականին էր, հիմա արդէն լաւ ենք», ասում է մայրաքաղաքի բարեկեցութիւնը թողած բարետես երիտասարդ տիկինը:

    Ինչպէս ազատագրուած տարածքների միւս բնակավայրերում, այնպէս էլ Ծիծեռնավանքում մարդիկ ունեն լուծման կարօտ բազմաթիւ խնդիրներ: Այս հողերում ապրելն իսկ նշանակում է յաղթահարել ամէնօրեայ դժուարութիւններ: Բայց առաջին անհրաժեշտութեան պայմանները արդէն ստեղծուել են. դպրոց, ելեկտրականութիւն, խանութ, համեմատաբար բարւոք ճանապարհներ:Աղաւնոյ գետի երկայնքով գտնուող գիւղերին, այդ թւում` Ծիծեռնավանքին, տնտեսական աշխուժութիւն բերեց վերջերս սկսուած ջրաելեկտրակայանների շինարարութիւնը:Քաշաթաղի շրջանի ամենամեծ հարստութիւնը ջուրն է: Այս տարածքներով են հոսում Աղաւնոյ, Հակարի, Շալուա, Որոտան, Ողջի գետերը:Բացառութեամբ ոռոգման նպատակով ջրերի օգտագործումը եւ մասնաւոր ձկնորսութիւնը, այդ գետերը այլ նպատակներով մինչեւ վերջերս չեն օգտագործուել: Այս տարուայ յունուարին Արցախի ելեկտրականութեան համակարգին միացուեց «Սիւնիք-1» ջրաելեկտրակայանը, որը կառուցուեց Աղաւնոյ գետի վրայ: Ընթացքի մէջ է «Սիւնիք-2» ջրաելեկտրակայանի կառուցումը:
    «Ջրաելեկտրակայանի կառուցման ընթացքում մեր շրջանից աշխատել է մօտ 150 բնակիչ, իսկ ներկայ դրութեամբ կայանում կայ տասը աշխատող: «Սիւնիք-2» ջրաելեկտրակայանը այսօր կառուցւում է, յոյս ունենք, որ «Սիւնիք-3»ն էլ է կառուցուելու», ասում է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրէն Խաչատրեանը:Առաջիկայում Արցախն ամբողջութեամբ իրեն կ՛ապահովի ելեկտրականութեամբ եւ այլեւս չի օգտագործի Հայաստանի ելեկտրականութիւնը:Ջրաելեկտրակայանների արտադրանքի ինքնարժէքը զգալիօրէն ցածր է: Բացի այդ, ջրաելեկտրակայանների կառուցումը լուրջ ներդրում է Արցախի տնտեսութեան մէջ: Շինարարութեան ընթացքում աշխատանքով ապահովւում են հարիւրաւոր բնակիչներ, իւրաքանչիւր ջրաելեկտրակայանում կառուցումից յետոյ պահանջւում են մի քանի տասնեակ աշխատողներ: Աղաւնոյ գետի վրայ կառուցուած եւ կառուցուող ջրաելեկտրակայաններում ներդրուելու է աւելի քան տասը միլիոն տոլար, ինչը փոքր գումար չէ մինչեւ վերջերս ներդրումներից գրեթէ զուրկ շրջանի համար, որը հիւսիսից հարաւ` մինչեւ Արաքս, ձգւում է շուրջ 200 քմ.:Ծիծեռնավանքի առաջին բնակիչներից են եղել Սարգիս Թաւաքալեանի ծնողները:Հետագայում ծնողներին միացաւ Սարգիսը, ամուսնացաւ Քրիստինէ Վարդանեանի հետ, երեխաներ ունեցաւ: Անցեալ տարի, երբ ընտանիքում ծնուեց երրորդ երեխան, նա Լիբանանի «Արցախ» ֆոնտից նուէր ստացաւ Ոսկի անունով կովը: Մի քանի օր առաջ Ոսկի կովը հորթ է ունեցել: Սարգիսը դժգոհ չէ. ձմրանը օրական եօթ լիտր կաթ է տալիս:

    Քաշաթաղի շրջանում մարդիկ ունեն բազում դժուարութիւններ: Նրանց մի մասը մինչ այսօր էլ ապրում է զրկանքներով, երեխաների մի մասը թերսնւում է, չկան մարդու համար ապրելու արժանապատիւ պայմաններ: Կան նաեւ յաջողակներ, բայց շատ չեն: Մի մասը, չյարմարուելով, նախորդ տարիներին, յատկապէս 2003-2006 թթ., հեռացել է ու փորձել աւելի լաւ կեանք գտնել այլուր:Սակայն ճշմարտութիւն է նաեւ, որ աշխատասէր մարդիկ այս տարածքներում կարողանում են համեմատաբար լաւ կեանքով ապրել, գոնէ այնպիսի կեանքով, ինչպէս` Հայաստանի գիւղերում:«Քաշաթաղի շրջանում աշխատող մարդը կարող է բնականոն ապրել: Մենք պէտք է սովորենք աշխատել: Չսպասենք: Պիտի աշխատենք: Փաստերը շատ են, երբ աշխատող ընտանիքները բնականոն ապրում են, օգնում են իրենց հարազատներին: Բնակլիմայական պայմանները լաւ են: Աշխատասիրութիւն է պէտք», ասում է շրջանի վարչակազմի ղեկավար Սուրէն Խաչատրեանը:
    ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
    Յատուկ «Ազդակ»ի համար
    Ծիծեռնավանք, Արցախ
    Վերջին խմբագրող՝ Tigris: 23.06.2011, 22:48:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •