Էջ 9 10-ից ԱռաջինԱռաջին ... 7 8 9 10 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 81 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: Լուրերուն հետեւելով

  1. #81
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Լուրերուն հետեւելով

    «Ծեր» բառը մարդու տարիքը նշելուց բացի նշանակում է «իմաստուն», որովհետեւ ընդունուած է ծեր մարդը համարել իմաստուն, տարիների փորձ կուտակած: Ծերակոյտ– ծերերի կոյտ, իմաստուն մարդկանց ժողովը:

    Գաղղիան, Ֆրանսիան, իր Ծերակոյտով կեցաւ ճշմարտութեան կողքին: Շնորհաւորում եմ Հայութիւնը: Անկասկած, ի՜նչ խօսք, Ճշմարտութեան եւ Արդարութեան յաղթանակն եմ ուզում:

    Կուզենայի լինել Ֆրանսիայում ապրող հայերի մէջ, հրապարակում, եւ նրանց ձայնակցել՝ «Զարթի՛ր, լաո, մըռնիմ քըզի...»:

    Մենք հայերս շատ, շատ, շատ յուսախաբ ենք եղել պատմական անցքերից եւ նրա դերակատար գերպետութիւններից:

    Յիշեցնեմ, ունենք թղթի վրայ արձանագրուած կիսաամբողջական Հայաստան, վիլսոնեան, Փարիզի արուարձան Սեւրում՝ հայերին նուիրուած, որն ընդամէնը մի քանի տարի յետոյ, դարձեալ ֆրանսախօս մի բնակավայրում, Լօզանում (Լիւցեռն), փոխարինուեց նորով, որը ճանաչում է արդի Թուրքիայի սահմանները. սահմաններ, որոնք գծուել են Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ եւ նրա հետեւանքն են:

    Ֆրանսիայի «դուրսի գործերու նախարար» Ալան-վերան Ժիւփփէն յորդորեց Թուրքիային՝ սառնասրտութեամբ ընդունել Ծերակոյտի որոշումը: Ալան-վերմիէն Ժիւփփէն թուեց բոլոր առեւտրատնտեսական յարաբերութիւնները, որոնք կարեւոր են երկու երկրների համար:

    Ֆրանսիան կարեւորում է իր տնտեսական կապերը ցեղասպանութիւնը չընդունող Թուրքիայի հետ:
    Եթէ վաղը, էգուց, կամ միւս օր, Հայաստանի Հանրապետութեան Զինուած ուժերը յարձակուեն Թուրքիայի վրայ (ենթադրենք), ապա Ֆրանսիան, իր Զիւփփէով եւ Նիկոլայով փութալու են պաշտպանելու Թուրքիայի՝ ՆԱՏՈ-ի մէջ Ֆրանսիայի դաշնակցի սահմանները եւ սպանելու են Հայ զինուոր:


    Եւրոպական Միութիւնը, իր մղիչ ուժ Ֆրանսիան, ամէն օր նոր տնտեսական պատժամիջոցներ են կիրառում Սիրիայի վրայ: Սիրիացի ժողովուրդը տուժում է ԵՄ-ԱՄՆ-ԱՊԼ սատանայական եռեակի պատժամիջոցներից:

    Կը հաւատամ Ֆրանսիային, եթէ վաղը, առաւօտեան, Ֆրանսիան տնտեսական կապերը Թուրքիայի հետ խզէ, օրինագիծ պատրաստէ՝ վտարելու ՆԱՏՈ-ից եւ յաջորդող օրը պատերազմ յայտարարէ Թուրքիային, ինչպէս եղաւ հարաւային տաք քամու երկրում, ուր ֆրանսիական ռազմական օդանաւերը սպանեցին անմեղ քաղաքացիներին՝ կանանց եւ երեխաներին:

    Անշուշտ չեմ փափաքի անմեղ մարդկանց սպանութիւնը Թուրքիայում, սակայն.... Ցեղասպանութեան հատուցումը՝ ցեղասպանութիւն կատարուած երկրում նախացեղասպանական իրավիճակի վերադարձով է... Որքան որ հնարաւոր է:

    Հողային հատուցման բացակայութիւնը կարմատաւորի այն կարծիքը, որ իսկապէս՝ Թուրքիայի ճանաչումը ցեղասպանութեան բխում է հենց Թուրքիայի եւ թուրք ժողովրդի (եւ ՆԱՏՈ-ական դաշնակիցների) շահերից:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #82
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Լուրերուն հետեւելով

    Որոշած էի քաղաքականութեամբ չհետաքրքրուիլ, չգրել, չընթերցել... որոշումս 12 ժամ կրցայ գործադրել:

    Իմ չսիրած օրաթերթերէն մեկուն իմ հաւնած լրագրողը գրած էր՝ Հայաստանի Հանրապետութեան մէջ ուրիշ պետութեան մը ղեկավարի անունը կրող «ակումբ» կազմուած է, որուն անդամակցած են որոշ քաղաքական ուժեր:
    Եթէ նկարագրուածին պէս է, ճիշտ է լրագրողին ըսածը: Կարելի է հաւնիլ կամ չհաւնիլ որեւէ անձի քաղաքական գործունէութիւնը, բայց «ակումբ»... չեմ գիտեր:
    Նոյնիսկ եթէ ոմանք անտեսանելի «ակումբներու» մէջ են արդէն, նոյն օտար քաղաքական գործիչի դէմ, ապա ասոր պատասխանը հակադիր «ակումբը» չէ...

    Բոլոր գերպետերը իրար հոգեհարազատ են:
    Երբ մեկու մը որդին «չափազանցէ», մայրը կամ հայրը չկրնան «խօսք հասկցնել», ապա օգտակար կ’ըլլայ դրացիին կամ ուսուցիչին բարկութիւնը: Ծնողները ներքուստ յօժար են օտարի բարկութենէն, որովհետեւ որդին պիտի գայ եւ մտնէ ծնողներուն «փէշին» տակը:

    «Ակումբի» անունը կրող հիւսիսի քաղաքական գործիչը թերեւս ալ յօժար է, աշխարհի անց ու դարձէն, տարբեր «արեւմուտք»ներէն եկած սպառնալիքներէն, որովհետեւ ամէն մարդ իր հովանին պիտի փնտռէ՝ կարկուտէն փախչելով: Անոր փառքը կերտողը ուրիշ «փառաւորեալներու» ստեղծած վտանգ-քաոս-սպառնալիքներն են:

    Այսպիսով՝ շատ պետութիւններու անկախութեան մակարդակի «սանդղակը» «վայրէջք» կատարեց անցնող տարիներուն՝ շնորհովն Արեւմուտքին:

    Բոլորս հիացած ենք արեւմտեան Եւրոպայով, տարակուսանք չկայ, որ աշխարհի ամենազարգացած երկիրներն են հոն՝ թէեւ ոչ իդեալականը: Գիտենք Եւրոպան այդ, իր «ինչգիտնամ»ներով կ’օգնէ նոր զարգացող երկիրները, Հայաստանի Հանրապետութեան պէս, որպէսզի արդար ընտրութիւններ եւ ժողովրդավարական կառոյցներ կազմակերպուին:

    Ի՞նչ է կարծիքը իմ չսիրած օրաթերթի հաւնած լրագրողին, որ մեզի (ՀՀ) «մարդ» դարձնելու համար անընդմէջ հաշիւ կուտանք անոնց, կու գան ու կը քննեն մեր ներքին քաղաքական անցուդարձերը, բուռով սեղանին կը զարնեն ու դաս կուտան մեր քաղաքական գործիչներուն՝ Անկախ երկրին մէջ մեր Հայաստանի:

    Թէ չէ՞՝ անոնց հանդէպ հայերուս ստրկութիւնը ստրկութիւն չէ:
    Անկախութեան 20 տարին բոլորեց ու մենք տակաւին յետադէմ ուսանող ենք:

    Մինչեւ ե՞րբ պիտի խառնուին Հայաստանի ներքին քաղաքական կեանքին: Պիտի գա՞յ օր մը երբ այլեւս ժողովրդավարութեան յառաջադէմ ուսանողներուս ստուգելու չգան:

    Երանի քննադատութեան սլաքը մեկ ուղղութեամբ չբանեցնեն:

    Տեսայ, թէ ինչպէս երգչախումբի պէս բոլոր «արեւմուտքները» նոյն խմբավարի չափով կերգեն: Մեկուն ձայնը թաւ, միւսինը բարկ. մեկը կը դադրի, միւսը կը սկսի, բայց բոլորը նոյն երգը կ’երգեն եւ անպայման խմբավարի ցպիկով:

    Աւելի լաւ է հարազատ արեւմտաեւրոպացին խօսեցնենք, հարազատ ամերիկացին, այդ երկիրներու քաղաքակրթական եւ ժողովրդավարական մակարդակի մասին եւ բոլորովին զերծ մնալով ԶԼՄ հսկայ Մուրդոկ-Մարդուկի գրաքննչութենէն:
    Արդեօք աշխարհի այդ մասի բնակիչներու, մտաւորականներու գանգատներէն եւ յօդուածներէն տեղեա՞կ ենք:
    Արդեօք մենք երկար ճամբան կարճած չե՞նք ըլլար, «արեւմուտքները» ճանչնալու ճանապարհին, լաւապէս օգտուելու համար անոնցմէ, եթէ տեղեկանալու, իմանալու եւ հասկնալու աւելի շատ հնարաւորութիւններ ունենանք:

    Արդեօք ի՞նչ գիտէ արեւելահայաստանցի ընթերցողը, լրագրողը, մտաւորականը, «արեւմուտքներու» իսկական ընդդիմութիւններու մասին, որոնք հակառակ են իրենց երկիրներու մէջ գործող համակարգին, ռեժիմին, որ միշտ ինքզինք կը վերանորոգէ «ժողովրդավարական խաղի կանոններով», դէմքեր եւ անուններ կը փոխէ, սակայն վարքը չի փոխէր:

    Սեփական ռեժիմի դէմ պայքարող թերթերը միշտ տեղ կուտան ուրիշ ռեժիմներու պաշտօնական տեսակէտներուն եւ քարոզչութեան: Ի՞նչ երկդիմութիւն է այս:

    Եթէ խնդիրը ժողովրդավարութեան, ազատութեան եւ անկախութեան համար համակարգերու դէմ կռիւն ըլլար, ապա պաշտօնականին առընթեր կրնային տեղ տալ ԲՈԼՈՐ երկիրներու ընդդիմութիւններու տեսակէտներուն:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #83
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք ԼՈՒՑԿԻ

    Ասում են «լուցկի» (տե՛ս իմ նախորդ գրառումները) : Մարոքքոյում հինգ, իսկ Յորդանանում մեկ մարդ իրեն այրեց, անցնող օրերում, բայց այդ երկրներում յեղափոխութիւններ չեն լինում: Մարոքքոն ԱՄՆի եւ լեւիների հետ մեղր ու կարագի պէս է, իսկ Յորդանանը՝ նրանց պաշտպան պարիսպը: Վերջինիս թագաւորի մայրը բրիտանացի զինուորական գործակալի դուստր է եւ լեւիների երկրի բարեկամը:

    Ուրեմն այս պետութիւնները ժողովրդավարական են, հետեւաբար նրանց միապետերը չեն հեռանում:
    Առայժմ նրանց փոխարինող աւելի ծառայամիտը չի գտնուել երեւի:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #84
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Գրառումների հետքերին հետեւելով...

    Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՀՆՉԱԾ ՄՏՔԵՐԻ

    Ֆրանսիական յեղափոխութիւնը եւ նրա կարգախօսները օրինակ են ծառայել շատ ժողովուրդներին:
    Ի՞նչ են սովորել՝ Արեւելքում արեւմտեան արժէքներ ներմուծել ուզողները: Ինչպիսի՞ ուսանողներ են եղել արեւելցիք եւ ինչպիսի՞ կիրառում է ունեցել ֆրանսիական յեղափոխութեան արժէքները Արեւելքում:

    Վատ եւ լաւ կիրառումներ ունեցել են՝ լաւի եւ վատի տարբեր մակարդակներով. նայած՝ թէ ո՛վ է, ո՛ր ժողովուրդն է, ի՛նչ քաղաքակրթութիւն է ներկայացնում ներմուծող կողմը:

    Բայց բոլորին միաւորող յատկանիշը, լաւ եւ վատ կիրառողներին միացնող գիծը, գերազանցիկ, բարձր լինելու գոռոզութիւնն է:

    Ուսանելու գացած եւ չգիտես ինչի՛ հանդիպած, ո՛ր օթեակում օթեւանած օսմանցի թուրքեր, որդեգրեցին Ֆրանսիական Յեղափոխութեան լոզունգը՝ Արդարութիւն, Եղբայրութիւն, Հաւասարութիւն:
    Այդպիսին էր եւ Էնվերը, Գերմանիայից ստացաւ գերազանցիկ լինելու մտայնութիւնը:
    Վերադառալով Արեւելք, Ժէօն-թիւրքերը՝ Երիտ-թուրքերը՝ Ֆրանսիական վարդերով եւ Փարիզի պայծառացնող լոյսերով երիտասարդացած, յարդարեցին Արդարութիւնը՝ սրբելով ազգագրական ամբողջ մի խումբ. եղբայրացան Իբլիսին՝ գործի հրաւիրելով մսագործ ոճրագործներ եւ կիրառեցին Հաւասարութիւնը՝ գետնին հաւասարեցնելով շէներ ու աւաններ...

    Յուզմունքից չարցունքոտուեցի՝ Հ. Ցեղասպանութիւնը մերժելը քրէականացնող օրինագիծի ընդունումից յետոյ, որ կը նշանակէ թէ վաղուց դադարել եմ դասական սփիւռքահայի կերպար լինելուց: Տողանցելով հայ մտքի տարբեր աստանդաններում, լինելով արեւելահայաստանեան իրապաշտ մտքերի էջերում, տեսայ թէ ի՛նչ է յաղթանակը: Յաղթանակը՝ պարտութիւնը կանխելն է:

    Ես, հայերից, կարդում եմ միայն հայերէն գրողների մտքերը: Տրամադիր չեմ հայերէն չգրող հայերին կարդալ: Եւ եթէ մի հատ նայենք, թէ ընդհանրապէս ո՞վ է գրում հայատառ հայերէն, էջերում, թերթերում, համացանցային ակումբներում– Խորհրդային Հայաստանում (եւ դրանից յետոյ Հայաստանի Հանրապետութիւն) ապրած, կրթուած, մեծացած, ուսում ստացած հայերն են:

    Արդարութեան, Հաւասարութեան, Եղբայրութեան եւ Ժողովրդավարութեան ռահվիրայ Ֆրանսիայում ապրած, մեծացած, կրթուած հայերը, -ո՛րքան էլ ջանով ու ջիգեարով, հոգւով ու լեարդով հայեր լինեն,- հայատառ (եւ ոչ հայատառ) հայերէն չեն գրում: Ո՞ւր է կէս միլիոնը: Նրանց խօսքը հնչում է տարբեր ոլորտում, ֆրանսերէնով, որտեղ աշխարհի մնացած հայերը չկան. դժուար թէ լինեն:

    ԿԳԲ-ի «ճիրաններում» կուչ եկած փոքրիկ Խորհրդային եւ Անկախ Հայաստանը, իր հազարաւոր թերիներով..., բիւր անգամ նպաստաւոր էր, եւ է՛, հայապահպանութեան համար, քան ժողովրդավարութեան եւ քաղաքակրթութեան լոյս ու կանթեղ ու ղանդիլ Ֆրանկստանը:

    Կարտասուէի, յուզմունքից, ի յիշատակ հայ-ֆրանսիական զինակցութեան արգասիք Կիլիկիոյ անկախութեան տօնին, եթէ պատմական դէպքերը այնպէս պատահէին, որ փոխանակ ջորիների սմբակների տակ թաղիք կապելով հեռանալու, գաղտագողի, մնային եւ ջարդարարների դիմաց անակնկալի եկած Մարաշի հայերի հետ պաշտպանէին քաղաքը:

    Փրկեցի՜ն, մեծատա՜ռ Շնորհակալութիւն, հայազգի նաւազի թախանձանքին անսալով՝ նաւապետը, ի՜նչ խօսք՝ ասպետական, բարձր գնահատելի կեցուածք է ունեցել,- այս անգամ նաւը լեռ բարձրացաւ,- հարիւրաւոր ծովային եւ ոչ ծովային համայնքներից մեկի համար, որի եւ միւսների վրէժով այրող երիտասարդներին հետագային շահագործեցին, Պաղեստինում, Արարայում, լէգիոնով ու անլէգէոն. յաղթանակներ կերտեցին. իրենց յաղթանակները՝ իրենց ուզած ժամին, իրենց ուզած տեղը:
    Եւ յետոյ դարձեալ բարբարոսի թուրին թողեցին՝ վէրքերն ու ցաւերը մոռնալ փորձող եւ դեռ ծխացող հայ տուների բնակիչները- երկու անգամ, երկրորդին՝ նաւով փրկուածների սերունդներին, Երկրորդ Աշխարհամարտի նախօրէին:

    Շնորհակալ եմ, որ հարիւր տարի ուշացուցին Երկրի տէր փոխելը, 19րդ դարում, ամէն անգամ, երբ Հիւսիսի Կայսրը յառաջաում էր, դէպի տաք ջուր: Ուշացուցին, որպէսցզի իրենք գան:
    Խարդաւանքների Ասպետներն էին նրանք, իրենց գաղափարակից Անգղ դիւանագէտների հետ, արգելեցին հիւանդ մարդու վիրահատութիւնը, մինչեւ իրենց ժամը գայ, մինչեւ իրենց յարմարի: Եւ Երկիրը տնքաց ծանր լուծի տակ եւ էլ երբէք չազատուեց:

    Կարտասուէի ի յիշատակ այն օրուան, որ չեկաւ: Երբ որ պիտի գային ուղղակի վիշապի բոյնին հարուածելու ու մեկանգամից ազատէին ու ազատուէին: Բայց եկան իրենց համար կարեւոր տեղերից, նեղուցներից ու լայնուցներից, միջանցքներից ու լայնանցքներից, քարի իւղի հորերին, բայց երբէ՛ք տասնամեակներից ի վեր իր ձայնը քաղաքակիրթ Եւրոպային հասցնել ուզող բազմաչարչար Ժողովրդի երկրին, որի տարագիր բնակիչների հանդէպ էլ աւելի բարկութիւն թափուեց. որովհետեւ իբր նրանց պաշտպանները հեռուից եկան, ուշացած եկան:
    Եւ երբ հասան, գազանը վիրաւորելուց բաւական ուշ, տեսան որ այդ գազանը իր ցաւերից գազազած ի՛նչ ոճիրներ գործել:

    Ես ճանաչումից աւելի իմ Հայրենիքս եմ ուզում, խաղաղ, ապահով ու օտարազերծ: Իմ վիրաւորուած մարդկայինը կարող է փարատուել միայն յաղթանակներով:
    Իմ հայրենիքը, ի տարբերութիւն ոմանց համոզումին, Ստալինի գծած սահմանները չեն: Ես չեմ ընդունում Էնվերի եւ Կարաբեքիրի ոճիրներին օրինականութիւն հաղորդելը, որով այդ ոճիրների հետեւանք սահմաններն ընդունած կլինեմ:

    Նրանք ընդունում են, եւ հայրենիք են համարում, միայն, Սովետի «փրկածը», որի ազատութեան եւ անկախութեան համար իբր պայքարում են հիմա:
    Դիւրին է այսպէս՝ ամբողջական հայրենիքը չտեսնել,
    Դիւրին է այսպէս՝ իսկական բռնագրաւողը չտեսնել,
    Եւ միեւնոյն ժամանակ վերացական թշնամու եւ չբռնագրաւող բռնագրաւողի դէմ պայքարողի համբաւ շինել, լինելով լուսաւոր ու քաղաքակիրթ Եւրոպայից հնչած գեղեցիկ խօսքերի մունետիկը:

    Արդարութիւն, Հաւասարութիւն, Եղբայրութիւն
    Ինչ որ արեցին սրանք, Երիտ-թուրքերը, երկրում մեր հայրենի, անում են հիմա նրանց նմանակ յաջորդները՝ երկդէմ Եւրոպայից քաղաքական, նիւթաբարոյական եւ քարոզչական սատար ստացողները, ովքեր իբր ժողովրդավարութիւն են բերելու:

    Խենթանալու բան է՝ աշխարհը տեսնում է նրանց ոճիրները եւ, սակայն, սատարում է նրանց: Ասում են «Ազատութիւն» եւ առեւանգում ու խողխողում են քաղաքացիներին: Ասում են «ժողովրդավարութիւն» եւ անտեսում են իրենց հետ համակարծի չեղողներին՝ այլ ընտրանք ունեցողներին:

    Եւ ո՞վ է իրաքեան, լիբիական դէպքերի զարգացումների դէմն առնողը: Գոհ կլինե՞ն ընդդիմախօսներս, եթէ հայհոյեմ եւ նզովեմ նրան: Ատելի, զզուելի, գարշելի Ռուսաստանն է, Վատերի մէջ վատթարը՝ Պուտինն է:
    Ռուսաստանն է կեղծիքի դէմ պայքարողը, ՄԱԿ-ում Սիրիան փրկողը:

    Միապետները տապալելու պատրուակով իրենց գերազանցիկ լինելու միապետութիւնը հաստատեցին, լկտիաբար ստելով:
    Միապետները տապալելու պատրուակով անմեղ մարդկանց սպանելը, պատերազմներ հրահրելը, թաղային, փողոցային միապետներ առաջացնելն արդարացրին:

    Մի միապետ տապալեցին, փոխարէնը նոյն երկրում բազմաթիւ միապետներ, այն էլ սախալլի, շինեցին, որոնք բազմապատիկ վատ պայմաններ ստեղծեցին, ժողովրդին, քան մեկ միապետի ժամանակը:

    Միապետ հեռացնելու պատրուակով մարդ սպանելն արդարացնող՝ արեւմտեան ազատութեան միապետութիւնը սահմանեցին:

    Եղաւ այնպէս, որ միապետ հեռացնելն աւելի բարձր, վեհ, քաղաքակիրթ նպատակ եղաւ, քան խաղաղութիւն եւ հազարաւորների կեանքը:

    Խեղուած մտայնութեան այս վիժուկ տեսակէտները պատրաստեցին «Միջազգային Ընտանիքը» իրենց համար պատկանելիութիւն դարձրած կուսակցութիւնները, կազմակերպութիւնները եւ մթի մտաւորականները: Նրանք բոլոր երկրներում են, բոլոր ազգերի մէջ, բոլոր միջավայրերում: Բոլորի reference-ը նոյն է՝ տարբեր վայրերում: Նրանք իրենց ժողովուրդների մէջ «Միջազգային Ընտանիքի» դեսպաններն են գործն են նախապատրաստում, դիւրացնում, բանեցնում:

    Պիտի լինես թեսաղոնիկէցի պապ ունեցող, որի ցեղը վերջերս գժտուել է իթօսսուրուղուների հետ, իբր նաւի պատճառով, եւ յիշես, բարձրաձայնես Ճշմարտութիւնը:
    Օթեակների միջեւ ընտանեկան կռիւ է, մեզ հետ կապ ունի ու չունի (աւելի շատ) :

    Եւ ո՞վ է այս ամէնի շարժիչը, երբեմնի Գաղղիայում: ...Բեռնար Հ. Լեւի կոչուած արկածախնդիրը, Ղեւտացւոց ցեղից, որին մեկ տեսնում ենք Աֆղանստանում, մեկ Լիբիայում, մեկ էլ Թահրիրում:
    Ո՞ւմ համար: Ի՛ր ժողովրդի խաղաղութեան, ապահովութեան եւ բարօրութեան համար:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #85
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Լուրերուն հետեւելով

    Սիրելի՛ ընթերցող, եթէ սերիալ, ֆիլմաշար դիտել չես սիրում, մի՛ նայիր գրածիս:

    Շարունակւում է սերիալը: Նայում եմ եւ մտածում, թէ ինչո՛ւ պիտի վկայեմ նրա գոյութեան մասին:

    Տառապում ենք քաղաքականութեան գռեհիկ սերիալից: Ուզում եմ ուրիշ բանի մասին մտածել, չապրել առօրեայով, չտեսնել իրադարձութիւնները, որոնք խստօրէն ազդում են մեր մարդկային կեանքի վրայ, չի լինում:

    Երէկ մի սիրելի անձ ուզում էր ինձ հաղորդել, առաջին իսկ տեսնելուն, թէ այսինչ տեղ կռիւ, այնինչ տեղը պայթիւն...: Չուզեցի լսել, կտրեցի խօսքը եւ ասացի, թէ չունի՞ ուրախալի լուր, հաղորդելու:

    Հայրս ասում էր հետեւեալ ասացուածքը. «Մեր տղան հանգիստ տեղը նստեր է, սակայն ուրիշին փիճը հանգիստ չի թողուր»:

    Ովքե՞ր են այդ «փիճերը», եթէ ոչ աշխարհին տիրութիւն անել ուզող եւ անկուշտ նկրտումների պատճառով հետզհետէ փոքրացող տէրութիւնները: Փոքրանում են նրանք իմ եւ ուրիշների աչքին:

    Երբ միջուկային զէնք չեն կարողանում օգտագործել, ստեղծում են ուրիշը, մի զէնք, որ աննկատ է մնում եւ «արտօնուած»: Չնայած՝ ո՞վ է պատժում արգելուած գործ կատարողը. ո՞վ է դատապարտում արգելուած զէնք գործածողը:

    Մինչեւ «ուղն» ու «ծուծը», մինչեւ «ոսկորները» մտային գաղութացման ենթարկելն է դա:

    Ազգեր եւ պետութիւններ գոյանում եւ զարգանում են գաղափարախօսութիւններով, հասկացութիւններով, բառի ունեցած արժէքով, մտքի տրամաբանութեամբ: Խափանի՛ր նրա մտածելու ընդունակութիւնը. կխափանուի Նա:

    Երբ հայրենասիրութիւնը դաւաճանութիւն, իսկ դաւաճանութիւնը ընդդիմութիւն եւ հայրենասիրութիւն կլինեն, իմացիր որ անկումը սկսել է եւ պիտի վերջանայ:

    Ինչո՞ւ կռուել, պատերազմել, դագաղ առ դագաղ հաշմուած դիակներ դիմաւորել եւ յետոյ որտեղ թափելը չիմանալ, երբ կը գտնուեն մարդիկ, որոնք պատրաստ են կռուել քո փոխարէն:

    Ենիչերիութեան արդի դրսեւորումն է, գրչի, զէնքի, քաղաքականութեան եւ դիւանագիտութեան կամ դիւանբաշիութեան ասպարէզներում:

    Դաւաճանութեան հասկացութիւնը փրկում է երկիրը, պետութիւնն ու ազգը: Երբ այդ հասկացութիւնը վերանայ, չօգտագործուի երեւոյթներ եւ անձեր նշելու, իմացիր, որ քայքայումը սկսել է:

    Հայոց եւ տարբեր ազգաց պատմութիւնները ընթերցելիս, ի մտի ունենալու ենք այս հասկացութիւնը, այլապէս մենք բան չեն հասկանայ ու ապագայի համար օգուտ չեն քաղի պատմութեան ընթերցումից:

    Բառի ճիշտ օգտագործման համար պէտք է լաւապէս սահմանել նրա իմաստը, պարագան, այլապէս սխալ տեղ եւ սխալ երեւոյթի համար կօգտագործուի, որով կնմանի երկսայրի զէնքի:

    Պատահում է երբեմն հաւաքաբար դաւաճանում են, նրանից ծնւում են սերունդներ, քաղում են նրա պտուղները, երակների մէջ խայտում է նրա ծիները եւ դժուար է լինում խօսել դաւաճանութեան մասին, որովհետեւ հաւանական բարձրաձայնողները գոյացել են նրանից:

    Հաւաքական դաւաճանութեան տրւում է գեղեցիկ անուններ եւ սերունդներ յետոյ, արդէն շատ դժուար է լինում կոչել այն, այնպէս որ է: Իսկ եթէ մի կամ երկու անձ է դաւաճանողը, շատ դիւրին է լինում,- դարեր անց,- նրանց անուանել իսկական անուններով:

    Սիրիա եւ Ճափոնիա ֆուտբոլ են խաղում: Խաղն աւարտւում է Սիրիայի յաղթանակով: Ողիմպիական, կամ ինչպէս սովոր է գործածել՝ օլիմպիական խաղերի զտումն է:
    Ոտնագնդակի խաղին մի շարք սիրիացիներ, որոնք են այժմ միակ սիրիացիները «մե՜ծ» եւ «չստող» լրատուամիջոցների համար, քաջալերել են Ճափոնիան: Տո՛ ֆուտբոլ է, խաղացողների մեղքն ի՞նչ է:

    Կարելի է ճափոնական ֆուտբոլի երկրպագու լինել. կարելի է երկրիդ խումբը սուլոցներով դիմաւորել:

    Չէ, ոչ, անբնական, աննորմալ ընդդիմութիւն է: Ընդդիմութիւն բառը եւ հասկացութիւնը ախտով, վիրուսով վարակուած է: Վարակի աղբիւրը յայտնի է:

    Ի՞նչ կը նշանակէ 2500 կիլո, 2500 տոպրակ՝ 2,5 տոննա հաց գնել շուկայից, փուռերից, ի՛նչ արածը չիմացող եւ երբեմն իմացող գործակալների միջոցով եւ յետոյ թափել կոյուղիի մէջ:

    Ի՞նչ կը նշանակէ չապստամբած ժողովուրդը զօրով ապստամբեցնելու համար ամիսներ շարունակ ականահարել, ռմբահարել ելեկտրակայանները, վառելանիւթ փոխադրող խողովակները, բեռնակառքերը:

    Ի՞նչ կը նշանակէ օտար օդային յարձակումի դէմ տարիներով պատրաստուած օդաչուներ սպանելը:
    Ի՞նչ կը նշանակէ սպանել բժիշկներ, իրաւաբաններ, քիմիագէտներ, դասախօսներ, տարբեր մասնագիտութիւնների տէր գիտնականներ:

    Չէ՛, ո՛չ, սովորական ընդդիմութիւն չէ այս: Տեղական փիթցուկներն այսքան կազմակերպուած չեն, խելացի չեն թիրախի ընտրութեան մէջ: Սրանք «յեղափոխութիւններ» հրահրելու, վարչակարգեր փոխելու մասնագէտ՝ «պրոֆեսիոնալ հեղափոխականներ» են, սրանք իրենց թիկունքում թիրախ ջոկող կենտրոններ ունեն, հինայոտ մօրուքաւորների հետ գործակցաբար:

    Ընտանիք-ընտանիք առեւանգում են, ծնկի են բերում, մորթում եւ համացանցով սփռում, որպէսզի համայնքային թշնամութիւնը հրահրուի:

    Առեւանգուածներից ոմանք չեն մորթւում եւ սպասում են ՄԱԿի Վտանգաւոր Խորհրդի միջանցքներում ճեմող մարդասիրութեան վաճառականներին, որոնք փորձում են համոզել սրան ու նրան՝ Սիրիան լիբիացնելու, իրաքացնելու, աֆղանացնելու, եւ երբ չեն կարողանում համոզել, մորթում են ու Ալ Ջազիրայից եւ նրա տարալեզու ազգականուհիներից սփռում են դանակահարների նկարները, մեծ ու փոքր զոհերը, որոնք իբր հրետանու ռմբակոծման զոհ են եղել.... բայց փոշեթաթախ չեն, փուլի տակ չեն մնացել, նրանց հարազատները ճանաչել են՝ շաբաթներ ու ամիսներ առաջ առեւանգուած հոգեհատորներն են, որոնց խողխողման պահը հիմա էր՝ Շուշան Բրինձի եւ Թալան Զիւփփէի, Իլհամ Հեյգի, Համադ Բեն Ջասեմի, «Ուսամա Իքիբին Լադենի» դիպլոմատիկ ճիգերը խթանելու համար:

    Ճակատը չպագնե՞ս Չինաստանի դեսպանին, որ չէր էլ նայում ստրուկի ծոռնուհի ստրուկի սֆաթին, որ փորձում էր համոզել՝ չվետոյել: Չհիանա՞ս ռուսի քաջութեան՝ հաստատակամութեան՝ տարատեսակ ճնշումներով հանդերձ չփոխեց կեցուածքը:

    Ամերիկայի Ողբացեալ Նահանգների դեսպանն իր գարշանքը, զզուանքը, պժգանքը յայտնեց ռուս-չինական վետոների առթիւ:
    Լաւ էր պատասխանը Սիրիայի դեսպանին՝ Միջազգային ընտանիքը շատ է զզուել ԱՄՆ-ի 60, վաթսուն, sixty վետոներից, անցած տարիների ընթացքում, որոնք արգելակել են օրինագծեր՝ ԱՄՆի հովանաւորեալ այդ պետութեան անմարդկային արարքները դատապարտող:

    Իսկ լրատուամիջոցներից, որոնք Նախագահի բառով «դանակ» են, գործիք են, սարք են, էլ չենք նեղանում, զի չի կարելի նեղանալ գործիքից: Նեղանում ենք գործիքը բռնողից:

    Այդ գործիքը, որ «կայծակնային արագութեամբ» գիտի ո՛ր թաղամասում ո՛վ է առեւանգուել, նոյնիսկ սեփական «տեղեկացնողի» միջոցով, 11 ամիս յետոյ չի կարող չհասկանալ ի՛նչ է կատարւում Սիրիայում:

    Բայց շարունակում են ստել, տեղ տալ ամէն լեզուներով սփռուող ստերին: Սրանք նման են Եղեռնի տարիների այն հատ ու կենտ գաղթական դարձած վհուկներին, որոնք մի բուռ հացի, մի ումպ տաք ապուրի համար կաւատութիւն էին անում եւ ասքեարների գիշերային մութ կրքերի ձեռքն էին մատնում կարաւանում սեւի, մուրի ու ցնցոտիների մէջ թաքնուած կոյսերին:

    Սիրիացիների թափած արիւնը ձեր ճտերին է. դո՛ւք՝ իթթիհադի հարազատ յետնորդներ. դո՛ւք՝ համաշխարհային պատերազմների համար յարմար հող ստեղծողներ. դո՛ւք՝ արդարը անարդար, անարդարը արդար ցոյց տուողներ. դո՛ւք՝ դրամատիրութեան գործակալներ եւ անհայրենիք ջարդարարներ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #86
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Լուրերուն հետեւելով

    Այս առտու, եղբայրս, «Հանրայինի» ձայնասփիւռը դրած էր. ի՜նչ աղուոր կը հնչէր հայկական ժողովրդային երգ մը. փողային նուագարանի մը կատարումով: Քիչ անց, նոյն կատարման մէջ, երգը այլափոխուեցաւ եւ դարձաւ Jazz երաժշտութիւն եւ այդպէս ալ աւարտեցաւ:

    Ես հետեւեալ պատգամը առի լսածէս.- «Վերջդ այս է, Հա՛յ ժողովուրդ»:

    Եթէ ջազը առանձին հնչէր, հայ ժողովրդական երաժշտութիւնը առանձին, վերոյիշեալ պատգամը չէր փոխանցուէր:

    Կամ՝ Հայ ժողովրդական երաժշտութիւնը, Հայ գուսանական երաժշտութիւնը կրնան վաւերականութիւն եւ ընդունելիութիւն ունենալ, միայն Jazz-ի՝ «գերիշխող ուժի», «պապայի», «աղայի» մշակոյթով համեմելով:
    Հայ երաժիշտը անյարմար կը զգայ հայ ժողովրդական երաժշտութիւնը ներկայացնել այնպէս որ է, վասնզի պիտի մեղադրուի յետամնացութեամբ,-թերեւս մեղադրողն ալ ինքն է,- գեղցիութեամբ, եւայլն:

    Վերջդ այս է, Հա՛յ ժողովուրդ, ջազացում. Ճաշարանին մէջ, խմարանին մէջ, թմրած, աշխարհի բանէն ու գործէն յոգնած. աշխարհի բանին ու գործին հանդէպ անտարբեր ու անյոգ, պիտի տրուիս Բրիտանիայի ստրկացուցած ափրիկեցիներու դաբա-դաբա դուբ-ի խազերուն, ելեւէջներուն. պիտի ամերիկանաս, պիտի ըլլաս սպառող, պիտի ըլլաս մոռացութեան թմրամոլը:

    Գրած էի՝ խելացիին մեկը կ’առաջարկէր «Մատեան Ողբերգութիւն»ը ներկայացնել ջազ երաժշտութեամբ, որպէսզի «ժամանակակից» ազգ ըլլանք:

    Երբ կը յանձնես հոգիդ, կը հրաժարիս ազգայինէն, կը յանձնես նաեւ բանակդ եւ հողդ:

    Հայոց անկազմակերպ ու կազմակերպ բանակը յաղթեց. ի՛ր հողը կը պաշտպանէր. հաւատ ունէր իր ըրածի արդար ըլալուն հանդէպ: Ի՛ր դատի արդարացիութեան հանդէպ ունեցած հաւատքը հզօր զէնք էր:




    Արաբ պետութիւններու վարչական համակարգը երկու կարգի են, ընդհանրապէս, բացառութիւնը յարգելով:
    Թագաւոր-էմիր-շեյխական, եւ, զինուորա-հանրապետական:

    Թագաւոր-էմիր-շեյխերը, ըլլան վահաբական թէ ոչ, ԱՄՆ-ի գրպանին մէջն են: Իսկ զինուորահանրապետական պետութիւնները, նախագահի եւ բանակի մակարդակներով, Ամերիկայի, Պենտագոնի հոտած գուլպային մէջն են:

    Ազատ եւ անկախ կարծուող այս պետութիւններուն մէջ, Եգիպտոս եւ Թունիս, ամէնասկիզբը, ժողովրդային զարթօնք էր: Ամերիկացին եկաւ եւ հեծաւ անոր ալիքին:

    «Նախագա՞հ փոխել կուզէք»,- ըսաւ, -«Հարց չկայ, կը փոխենք» եւ հրահանգ տուաւ Եգիպտոսի եւ Թունիսի բանակներու հրամանատարութիւններուն, դիւրացնել նախագահի փոփոխումը:

    Եգիպտոսի եւ Թունիսի բանակներուն ամերիկեան բանակի արաբական մասնաճիւղ ըլլալը ամէն մարդ գիտէ: Հիտլերն ալ ունէր ազգային բանակներ՝ նուաճելու համար այդ ազգերով բնակուած տարածքները:

    Այդ անազատ երկիրներուն մէջ գիւղացիին ցանելիք բրինձն ու ցորենը կորոշէ ԱՄՆ՝ իր տիրակալած «Միջազգային կառոյցներու» միջոցով եւ միջպետական համաձայնագիրներով, որպէսզի արաբը, «Երրորդ աշխարհի» քաղաքացին միշտ կարօտ ըլլայ ամերիկեան հացին:

    ԱՄՆ, եւ իր արբանեակները, մտահոգ չէր իշխանափոխութեամբ, որովհետեւ ինք ունի իր մատակարարութեամբ ապրող բանակներ, այդ երկիրերուն մէջ, որոնք կը կռուին ու կը նահանջեն, կը պատերազմին ու կը խաղաղին իր հրահանգներով- միշտ եւ միշտ ապահովելով «ընտրեալ ազգին» սահմաննները:
    Նոյնիսկ ողորմած Կադդաֆին, իր կեանքի վերջին տարիներուն, բաւական մօտեցած էր Արեւմուքին:

    Ահա թէ ինչո՛ւ «օրերու» ընթացքին ինկան ու փախան, իսկ Սուրիոյ մէջ ոչինչ փոխուեցաւ:

    Ահա թէ ինչու թէ՛ Եգիպտոսի եւ թէ՛ Թունիսի մէջ դեռ խնդիրներ ու բախումներ կան. ժողովուրդը կարծեց՝ բան մը փոխեց: Ժողովուրդի մեկ տխմար մասը՝ ներկայացած յետադիմական ուժերով, բան մը փոխած ըլլալու տպաւորութեան մէջն է, իր ընտրած երկար մօրուքաւորներու պարլամենտացումով, մարդիկ, որոնք մերթ կը ննջեն, մերթ Ալլահին կ’երկրպագեն Խորհրդարանին մէջ:

    Ամիսներ առաջ Լիբանանի նախկին նախագահ Էմիլ Լահուդի հարցազրոյցը դիտեցի հեռատեսիլէն:

    Այս մարդը միշտ կը յիշէ իր հայուհի տատիկը, որ Փոքր Ասիոյ արեւմուտքէն ելած է ճանապարհ, իր ամբողջ գերդաստանին հետ, եւ մինակ հասած է Սուրիոյ անապատ: Ասի պարզապէս տեղեկութիւն է եւ կապ չունի այս մարդուն համակրելուս կամ չհամակրելուս:

    Ուրեմն, երբ ստանձնած է Լիբանանի բանակի հրամանատարութիւնը, նախագահ դառնալէն առաջ (այժմու նախագահն ալ բանակի նախկին հրամանատարն է), նկատած է որ բանակի սպաներէն ոմանք կաշառք կը ստանան ամերիկեան կողմերէ (դեսպան-մեսպան) եւ իր հրահանգները չեն գործադրեր:

    Անշուշտ իրեն ալ կաշառել փորձած են, սակայն ի՛նք, որ երկար տարիներ ռազմական կրթութիւն ստացած է արեւմտեան կողմն աշխարհի, անոր ռազմական կրթարաններուն մէջ, խորթ տեսած է դպրոցներուն մէջ չուսուցանուած բաներ տեսնել մայրիներու երկրին մէջ, անշուշտ իր հայրենասիրութունն ալ թոյլ չէ տուած նման բան ընդունիլ, հետեւաբար՝ նմանները պաշտօնէ արձակած է եւ բանակը առողջացուցած, աշխատող կառոյցի վերածած է:
    Լիբանանն իր յաղթանակները այս առողջացման կը պարտի:

    ՆԱՏՈ-ի հետ շատ խոր գործակցող կողմերը ապահայրենման վտանգին ենթակայ են: ՆԱՏՈն հայրենիք չի պաշտպանէր, նատոյականը վարձկան է, կամ վարձով կռուողի հոգեբանութիւն ունի: Նատոյականը դրամին զինուորն է. ազգ ու հայրենիք, սահման ու տուն չգիտէ:

    Սուրիոյ բանակը ՆԱՏՈ-ի կամ ԱՄՆ-ի գործակալը չէ եղած երբէք ու չէ. ճի՛շտ այս պատճառով իշխանափոխութիւնն այս երկրին մէջ ամերիկեան հրահանգներով չի կրնար տեղի ունենալ:

    ԱՄՆի գործակալ քաղաքական եւ զինուորական գործիչներ Աստծոյ օդը չեն կրնար շնչել այս Երկրին մէջ:

    Սուրիացիներու ազատութեան եւ ինքորոշման հանդէպ ունեցած՝ եւ պաշտամունքի չափ զօրեղ հաւատքը կոտրելու համար զէնքի կոչեցին բաշիբոզուկներ... բառիս բուն իմաստով բաշիբոզուկներ՝ գլուխը խանգարուածներ, որոնք ահ ու մահ կը սփռեն սուրիացիներու մէջ՝ ԱՄՆ-ի եւ անոր արբանեակ պետութիւններու բացէ ի բաց զինական աջակցութեամբ:

    Ինչպէս չզայրանալ կողմէ մը, որ տասնմեկ ամիս կը փորձէ կեանքդ ու ապագադ քանդել, ու տակաւին կը խոստանայ շարունակել նոյն ընթացքով եւ տարատեսակ միջոցներով կը փորձէ քեզ պաշտպանող միակ, միակ, միակ ուժին արգիլել՝ Սուրիոյ պետութեան արգիլել՝ պաշտպանել իր քաղաքացիները ահաբեկիչներէն:

    Ամերիկայի դաշնակիցները՝ Թուրքիա, Իսրայէլ, Ֆրանսիա երեւութապէս իրար հետ խնդիրներ ունին, կամ այդպէս կը ձեւացնեն, սակայն իրողապէս անոնք գործակից են, առնուազն Սուրիան տապալելու սեւ գործին մէջ:

    Յայտնի սփիւռքահայ թերթի խմբագրականին մէջ նշած «հայկական դիտանկիւնը» այս կրնայ ըլլալ՝ պահել հայրենամերձ հայկական համայնքները թուրք-սիոնական-ամերիկեան տարիներ տեւող յարձակումներէն.-այլապէս տեղահան ըլլալով՝ ԱՄՆ, Աւստրալիա, Ֆրանսա փախչելով անգլերէն եւ ֆրանսերէն լեզուներով ՀՑ ճանաչում պահանջելը՝ անոնցմէ, որոնք այդ ՄԵԾ ՈՃԻՐԻ առնուազն պատճառն ու հանդիսատեսը եղած են, անոնցմէ, որոնք այժմ, հիմա, եւ տեսանելի ապագային ցեղասպանին ու բռնագրաւողին դաշնակիցն են, «հայկական դիտանկիւն» չէ:

    Երբէք չվստահիլ կողմի մը, որ տարիներ տեւող հակահայկական լոբբիական աշխատանք կատարելով ձախողեցուց ՀՑ ճանաչումը տարբեր ատեաններու մէջ: Այդ կողմը դարձեալ նոյնը կը կատարէ, երբ որ իր շահը այդպէս դասաւորուի դարձեալ, եւ մենք միշտ կէս ճամբան կը մնանք, կը ձախողինք, այնպէս որ միշտ կէս ճամբան մնացեր ենք ու միշտ ձախողեր ենք, որովհետեւ անզէն վիճակով ուրիշի զինեալ ձեռքը բռնելով կրակեր ենք: Ուրիշի դգալով ապուր պիտ’ ուտենք, ուրիշի բահով արտ պիտի հերկենք...

    Հայկական շահը, հայկական դիտանկիւնէն, հայկական պետութեան հզօրացումն է՝ մասնակցելով անոր կեանքին, հողին վրայ ըլլալով:

    Որեւէ երկրի բանակը այդ երկրի ապահովութիւնն է: Բանակը վարկաբեկելով զինաթափ կընես երկրիդ ապահովութիւնը: Բանակի հրամանատարը, ընդհանուր եւ ոչ միայն, Բանակի հետ միասին այդ երկրի խորհրդանիշերն են, այնքան ժամանակ, որքան այդ պաշտօնին են: Զգո՛յշ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #87
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Լուրերուն հետեւելով

    «Ասա՛ ինձ ո՛վ է ընկերդ, ասեմ ով ես դու»

    Այս ասացուածքը մանկութեան տարիներից մեզ փոխանցեցին որպէս ճշմարտութիւն եւ ուղեցոյց:

    Սիրիային պատժողները ընկերներ են՝ Ալ Կայիդա, ՆԱՏՈ, Ալ Զավահիրի, Էրդողան, Սաուդ Բեն Էլիազար...

    Մահմեդականների շահերն իբր պաշտպանող Ալ Կայիդան դեռ չի հարուածել Հրէական պետութեան: Նրա երկար թեւն ու երկար մատները հասնում են մինչեւ Նիւ Յորք, մինչեւ Պենտագոն, մինչեւ վեց օդանաւ առեւանգել... բայց չի հասնում մահմեդականների համար սրբութիւն համարուող Երուսաղէմը եւ արաբական Պաղեստինը բռնագրաւող պետութեան:

    Ես չեմ քաջալերում ահաբեկչութիւնը. ես հարց եմ տալիս մտածելու ընդունակներին:

    Ինչպէս քրիստոնեայ աղանդները, այնպէս էլ մահմեդական աղանդների հովանաւորն է մեր բոլորի «աչքի լոյս» եւ ազատութեան «ջահակիր» Ամերիկայի Միացեալ Նահանգները:
    Թուրքերը կատաղել են էրդողանի հանդէպ, ով նրա հոգեւոր հայր եւ մեծ ուսուցիչ ամերիկացի Ֆեթհուլլահ Գիւլէնի համեմատ մի քիչ աւելի ուշադիր է ԱՄՆ պահանջների հանդէպ՝ Սիրիան հարուածելու գծով:

    Թուրքերը մատնանշում են իրենց քաղաքական կեանքի բոլոր ոլորտներում ԱՄՆ ունեցած ներկայութեան մասին:
    Հաւանական է, ինչպէս շատ ուրիշ վայրերում, այնպէս էլ Թուրքիայում կատարուած եւ մեծ արձանագանգ թողած ահաբեկչութիւնների պատուիրատուն լինի յիշեալ գերուժը, որոնցով տեղական դաշնակիցներին հնարաւորութիւն է տալիս «մաքրագործել» եւ «մաքրագործել», քաղաքական դաշտը՝ հնարաւոր մրցակիցներից:

    Ֆեթհուլլահ Գիւլէնին պատկանող Նուրջու հասարակական կազմակերպութիւնները մտնում են Թուրքիայի պետական եւ ոչ պետական բոլոր կառոյցների մէջ: Չմանրամասնեմ: Գիւլէնը՝ թուրք-մահմեդականութեան տարածիչը, աշխարհի տարբեր վայրերում, Աֆրիկայից մինչեւ նախկին Վարշավայի Ուխտի երկրներ՝ Արեւելեան Եւրոպա, Ռուսաստանի Դաշնութիւն, մեդրեսէներ է բացում, կրօնի ուսուցման վարժարաններ: Եւ ո՞վ է այս դպրոցների բացման համար արտօնագիր ապահովող կողմը.... Ամերիկայի Միացեալ Նահանգների դեսպանատները՝ նշեալ երկրներում:
    Ֆեթհուլլահ Գիւլէնը «Մավի Մարմարա» նաւն ուղարկելը քննադատել է:
    Գիւլէնը, Ամերիկայից, Էրդողանին յորդորում է թուրքական բանակը ուղարկել Սիրիա:

    Թուրք մի մարաջախտ (մարշալ) գրել է, որ` ստիպուած կատարելու են հրամանը, եթէ թուրք վարչապետը հրահանգի, բայց արդեօ՞ք Էրդողանը կը կրի հաւանական քաղաքական բոլոր հետեւանքները այդ առաջադրանքի, եթէ Քեմալի բանակը Սիրիայում խնդիրներ ունենայ...., -գրում է նա:
    Ճահիճի մէջ են ընկել:

    Դեմոկրատն է գնում, հանրապետականն է գալիս, Քլինթոնն է գնում, Բուշն է գալիս, Բուշն է գնում, Օբաման է գալիս եւ ոչինչ է փոխւում ամերիկացու կեանքից: Ընդհակառակը՝ հետեզհետէ վատանում են պայմանները՝ գործազրկութիւն, տնտեսական սեղմումներ եւ բողոքի ալիքներ....

    Նոր նշանակուած ոստիկանապետի պէս, խանդավառ իր պաշտօնով, դեռ չընտրուած, նաեւ ընտրուելուց յետոյ, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պաշտօնատարները՝ Ռոմնի, Գինգրիչ, Հոլլանդ, կամ ինչպէս կոչում են այնտեղ՝ Օլան, նոր ախորժակով սկսում են շարունակել նախորդների սիոնամասոնական գործունէութիւնները, պատերազմները:

    Շահամոլ մարդիկ գտնւում են տարբեր գաղափարախօսական միջավայրերում եւ նրանցից կազմւում են ապագայի Դրամատիրութեան ծառայողները:

    Բարգաւաճ կեանքը Արեւմուտքում ապրող մարդկանց համար երազ է լինելու կարծես, այնքան ժամանակ, որքան իրենց քաղաքական համակարգերը վերարտադրում են նոյն «գլուխով» գործիչներ, որոնք վարում են նոյն քաղաքականութիւնները:

    Մի ամերիկահայ ինձ ասաց, որ իր տղան գանգատուել է երկրից, ասել է. «Պապա՛ մեզի ո՞ւր բերեր ես, այս ի՞նչ երկիր է..»: Պատասխանել է. « Տղա՛ս, քեզի երբ քսան տարի առաջ Ամերիկա բերի, ասանկ չէր այս երկիրը...»:
    **--**
    Ռուսիան յիշում է Բեսլանը, թատրոնի դէպքը, եւայլն: Ինչպէ՞ս չպաշտպանի Սիրիայի անկախութիւնը:

    Միւսին օր ու գիշեր յիշեցնում են Մարդկային Իրաւունքները....

    Դուք, յարգարժան ընթերցողներ, կարո՞ղ էք Դալայ Լամայից բացի ուրիշ բուդդայական քրմապետի կամ քուրմի անուն տալ, յիշել:
    Ես չեմ կարող: Նա գուցէ լաւ մարդ է, ժպտուն, ազնիւ, բարի: Նրա դատը գուցէ արդար է: Բայց ես չեմ լսել աշխարհի միլիարդաւոր բուդդայականներին ծառայող ուրիշ մի քուրմի անուն:

    Երկրորդ դասարանն աւարտելուց յետոյ հեքիաթների գիրք նուէր ստացայ: Գրքում քառասուն հեքիաթ կար, քառասունն էլ Քյորօղլու մասին էր- «Քյորօղլին կալանաւոր», «Քյորօղլին ջաղացպան», «Քյորօղլու թուրը»...

    Մեր «մե՜ծ» եւ «ոչ միշտ ստող» լրատուամիջոցները քառասուն հեքիաթ գիտեն, քառասունն էլ քյալօղլանի մասին են:
    Դալայն Լաման զարթնեց. Դալայ Լաման խօսեց, Դալայն Լաման քայլեց, Դալայ Լաման իջաւ, Դալայ Լաման ելաւ: Աչքս բացի-չբացի տեղեկատուական աշխարհին եւ ես լսում եմ Գերապատիւ Մեծապայծառի մասին: Պատահականութի՞ւն է:

    Տայվան
    Ճերմակ եւ հնգանկիւնաձեւ տների բնակիչները շատ են սիրում այս կղզին: Կղզին չի ճանաչում Պեկինը կառավարողների իշխանութիւնը Չինաստանի՝ եւ նրա անբաժան մասը կազմող Տայվանի վրայ:
    Ամենայն դէպս, այժմ կղզում իշխանութեան է հասել ազգայնականների մի իմաստուն խումբ: Նրանք լեզու են գտնում Պեկինի իմաստուն վարիչների հետ եւ ինչպէս Հոնկ Կոնգը, այնպէս էլ Տայվանը Չինաստան է:

    Մի ամերիկացի վերլուծաբան հետեւեալ հեգնական միտքն է յայտնել իր յօդուածում.– ԱՄՆ Տայվանը Չինաստանի հաւանական յարձակումից պաշտպանելու համար պէտք է դրամական վարկ խնդրի Չինաստանի կառավարութունից:

    Մաղթեմ մշուշը ցրի եւ մարդիկ յստակօրէն տեսնեն տեսարանը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #88
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Լուրերուն հետեւելով

    Այս առաւօտ սիրելի «Հանրային» ռադիոյէն լսեցի «Բում-բում, չախա չախա» համբաւաւոր երգը, որ մինչեւ հիմա կը հնչէ ականջիս, վասնզի երկու շաբաթ է ակամայ միտքս կուգար «Լոս Անջելէս, Լոս Անջելէս ինշքամ սիրուն ես, Լոս Անջելես, Լոս Անջելէս ինշքամ գարուն ես» երգը:
    Հիմա բում-բումի ժամանակն է:

    Նարամ Սարգոն ծածկանունով «քաղդէացի» գրող մը ունինք: Ան իրավիճակի «հերոսը» կը նմանեցնէ բախտախաղին մէջ պարտուած cowboy-ին, տաւարաբոյծի խելագարութեան.- սեղանը կը դարձնէ, կորսնցուցած դրամը առնել կուզէ, աջ ու ձախ կը կրակէ: Կովարածին ըսենք. Է՜հ, ուրիշ ի՞նչ կայ-չկայ, տնեցիք ինդո՞ր են, հանգստացա՞ր կրակելէ ետք, թէ՞՝ դեռ ընելիք բան մը ունիս:

    Անելի մատնուած են, յուսահատ, ի՛նչ պիտի ըսեն, որո՛ւն դիմեն՝ չեն գիտեր: Արտաքին գործոց նախկին նախարար, պարոն յարգարժան գերիմաստուն մեծախարդաւ հոյառազմավար սինքլոր Կիսինգերը, որուն գերմանական անունը ամերիկերէն կ’արտասանուի Քիսինջըր, ամերիկեան լրատուի մը տուած հարցումին, թէ՝ ինչպէ՞ս կարելի է ծունկի բերել Սուրիան,- կը պատասխանէ, թէ՝ երկու ձեւ կայ, առաջինը կորիզային (միջուկային) ռումբ նետելն է, որ դժուար է, քանի որ դրացի, հարեւան հրեաներն ալ կը տուժեն, երկրորդ ձեւը՝ ներսը գործող զինեալները զինելն ու մատակարարելն է (որ արդէն կը կատարուի) :

    Իւրեանց ամբողջ ունեցուածքը՝ դրամ, հանգամանք, պատիւ, ռազմավարութիւն, դրած են Սուրիոյ բախտախաղի սեղանին: Եթէ կորսնցնեն, ամէն ինչ կը կորսնցնեն տարածքին մէջ: Իրենց ամէն գրաւը դրած են Սուրիոյ պարտութեան վրայ:

    Սուրիոյ յաղթանակէն ետք, որ մինչեւ հիմա յաղթական է, շատ մը երկիրներ այլեւս պիտի չի ենթարկուին Վաշինգտոնի թելադրանքներուն, վասզնի ժամանակը ցոյց պիտի տայ, թէ չի կարելի վստահիլ եւ դիրք բռնել պարտուող կողմին հետ:

    Գալով Սուրիահայութեան:
    Ասոնց համար կոկորդիլոսի արցունք թափողները կը նմանին անոնց, որոնք կը խօսին ցեղասպանութեան մասին, առանց նշելու այդ մեծ ոճիրը գործողները: Առեւանգում, կողոպուտ՝ բոլոր սուրիացիները կը տառապին, որոնց մաս կը կազմեն Սիրիայի Արաբական Հանրապետութեան քաղաքացի հայերը:

    Եթէ չէք նշեր մեզի սպառնացող Ամերիկայի, Ֆրանսայի, Բրիտանիայի, Թուրքիայի եւ Ծոցի արաբական պետութիւնները, ուրեմն մի՛ ողբաք մեզի համար: Մենք կը նեղանանք այս պետութիւններու քաղաքական, քարոզչական, զինուորական եւ տնտեսական յարձակումներէն: Եկէք անկեղծ ըլլանք:

    Երէկ հայ պատանի մը առեւանգեցին: Գրպանը յիսուն թուղթ հազիւ կայ. բջիջային չունի: Հիւանդ պաղառութեամբ եւ սարսափած՝ դասի գացող տղան կը մարի, ուշքը կը կորսնցնէ: Առեւանգողները զինք կը թողուն հեռու թաղ մը՝ ձեռքը, ոտքը կապած, վախէն դեղնած – յայտնապէս «պարարտ» զոհ մը չէր իրենց համար:

    Այս դէպքը եթէ պատահեցաւ հայ տղայի մը, չի նշանակէր թէ հայութեան դէմ ահաբեկչութիւն կայ: Բազմաթիւ սուրիացիներու հանդէպ աւազակային եւ ահաբեկչական յարձակումներ եղան:
    Եւ ամէն անգամ երբ Սուրիոյ պետութիւնը կը փորձէ ապահովութիւն հաստատել, Պետութեան կամքը պարտադրել, նախկին անվտանգ վիճակը վերադարձնել՝ Սուրիայի թշնամիները քաղցած գայլերու պէս ոռնալ կը սկսին, խեղկատակութեան բեմերու վերածուած միջազգային հաւաքոյթներու մէջ:

    Ես՝ իմ, մենք՝ մեր բարեկամներն ենք հիմա: Հարազատութիւն չմնաց՝ սեւը ճերմակ, ճերմակը սեւ ցուցնող միջազգային ահաբեկչութեան խմբավար ԱՄՆի բեմադրած սերիալի դերասաններուն հանդէպ:

    Ինչ լաւ բան է ազատութիւնը: Քառասուն տարի կըսեն մածունը սեւ է. «ճերմակ է» ըսող ալ կը բերեն, «կարծիքի եւ արտայայտութեան ազատութիւն» անունի ներքոյ: Լուրեր եւ համբուրգեր սպառող աշխարհի քաղաքացին կը մտածէ, որ այս լրատուամիջոցները իրապէս ճիշտը կըսեն եւ բոլոր կարծիքներուն տեղ կուտան.- ահա՛, «մածունը ճեմակ է» ըսողն ալ կը կանչեն եւ կը խօսեցնեն:
    Բայց այս մեր աշխարհաքաղաքացին չանդրադառնար, որ «մածունը սեւ է» խօսքը քառասուն տարի հնչեց իր ականջին, վարժ եղաւ այդ գաղափարին, եւ այդ խօսքը ըսողը քառասուն տարի յարգուած, պատըւած, նստած իր բեմին վրայ, առօք-փառօք յայտնեց իր կարծիքը:

    Քառասուն մեկերորդ տարին «մածունը ճերմակ է» ըսողին քիչ տեղ կուտան, կամաց-կամաց կը լռեցնեն, կը խեղդեն ձայնը, կը սեւցնեն զինք, կ’անպատուեն անունը, մինչեւ որ աշխարհաքաղաքացին այլեւս չուզեր լսել անպատիւ մարդուն կարծիքը՝ մածունի ճերմկութիւնը, եւ հրապարակը կը մնայ միայն մածունի սեւութեան «ճշմարտութեան»:

    Հայութեան քաղաքական, կրօնական, պետական թէ կուսակցական ուժերը ոչինչ ըրին Իրաքահայութեան փրկութեան համար, երբ երկիրը ենթարկուեցաւ մոնղոլ-թաթարական հերթական յարձակման:

    Ես ի՞նչ կը սպասեմ, եւ ո՞րմէ: Փաստը կը մնայ փաստ՝ ես Իրաքի մէջ իրաքցի եմ, Լիբանանի մէջ լիբանանցի, Պաղեստինի մէջ պաղեստինցի, Ամերիկայի մէջ ամերիկացի: Բնակած երկիրս եթէ յարձակման ենթարկուի, ես ալ յարձակման պիտի ենթարկուիմ եւ իմ ի՛նչ կամ ո՛վ ըլլալը ոչինչ կը փոխէ իրավիճակէն:

    Եթէ իմ բնակած երկիրը յարձակող է, ըսենք ԱՄՆ է, եւ ես ռազմական օդաչու եմ այդ երկրին մէջ, ազգութեամբ հայ, թերեւս ալ քառասուն տարի յետոյ Հայաստանի Հանրապետութեան ազգային հեռուստատեսութեան «Մերոնք» յայտագրէն պարծանքով նշեն իմ քաջագործութիւներու մասին, թէ ինչպէ՜ս մասնակցած եմ միապետութիւններ տապալելու ԱՄՆ-ի վեհ եւ ազնիւ պատերազմներուն՝ ռմբակոծելով Բաղդադը, Դամասկոսը, Հալեպը: Կուրծքս շքանշաններով զարդարուած, պատին կախած պատուոյ վահանակներ, յիշատակի նկարներ՝ կործանած շէնքերու առջեւ...

