2.Բնական բուժման հիմնական սկզբունքները
Բնական բուժումը հենվում է այն հայեցակարգի վրա, ըստ որի հիվանդությունը առաջանում է որպես օրգանիզմի ձգտում ազատվել այն խոչնդոտներից, որոնք դժվարեցնում են նրա նորմալ գործունեությունը: Այդ խոչնդոտները գործում են նախևառաջ օրգանիզմի ներսում և ոչ բնավ դրսում, ինչպես դա պնդում է պաշտոնական բժշկությունը: Այսպիսով, փոխանակ հիվանդությունը դիտել որպես մի թշնամական երևույթ, որի դեմ պետք է պայքարել, բնաբուժությունը տեսնում է դրա մեջ օրգանիզմիª գուցե անգիտակից և կույր` ինքնամաքրման և ինքնապաքինման ձգտումը: Հիվանդությունն էլ դիտվում է որպես տվյալ անհատի կյանքի և սովորույթների անմիջական հետևանք:
Համարվում է, որ հիվանդությունների ապաքինող ուժը միշտ գտնվում է միայն հիվանդի ներսում և այն կդրսևորվի, երբ փոխվի ապրելակերպը և վերացվեն վնասակար սովորույթները:
Ըստ բնական բուժման կողմնակիցների` բնաբույժների, "ուղղափառ" բժշկությունը դեղերով ու վիրահատություններով ոչ միայն չի կարող բուժել, այլև նպաստում է պարզ հիվանդությունները ավելի բարդերի վերածելուն:
Այն երեք հիմնարար սկզբունքները, որ բերվում են ստորև, ոչ թե տեսական փնտրտուքի, այլ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում ու Ամերիկայում կայացած հաջող պրակտիկայի արդյունք են:
1. Բոլոր հիվանդությունները միևնույն պատճառի հետևանքն են, որն է օրգանիզմում նրա կենսագործունեության թափոնների կուտակումը , որոնք տարիներով շատանում են սխալ ապրելակերպի արդյունքում, ինչը հիմնականում պայմանավորված է սխալ սննդով, մարմնի անբավարար խնամքով և այնպիսի սովորություններով, որոնք բերում են օրգանիզմի նյարդային գրգռման և հյուծման, օրինակª հոգսը, գերհոգնածությունը, տարբեր բնույթի ավելորդությունները և չարաշահումները:
2. Օրգանիզմը, որքան էլ անխնամ վիճակում լինի, միշտ ձգտում է լավացնել իր վիճակը: Բոլոր սուր հիվանդությունները ոչ այլ ինչ են, քան թույներից (տոքսիններից) ազատվելու օրգանիզմի ձգտումը, քանի որ դրանք խանգարում են իր նորմալ աշխատանքին: Քրոնիկական հիվանդությունները սխալ բուժական եղանակներով ծանր ախտերը, մշտապես ճնշելու արդյունք են:
3. Օրգանիզմի ներսում միշտ կան ուժեր, որոնք կարող են այն վերադարձնել բնական, առողջ վիճակի, եթե բուժման համար օգտագործվում են ճիշտ բուժական եղանակներ:
Բնական բուժումը հենվում է հենց այս երեք սկզբունքների վրա` օգտագործելով միջոցներ, որոնք օգնում են օրգանիզմին վերականգնվել: Թվարկենք բնական բուժման հիմննական եղանակները:
1. Բուժական քաղցը. սա ամենահզոր, առողջացնող եղանակն է. դրա շնորհիվ կենսագործունեության թափոնները բնական եղանակով հեռացվում են :
2. Գիտականորեն հիմնավորված սննդային համակարգ, քանզի սխալ սնունդը հիվանդություն առաջացնող հիմնական գործոնն է: Շտկելով սնունդը` մարդը կարող է կանխել օրգանիզմում թունավոր նյութերի հետագա կուտակումը, մաքրել արյունը և հնարավորություն ստեղծել բոլոր օրգանների առավել արդյունավետ աշխատանքի համար:
3. Ջրաբուժություն, որն աղիքների մաքրման պարզագույն միջոցն է` առանց որևէ վնասակար դեղորայքի: Թրջոցների (կոմպրեսների) միջոցով դուք հեշտությամբ կարող եք ազատվել ջերմից, բորբոքումից, ցավից: Դրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում, ի տարբերություն ջերմ իջեցնող միջոցների, որ կիրառվում են ավանդական բժշկության կողմից:
4.Մարմնի խնամքը և հիգիենայի պահպանումը. համապատասխան վարժությունների, խորը շնչառության օգնությամբ, արևի ճառագայթների, թարմ օդի միջոցով մարդու օրգանիզմում կարող է սկսվել առողջացման պրոցես:
5. Հոգեթերապիան, որը կարևոր դեր է խաղում բնական բուժման մեջ :
Այսպիսով, բնաբուժությունը ձգտում է մարդկությունը ազատել հիվանդություններից պարզ, բնական եղանակներով:
3.Պաշտոնական բժշկությունը և բնական բուժումը
Չգիտակցելով հիվանդությունների պատճառը` պաշտոնական բժշկությունը չափազանց մեծ դեր է հատկացնում մանրէներին: Սակայն մանրէները բնության մասն են, նրանք որոշակի դեր են կատարում` մեռուկացած օրգանական նյութերը վերածում են անօրգանականի: Այս պրոցեսը անընդհատ ընթանում է մեր օրգանիզմում: Ցանկացած առողջ օրգանիզմում միշտ մանրէների անհաշիվ բազմություն կա: Սակայն նրանք վնաս չեն հասցնում օրգանիզմին, մինչև այն չի թուլանում և չի աղտոտվում սեփական կենսագործունեության թափոններով: Կարող է թվալ, թե համաճարակների դեպքում հիվանդության պատճառը օրգանիզմից դուրս է, սակայն դա այդպես չէ: Հիվանդանում է միայն նա, ում ներսում հիվանդածին մանրէները համապատասխան հող են գտնում, այն է` օրգանիզմում կուտակված քայքայման նյութերը: Սա է հիվանդության սկզբնապատճառը :
Եվ այսպես, պարզ է, որ հիվանդության պատճառը մեկն է` օրգանիզմի աղտոտումը կենսագործնության թափոններով և թունավոր նյութերով: Սա իր հերթին տեղի է ունենում սխալ սննդից, հիգիենայի անտեսումից, նյարդային հյուծում առաջացնող ապրելակերպի սխալներից: Հենց այս երեք հիմնական գործոնները, գումարած ժառանգականությունը, օրգանիզմի անհատական յուրահատկությունները, նաև նախորդ բժշկական միջամտություններըª դեղերի կամ վիրահատության ձևով, որոշում են, թե որ հիվանդությամբ կհիվանդանա այս կամ այն մարդը. ռևմատիզմով, բրոնխիտով, էկզեմայով թե տիֆով:
ԲԺիշկը որպես օրենք չի փորձում հասկանալ հիմնական պատճառը, ահա ինչու ապաքինումը անհնար է լինում: Բնաբույժը հասկանում է բոլոր հիվանդությունների հիմնական պատճառը, և իսկապես, ինչպես ցույց է տալիս բնաբուժական պրակտիկան, բուժում է հիվանդին:
Բժիշկ մասնագետները չեն կարողանում հասկանալ , որ հիվանդությունն ինքնին բնության ինքնապաքինման փորձ է: Հիվանդության դեմ երբեք պետք չէ պայքարել, ճնշել այն, այլ օգնել, որ նա §դուրս¦ գա օրգանիզմից` նրա իրական պատճառները հասկանալու շնորհիվ, եռանդուն կամ կրավորական համագործակցության միջոցով :
Այսպիսով, պարզ է, որ պաշտոնական բժշկության և բնաբուժության փիլիսոփայությունն ու պրակտիկան տրամագծորեն հակառակ են:
4. Դեղորայքային բուժման հետևանքները
Բժիշկը` ձգտելով օգնել հիվանդին, բայց չընկալելով հիվանդության հիմնական պատճառը` "ներս է գցում" այն: Սուր հիվանդությունը, այսինքն բնության անմիջական փորձը` ազատել օրգանիզմը թույներից (տոքսիններից), օր. մրսածության, լուծի, ցանի, թարախակույտի, բորբոքման, ջերմի միջոցով, վերածվում է քրոնիկական հիվանդության (ռևմատիզմ կամ բրոնխիտ, ասթմա, շաքարախտ), որից ազատվելը շատ ավելի բարդ է: Պարզ է, որ քրոնիկական պրոցեսը անմիջապես չի հետևում ճնշված սուր պրոցեսին:
Օրգանիզմում քրոնիկական հիվանդությունների զարգացմանը նպաստում է սուր հիվանդությունների մշտական ճնշումը:
Եթե հիվանդությունը բուժվում է դեղորայքային միջոցներով, ապա դրա պատճառն այն է, որ օրգանիզմը բավականին ուժեղ է եղել` հակազդելու ոչ միայն հիվանդությանը, այլ նաև դեղերին:
Ժամանակակից պաշտոնական բժշկությունը լուրջ վտանգ է հասարակության համար : Ցավոք դեռ շատ քչերը կարող են դա հասկանալ: Մարդիկ դեռ հենց իրենք պետք է տեսնեն ուղղափառ բժշկության "պտուղները": Մշտապես առաջանում են նոր հիվանդություններ. օր.` նևրասթենիա և չարորակ սակավարյունություն: Նկատվում է աճ այնպիսի հիվանդությունների գծով, ինչպիսիք են քաղցկեղը, ռևմատիզմը, շաքարախտը, բրոնխիտը, սրտի, երիկամների և ստամոքսի հիվանդությունները, փորկապությունը, հազը, կատարակտը: Բժիշկը օրգանիզմ է մտցնում օտար նյութերի լրացուցիչ քանակներ` որպես դեղեր, պատվաստանյութեր, շիճուկներ, որոնց նպատակն է ճնշել օրգանիզմի բնական ինքնամաքրման աշխատանքը: Բժիշկը չի խորանում, թե ինչ ազդեցություն կթողնի իր նշանակած դեղը ամբողջ օրգանիզմի վրա: Նա պայքարում է միայն առանձին հիվանդության դեմ:
Հենց որ դրա դրսևորումները դադարում են, հիվանդությունը համարվում է բուժված, իսկ իրականում այն միայն օրգանիզմի խորքում է տեղակայվում, այս դեպքում տոքսիկ նյութերը, որոնք օրգանիզմը փորձում է դուրս հանել, ոչ միայն մնում են, այլ նրանց են ավելանում բժշկի նշանակած դեղերը: Օրգանիզմում ստեղծվում է ավելի ծանր հիվանդությունների հիմքը:
Ժամանակն է բացել նոր դարաշրջան, երբ մարդը կհասկանա, որ իր տառապանքն ու հիվանդությունը իր իսկ անառողջ ապրելակերպի ու սեփական սխալների արդյունքն են:
Ծանոթագրություններ խմբագրության կողմից.
Չնայած Հարրի Բենջամենի գիրքը դասական աղբյուր է, ժամանակը և փորձը որոշակի շտկումներ են մտցնում նույնիսկ ճիշտ պատկերացումների մեջ: Որոշեցինք ծանոթագրությունների միջոցով ընթերցողին օգնել` հեղինակային նյութը ճիշտ ընկալելու և օգտագործելու համար: