ԴԱՆԴՈՒՌ, ԱՆՄԵՌՈՒԿԻ, ՓՐՓՐԵՄ, ԿՈՃԿՈՐԱԿ
ԴԱՆԴՈՒՌ, ԱՆՄԵՌՈՒԿԻ, ՓՐՓՐԵՄ, ԿՈՃԿՈՐԱԿ
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
ԴԱՆԴՈՒՌ, ԱՆՄԵՌՈՒԿԻ, ՓՐՓՐԵՄ, ԿՈՃԿՈՐԱԿ
Բոյսի portula-դանդուռ անուանումը կապուած է պտղի կառուցվածքի հետ, որն ունի լայնակի ճեղք։ Հայերէնում դանդուռը բաղկացած է «դան»` հատիկ եւ «դուռ» բառերից։ Հետաքրքիր է, որ որոշ մասնագէտներ, portulaca անուանումից բացի, օգտագործում են նաեւ Dandur գիտական անուանումը։
Portulaca, Dandur-բոյս, որը հնագոյն ժամանակներից կիրառուել է սննդի մեջ Հնդկաստանի արեւմտեան մասում, Այսրկովկասում եւ Մերձաւոր Արեւելքում։
Որպես մոլախոտ` դանդուռ բանջարանոցայինը (Portulaca oleracea) հանդիպում է Հարաւ-Արեւելյան Ասիայում, Կենտրոնական Եւրոպայի եւ Հիւսիսային Ամերիկայի տաք շրջաններում եւ Հարաւային Ամերիկայում։ Այն մշակում են յատկապես Միջերկրականի Արեւելեան եւ Հիւսիսային մերձափնեայ տարածքներում։ Միջնադարեան Անգլիայում Ելիզավետա Ա թագուհու օրօք` դանդուռը մեծ տարածում է ունեցել, պահպանուել են տեղեկութիւններ այն մասին, որ դանդուռից պատրաստել են թթու եւ մարինադ։ Բոյսի տերեւներն օգտագործել են ինչպէս սպանախը կամ թելուկը։ Ֆրանսիացիները դանդուռից պատրաստել են համեղ, կենսանիւթերով հարուստ աղցան։ Մերձաւոր Արեւելքում թարմ եւ չորացրած դանդուռով համեմուած աղցաններն այնքան տարածված են, որ ստացել են հատուկ «ֆատտուշ» անունը։ Դանդուռը աւելացնում են նաեւ բանջարեղէնային ապուրի, մայոնեզի, ձկով եւ մսով պատրաստված ուտեստների մեջ։ Ջերմային մշակման ժամանակ բոյսի մեջ պարունակուող կենսանիւթերը քայքայւում են։ Դանդուռ բանջարանոցայինն ունի երկու ենթատեսակ` «sylvectris»-ը Հարաւ-Արեւելյան Ասիայից է, տարբերւում է գետնատարած ցողունով, Sativa-ն մշակվում է, ցողունն ուղղաձիգ է, բույսն ավելի խոշոր է։
Յայտնի են դանդուռազգիների ընտանիքին պատկանող Portulaca drandiflora (դանդուռ խոշորածաղիկ) եւ lewisia brachycalyx տեսակները։ Դանդուռ խոշորածաղիկի (P.g.) հայրենիքը Հարաւային Ամերիկան է, որտեղ այն բնական պայմաններում աճող բազմամեայ բոյս է։ Հայաստանում եւ այլ երկրներում մշակւում է որպէս զարդային միամեայ բոյս, օգտագործւում է պարտէզներում, գորգային ծաղկաթմբերում, ծաղկամարգերում։ Բոյսի սպիտակ, դեղին, վարդագոյն, կարմիր ծաղիկները լիաթերթիկ կամ կիսալիաթերթիկ են։ Ծաղկման շրջանը շատ երկար է` յունիսից մինչեւ սառնամանիքները։ Դիմանում է երաշտին։ Ծաղիկները փակւում են ամպամած եղանակին։
Դանդուռի վերգետնեայ մասը պարունակում է ճարպաիւղ, ալկալոիդներ, սապոնին, նորադրենալին, օրգանական թթուներ, եթերային իւղ, ասկորբինաթթու (մինչեւ 300 մգ` 100 գրամի մեջ), կարոտին, կենսանիւթեր` B1, B2, E, նիկոտինաթթու, սպիտակուց, կարմիր ներկանիւթ, լորձ, խեժ, կալցիում, մագնիում, կալիում, մարգանեց եւ այլն։ Ա. Ամասիացին գրում է. «Եթե դանդուռի եփուկով լուանան մազերը, կվերանայ թեփը։ Սերմերի եփուկն օգնում է սրտխփոցների դէպքում։ Դանդաղեցնում է լուծը։ Օգնում է միզածորանի եւ աղիների բորբոքումների դեպքում։ Սերմերը վերացնում են բերանի ցանը։ Թարմ հիւթը ճիճուաթափ յատկութիւն ունի եւ յագեցնում է ծարաւը։ Սերմերի կաթնահիւթը խմելը կօգնի տաք ուռուցքների ապաքինմանը, բայց վնասակար է աչքի համար։ Դրա վնասակար ներգործութիւնը չեզոքացնում է մաղադանոսը (ազատքեղ), իսկ փոխարինել կարող է մարոլը»։
Հնուց նկատել են, որ դանդուռի սերմը ունի օրգանիզմը մաքրող յատկութիւն, ժամանակակից գիտութիւնը պարզել է, որ դրա պատճառը որոշ բոյսերում պարունակուող «լինգան» կոչուող միացութիւններն են, որոնք չեզոքացնում են ռադիոնուկլիդների ազդեցութիւնը։
Ժամանակակից հետազոտութիւնները ցոյց են տալիս, որ բոյսի ջրային պատրաստուկների ներերակային ներարկումը արագացնում է սրտի աշխատանքը, նեղացնում արիւնատար անոթները եւ բարձրացնում ճնշումը։
ԴԵՂԱՏՈՄՍԵՐ
Դանդուռի հիւթը պատրաստէք բոյսի վերգետնեայ մասից, խմէք թարմ վիճակում, մեկական ճ/գ օրը 3 անգամ` սնուելուց առաջ։ Հիւթը օգտակար է երիկամների բորբոքման, ցիստիտի, սեռական հիւանդութիւնների հետեւանքով առաջացած յօդատապի, դիզենտերիայի, օձերի, միջատների խայթոցի դեպքում։
Խոցային կոլիտի դէպքում. Դանդուռի չոր խոտի 1 ճ/գ-ին աւելացրեք 200 մլ եռջուր, եփէք 10 րոպէ, թրմեք 2 ժամ, քամէք։ Խմէք 1-2 ճ/գ, օրը 3 անգամ։ Տղամարդկային անկարողության դեպքում` 1 ճ/գ չոր խոտը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմէք երկուական ճ/գ, օրը 3-4 անգամ։
Լեարդի եւ լեղապարկի հիւանդությունների դէպքում. Պատրաստէք նոյն ձեւով` 1-2 ճ/գ խոտի կամ 1-2 գրամ սերմի եփուկները։ Խմէք մեկական ճ/գ, օրը 3-4 անգամ։
Երիկամների հիւանդութիւնների դէպքում. Երիկամների սուր եւ քրոնիկ հիւանդութիւնների դէպքում, որոնց հետեւանքով առաջանում են այտուցներ, ցաւոտ միզարձակում եւ միզաքարային հիւանդութիւն - 1 ճ/գ թարմ խոտը 200 մլ եռջրով 8-10 րոպե եփէք թոյլ կրակի վրայ։ Թրմէք 2 ժամ, քամէք։ Խմէք երկուական ճ/գ, օրը 3-4 անգամ։ Թուրմը կարգաւորում է երիկամների եւ լեարդի աշխատանքը։
Հակաբորբոքային, միզամուղ միջոց. Թարմ խոտի 1 ճ/գ-ն 2 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, խմէք երկուական ճ/գ օրը 3-4 անգամ։
Արթրիտի դէպքում. Թարմ խոտի 1 ճ/գ-ին աւելացրեք 200 մլ սառը ջուր, դրէք կրակին, հասցրէք եռման ջերմաստիճանի եւ եփէք 10 րոպէ։ Թրմէք 2 ժամ տաք տեղում, քամէք։ Խմէք 1-2 ճ/գ, օրը 3-4 անգամ։
Մաստիտի, ֆուրունկուլյոզի դէպքում. Եփէք դանդուռի խոտը, թրմէք 5-10 րոպէ, քամէք, հումքը տեղադրէք թանզիֆից անձեռոցիկի մէջ եւ դրէք ցաւոտ հատուածին։
Մեղուի խայթոցի դէպքում. Ծամէք դանդուռի թարմ տերեւները եւ դրէք այտուցին։
Գորտնուկների դէպքում. Որոշ դէպքերում դանդուռի հիւթը վերացնում է գորտնուկները։
ԻՒՂԱՄԶՈՒԱԾՔ
100 մլ երեսնակ բժշկ. իւղը (Agrimonia eupatoria) տաքացրէք մինչեւ 40 աստիճան, աւելացրէք 5 գրամ փոշիացրած դանդուռի սերմ, 1 ժամ պահէք մարմանդ կրակի վրայ (ջրային բաղնիք)։ Թրմէք 6 ժամ հով տեղում։ Քամէք, պահէք ապակէ շշի մեջ։ Օգտագործէք պսորիազի դէպքում։Ջուլիետա ՍԱՀԱԿԵԱՆ
Սեպտեմբեր 3, 2011
«168 ժամ»
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Ելիզավետա անուամբ ներկայացուած անգլիացի թագուհու անունը հայկական ձեւով գրւում է Եղիսաբեթ, այլապէս նախընտրելի է անգլիական «էլիզաբեթ» ձեւը, քան ռուսականը, որովհետեւ Ռուսաստանի թագուհին չէ:
Ֆատտուշ անունը կրող աղցանի մէջ ոչ թէ չորացած դանդուռ են դնում, այլ չորացած հաց՝ քառակուսի կտրած, իսկ դանդուռը դնում են թարմ:
Արեւմտահայերը գործածում ենք փերփեր եւ փիրիրիմ ձեւերը, որոնց գրական ընդունուած ձեւն է փրփրեմ:
«Դան» անունով բառ չգտայ «Արմատական բառարանում», որ նշանակէ հատիկ: Դան նշանակում է դանակ: Աճառեանը չի ընդունում ՆՀԲ մեկնաբանութիւնը: Եթէ ենթադրենք որ դա ճիշտ է, ապա ի՞նչ է նշանակում «հատիկի դուռ»:
Հաւանաբար շփոթել են «դուն» բառի հետ, որ ուրիշ բոյս է (cyperus longus) :
Արձանագրուել է «տանդռնիկ» բառը, դանդուռի համար. ենթադրեմ այն պէտք է լինի տանդուռ (տան դռան մօտ աճող), որից էլ դանդուռ՝ տ<դ հնչիւնափոխմամբ: Պէտք է ստուգել այս ենթադրութիւնը:
Համացանցում որոնեցի Portulaca drandiflora եւ գտայ Portulaca grandiflora. տպագրական սխալ արած պէտք լինի «168 ժամ»ը:
Դանդուռ, անմեռուկի, փրփրեմ, կոճկորակ բառերը նոյն բոյսի անուններն են:
Անմեռուկ բառը նշուել է «Արմատական» բառարանում, «Մեռ» բառից ածանցուած բառերի շարքում:
Փրփրեմ բառն իր բարբառային տարբերակներով գործածական է եղել Ագուլիսի, Սվեդիայի, Ջուղայի, Կապանի, Մակուի, Մուշի, Ալաշկերտի, Կարինի, Խարբերդի եւ Խնուսի բարբառներում: Փոխառութիւն է պարսկերէնից (parparam) :
Կոճկորակ բառի համար, «Արմատականում», գրուել է՝ «տե՛ս խոճկոր»:
Խոճկոր (խոզի ձագ) բառի բացատրականում հետեւեալն է գրուել.
«Այստեղ է պատկանում նաեւ խոճկորակ «փրփրեմ, անմեռուկ, pourpier, դանդուռ». իմաստի զարգացման համար համեմատել իտալերէն porcellana եւ հին ֆրանսերէն pourcelaine, որոնք նշանակում են «փրփրեմ», բայց բուն իմաստն է «խոզի ձագ».– սխալ գրուած ձեւ է կոճկորակ»
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Portulaca grandiflora - դանդուռ խոշորածաղիկ----------------------------------------------------------Portulaca oleracea - դանդուռ բանջարանոցային (փրփրեմ)
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)