Ինչպես գրում է Հեգելը իր "Կրոնի փիլիսոփայությունը" աշխատության մեջ, մարդու մեջ ոգեղենը պետք է լինի այնքան, որքան աղը ճաշի մեջ: Անալի ճաշը /ինչպես անոգի,անհոգի, անաստված կյանքը/ անհամ է, ուտել չի լինում, սակայն աղին էլ նույնքան անընդունելի է: Ինչպիսին պետք է լինի նյութի և ոգու, նյութականի և ոգեկանի համամասնությունը մարդու մեջ ներդաշնակության և առողջության համար: Այս նյութապաշտական հանրությունը ոգեղենության տակ հասկանում է հիմնականում, գրեթե բացառապես, կրոնը, իսկ աղոթքը դիտում է որպես բուժման ունիվերսալ միջոց:
Մեր բժշկական փորձը և գիտելիքը ցույց են տալիս, որ կան նյութի ավելցուկի հիվանդություններ և ոգու ավելցուկի հիվանդություններ:


Մեջբերել