    Քառասուն տարի յետոյ որեւէ մեկը չի վիճիր ցուցադրուածի հերոսականութեան եւ ճշմարտացիութեան մասին, որովհետեւ ճշմարտութիւնը մահուան դատապարտուած է արդէն այժմէն:

    Եւ հպարտառիթ է յաջողութեան հասած հայերու մասին բարձրաձայնելը՝ թէկուզ մոնղոլ-թաթարական արշաւանքներու մասնկացած, թէկուզ հայկական տուներ քանդած, թէկուզ հօրեղբայր Սամի համար, թէկուզ հայութիւնը ընդամէնը «բարեւ» բառով եւ Արարատի ուրուագծով ճանչցողներու կողմէ:

    Եւ թերեւս գտնուին մարդիկ, որոնք փորձեն յուղարկուած ճշմարտութիւնը բարձրաձայնել, կատարուած անիրաւութիւնը նշել, ինչպէս հիմա մենք հայերս կը փորձենք ճշմարտութեան մասին բարձրաձայնել՝ ատեաններու առջեւ, որպէսզի բարեհաճին ընդունիլ:

    Քանի՞ տարի անցաւ. ... ... ... ... 97 տարի
    Վերջին խմբագրող՝ Tigris: 17.02.2012, 21:31:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. #89
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Լուրերուն հետեւելով

    Ալ Կայիդան իր բոլոր թեւերով՝ եւրոպական, ամերիկեան, արաբական, թուրքական, իսլամական, քրիստոնէական, սիոնական, Թունիսի մէջ ժողով կը գումարէ, որպէսզի Սուրիոյ հանդէպ «բարեկամութիւն» ընէ:
    Բարեկամութեան դիւանագիտական դրսեւորումը եղաւ՝ ուղարկել մեկը, «Կոֆէ Անան» անունով, որ ըլլալով ՄԱԿ կոչուածի քարտուղար, ոչինչ ըրաւ կասեցնելու անկախ երկրի մը բռնագրաւումը ու անոր ժողովուրդի կոտորումը: Ոչինչ ըրաւ երբ ԱՄՆ եւ իր վոհմակին անդամները բռնաբարեցին, խախտեցին միջազգային բոլոր օրէնքները:

    Նաւթադոլարներով ուռճացած, ժայռագունդի վերածուած կիսամիջազգային սուտը, Սուրիոյ մասին, որքանո՞վ իրականութիւն պիտի դառնայ Սուրիոյ հողին վրայ- հարցական է:
    Կարծես թէ այդ ժայռագունդը պիտի գլորուի եւ տապալէ իրեն ստեղծողներուն:

    Սուրիան միշտ յաղթեր է, նորէն պիտի յաղթէ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #90
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Լուրերուն հետեւելով

    Նախակրթարանում, կամ տարրական դպրոցում ամէն օր պատահող իրադարձութիւն.
    Ուսուցչուհին՝ կարգազանց աշակերտին.
    • Պօղոսիկ, խելօք կեցի՛ր,
    • Ես չեմ, օրիորդ, Սաքոլիկն է...
    Չարաճճին, աղմուկ հանողը, կարգը խախտողը Պօղոսիկն է, բայց ան պատրաստ է միշտ անմեղ ձեւանալ եւ իր մեղքը ուրիշին բարդել:

    Նմանապէս՝ Ալ-Կայիդայի բրիտանական եւ ամերիկեան մասնաճիւղերի ղեկավարները, Կամերոն եւ Կլինտոն: Զարմանո՞ւմ ես, ընթերցող, մի՞թէ ձուն է հաւից, թէ՝ հաւը ձուից:

    Անցեալ շաբաթ լրատուամիջոցները տեղ տուին վերոյիշեալների ինքնարդարացման, Պօղոսիկին նման, թէ իրենք չեն բենզինի թանկացման պատճառը. Իրանն է:

    Լրատուամիջոցները տեղ տուին նաեւ չես գիտեր ինչպէ՜ս կատարուած մի հետախուզութեան արդիւնքին, իբր ամերիկացիների մեծամասնութիւնը որպէս թշնամի տեսնում է Իրանը:

    Երէկ Սաուդական Արաբիան որոշեց աւելացնել նաւթարդիւնաբերութեան իր բաժինը, որպէսզի զգացուած պակասը փարատի:

    Քանի որ նաւթի մասին խօսում ենք, յիշեցի, որ «Իլեվեն Սեպտեբերի» գլխաւոր դերակատարներից՝ նախագծողներից մեկը, որ մեղադրուել է, սակայն չի դատապարտուել, ներկայիս աշխատում է Լոնդոնում, Սաուդաամերիկեան «Արամկո» նաւթարդիւնաբերական ընկերութեան մէջ՝ իր աշխատանքի արդիւնը վայելելով եւ զարգացնելով:

    Դարձեալ յիշեցի մեկը, Արաբական Պետութիւնների Լիգայի համար վերջերս քարտուղար նշանակուած
    Նաբիլ ալ Արաբին, որ մինչ նշանակումը աշխատում էր նաւթի փոխադրութեամբ զբաղող մի ընկերութեան մէջ:

    Հիմա ի՞նչ է Իրանի մեղքը: Նրա մեղքը այն է, որ կանխեց Եւրոպական Միութեան եւ ԱՄՆի պատժամիջոցները, իրանական նաւթ չգնելու առնչութեամբ, սկսելով 2012-ի ամռանից, եւ .... պատժեց ինքնիրեն, մերժելով նաւթ վաճառել նրանց հենց այժմից:

    Ձայներ, բողոքներ են բարձրանում, Եւրոպայում եւ Ամերիկայում, թէ բենզինն է թանկացել, իսկ Պօղոսիկները արդարանում են, թէ՝ «Մենք չենք մեղաւորը, ժողովուրդ ջան, Իրանն է մեղաւորը»:
    ***-***
    Սիրիայում նոր Սահմանադրութիւն քուէարկութեան դրուեց, երէկ, եւ կարծես թէ ժողովուրդի մեծամասնութիւնը ընդունեց: Առ այսօր գործադրուած ամենաժողովրդավարական Սահմանադրութիւնն է. կուսակցութիւններ, խօսքի ազատութիւն, ընտրութիւն եւայլն:

    Քուէարկելու իրաւունք ունեցողների 60 տոկոսից աւելին մասնակցեց ամբողջ Սիրիայի տարածքին: Մի շարք վայրերում, որտեղ վահաբական զինեալներ են, ժողովուրդը չկարողացաւ մասնակցել սիրիական ժողովրդավարութեան վերածաղկման այս տօնախմբութեան, որի համար երկրի նախագահը 2011ի տասերորդ ամսից նշանակել էր սահմանադիր մի յանձախումբ՝ բարեփոխելու եւ նորոգելու երկիրը ապագային կառավարողների համար օրէնքների մայր հանդիսացող Սահմանադրութիւնը:

    Մի հայ գրող իր բլոգում բացատրում էր, մէջբերել էր, թարգմանուել էր, ժողովրդավարակա՜ն Ֆրանսիայում ինչպիսի օրէնսդրական ձեւակերպումներ կան, ըստ սիոնական օրէնսգէտի, մերժելու համար Հայոց Ցեղասպանութեան քրէականացումը պատժող օրինագիծը:

    Փահ, փահ, փահ, այս ի՜նչ օրէնքի երկիր է, այս ի՜նչ ժողովրդավարութիւն է:

    Վերջերս Սիրիայի մասին ամէնաշատ խօսուածը, սիոնավահաբական դաշինքի կողմից, «մարդասիրական միջանցքներ» ստեղծելու անհրաժեշտութիւնն է....պարզապէս, որովհետեւ ժողովրդավարական եւ օրէնքի երկիր Ֆրանսիան, ի մասնաւորի՝ Սարկոզի էֆէնդին, առանց ֆրանսիական պատկան օրէնսդրական ծածկի, պատերազմելու համար ֆրանսիացի սպաներ, զինեալներ, հետախոյզներ, լրտեսներ է ուղարկել Սիրիա, ամիսներ առաջ, որոնք վահաբական ահաբեկիչների հետ միասին գտնւում են պատկան մարմինների վերահսկողութեան ներքոյ...:
    «Մարդասիրական միջանցքները» նրանց փախուստը ապահովող ճանապարհ է լինելու, բայց դժուար թէ իրականութիւն դառնայ:
    Ռուսաստանի միջնորդութիւնն է խնդրւում այս հարցը լուծելու համար:

    Թուրք գործակալների կալանաւորուելը թուրքերը բացայայտեցին, բայց սիրիացիները չցուցադրեցին: Սա սիրիացիների ոճն է:
    Ի դէպ Էրգենեկոնի կապակցութեամբ թուրք բարձրաստիճան սպաներ վերջերս կալանաւորելը կապ ունի թուրք բանակը Սիրիայի դէմ պատերազմել մերժողներից մաքրելու ամերիկեան պահանջի հետ:

    Թունիսում Ալան Ժիւփէի եւ Դաւութօղլուի հետ ժողով անելուց յետոյ, Կլինտոն խանումը չգիտես յուսահատութիւնի՞ց, թէ՞ ուղեղային մորմոքից, Սիրիայի Արաբական Հանրապետութեան հերոսական բանակին յորդորեց ապստամբել սեփական պետութեան դէմ:

    Չգիտեմ ինչո՛ւ պէտք է նշեմ ամերիկացի արտգործնախարարի մտագարութիւնները:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 9 10-ից ԱռաջինԱռաջին ... 7 8 9 10 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •