Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: "Արշալույս" առողջ ապրելակերպի ձեռնարկ-ընթերցարան

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք "Արշալույս" առողջ ապրելակերպի ձեռնարկ-ընթերցարան

    ԴՆ Ֆորումը ներկայացնում է Լևոն Դռնոյանի "Արշալույս" առողջ ապրելակերպի ձեռնարկ-ընթերցարանը: Այն առողջ ապրելակերպի ասպարեզում հեղինակի և նրա գլխավորած հեղինակային խմբի տարիների տեսական և գործնական աշխատանքների արդյունքն է: Ձեռնարկ-ընթերցարանի մի քանի տասնյակ զրույցներ լույս են տեսել UNICEF-ի ծրագրի շրջանակներում տպագրված "Կյանքի հմտություններ" ձեռնարկում:

    Այս հրատարակությունը, որն իր մեջ ընդգրկում է բոլոր զրույցները` ըստ բաժինների, հրատարակել է
    "Մակմիլան-Արմենիա" հրատարակչությունը:

    "Արշալույս" ձեռնարկ-ընթերցարանը պարզ, կրտսեր տարիքի երեխայի համար ընկալելի գեղարվեստական զրույցների միջոցով ներկայացնում է երեխայի առողջ ապրելակերպի հիմնական սկզբունքները` առողջ սննդից մինչև առողջ մտքեր ու առողջ աշխարհընկալում:

    "Արշալույս" ձեռնարկ-ընթերցարանը կարող է դառնալ յուրաքանչյուր երեխայի և նրան դաստիարակող ծնողի սեղանի գիրքը: Ծնողի և ուսուչի համար նախատեսված է
    Ուղեցույց, որտեղ ծնողը կարող է յուրացնել երեխայի առողջ ապրելակերպի սկզբունքները` այդպիսով յուրացնելով նաև այն ամենն, ինչ անհրաժեշտ է ընտանեկան առողջության համար: Առողջ ապրելու արվեստի ուշագրավ հանրագիտարան է այս գիրքը, որի զրույցներով անցնելով` երեխան քայլ առ քայլ կբացահայտի ինքն իրեն ու իր առողջ ապրելակերպի ճանապարհը:



    "Արշալույս" ձեռնարկ-ընթերցարանը կարող եք ձեռք բերել կենտրոնական գրախանութներից կամ անձամբ հեղինակից` նրա մակագրությամբ: Մանրամասների համար զանգահարել 091692521 հեռախոսահամարով:

  2. #2
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. "Արշալույս" առողջ ապրելակերպի ձեռնարկ-ընթերցարան

    Թեկուզ ես ներկայացված գրքի գիտական խմբագիրն եմ, սակայն իմ կարծիքը կարևոր եմ համարում հասցնել բոլորին: Այս գիրքը բոլորովին յուրօրինակ երևույթ է, տեղին կլինի ասել, ունիկալ , քանի-որ առողջ ապրելակերպի գիտելիքը երեխային է տրված չափազանց պարզ, հրաշալի ձևի մեջ, և ուղղված է ոչ միայն երեխային, այլ նաև ծնողին, բոլոր մեծերին: Ինչ և ինչպես ուտել, ինչպես օգտագործել հեղուկները /ջուրը, հյութը, հանքային ջուրը/, ինչ բնական միջոցներով կարելի է բուժվել - այս թվացյալ պարզ հարցերի պատասխանը այսօր մարդկությունը դեոևս չունի, հակառակ դեպքում չէր ունենա այսքան շատ հիվանդություններ, մանկական ճարպակալում /ԱՄՆ-ում, Եվրոպայում- մոտ 25-30%/ և այլն: Հրաշալի բացումներ են սպասում թե մեծերին, թե փոքրերին ոչ միայն այս հարցերում; ձեր աոջև կբացվի այլ մտածողության, այլ աշխարհայացքի` տիեզերական կյանքի պատկեր, և դուք կկարողանաք գրքի հերոս Տղայի հետ բացահայտել այդ գեղեցիկ աշխարհը: Տղան հիշեցնում է հայտնի Փոքրիկ Իշխանին, իսկ Իմաստուն Ծերունին... ունի բոլոր հարցերի պատասխանը, դրանցից շատերը կարևոր են նաև մեծերիս համար:
    Եվ այսպես, հևաշալի նվեր է ցանկացած երեխայի, առավելևս մայրիկների համար:
    Կարծում եմ, որ կգա ժամանակը, երբ պարզ կդաոնա, որ այն հրաշալի նվեր է մեր երկրի, և նաև բոլոր երկրների երեխաների երեխաների համար: Գուցե դա հենց այսօր չհասկացվի, բայց կարծում եմ, որ գնահատականը այնքան էլ չի ուշանա:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  3. #3
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. "Արշալույս" առողջ ապրելակերպի ձեռնարկ-ընթերցարան

    Սկսում ենք "Արշալույս" ձեռնարկից նյութերի տեղադրումը: Կարծում եմ,
    Ձեզ համար անսովոր կլինի այն գիտակցումը, որ այս նյութերը գրել է բծիշկ-առողջագետը, և դրանք ուղղակիորեն կապված են երեխայի /ապագայում`մեծի/ առողջության և հիվանդությունների կանխարգելման հետ: Շուտով կտեղադրենք
    հեղինակի մեկնաբանությունները:

    ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ


    ԱՐՇԱԼՈՒՅՍ

    Առողջ ապրելակերպի ձեռնարկ-ընթերցարան
    կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար



    Տղան և բնությունը
    Տղան և ընտանիքը
    Տղան և խնձորը
    Տղան և հիվանդությունը
    Տղան և երջանկությունը
    Տղան և աշխատանքը
    Տղան և մոլորակը


    ՏՂԱՆ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ





    ԻՆՉ ՀՐԱՇԱԼԻ Է ԱՇԽԱՐՀԸ


    Տղան գրկեց մորը. ինչ տաք ու անուշ բույր ունի մայրիկը:
    – Մայրի˜կ, մայրի˜կ, դու աշխարհի ամենահրաշալի° մայրիկն ես,– ասաց տղան ու դուրս վազեց տանից;
    Արևն արդեն մայր էր մտնում:Նա այնքա˜ ն մոտ էրª տանից մի քիչ այն կողմ, մեծ ու գեղեցիկ:
    –Արև˜, արև˜, դու աշխարհի ամենագեղեցի°կ արևն ես,– կանչեց տղան:
    Արևը լսեց նրան, վերջին շողերով աչքերը խուտուտ տվեց ու մայր մտավ:
    Հետո մութն ընկավ, և տղան երկնքում տեսավ Աստղը: Տղան հասկացավ, որ նա իրենց տան Աստղն է:
    –Ա˜ստղ, Ա˜ստղ,– կանչեց տղան,– դուաշխարհի ամենափայլուն աստղն ես:
    Աստղը լսեց տղային, շողերով ողջունեց նրան և ավելի ուժեղ սկսեց փայլել:
    Հետո հովիկ բարձրացավ, ծառերն սկսեցին խշշալ: Տղան մոտեցավ ծիրանի ծառին ու երեսը հպեց նրա տաք բնին: Ի˜նչ քաղցր բույր ուներ ծառը:
    – Ծիրանի ծա˜ռ, ծիրանի ծա˜ռ, դու աշխարհի ամենաբարի ծառն ես,–շշնջաց տղան:
    Ծառը խշշոցով պատասխանեց և մայրիկի պես տաքացրեց տղային:
    Տղան նայեց երկնքին, աստղերին, խշշացող ծառերին ու մտածեց."Այո°, աշխարհում բոլորս միասին ենք ապրումª ես, ծիրանի ծառը, Արևը, Աստղերը, մարդիկ,կենդանիները: Մենք բոլորս հարազատներ ենք, եղբայրներ ու քույրեր: Ես այնքա˜ն սիրում եմ բոլորին…¦:
    Եվ տղան մտքով գրկեց բոլորին, բարի գիշեր մաղթեց ու գնաց քնելու…


    գ Ի՞նչ ասաց տղան մայրիկին, Արևին, Աստղերին ու ծիրանի ծառին.
    գ Ի՞նչ հասկացավ տղան:
    գ Դուրս արի տնից, նայիր ամբողջ աշխարհին, տեսա՞ր քո եղբայրնեին ու քույրերին: Մի պահ պատկերացրու°, թե Արևը քո Մեծ եղբայրն է ու քեզ շատ է սիրում: Եվ ինչ, որ կանես օրվա ընթացքում, հարցրու° Արևին. տե°ս, թե նա քեզ ի՞նչ կասի:




    ԵՐԿԻՆՔՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ


    Շա˜տ-շա˜տ վաղուց, միլիոնավոր տարիներ առաջ Երկիր մոլորակը նոր էր ստեղծվել ու կաս կարմիր կտրած, շիկացած պտտվում էր Արևի շուրջ: երբ մի քիչ սառեց, հանգստացավ, սկսեց չորս կողմը նայել ու մի ընկեր փնտրել իր համար: Մյուս մոլորակները շատ հեռու էին և իրենց պտույտն էին գործում Արևի շուրջ:
    Եվ ահա պտույտներից մեկի ժամանակ Երկիրը հանդիպեց Երկնքին, որ մի հսկա կապույտ գունդ էր: Երկինքն իր կապույտ գիրկն առավ Երկրին, ու նրանք միասին շարունակեցին թռչել:Նրանք շատ սիրեցին միմյանց:
    – Իմ սիրելի’, իմ շքեղ Երկիր,– ասում էր Երկինքը,– ես քեզ շատ եմ սիրում, ես քեզ ջուր կտամ, ես քեզ օդ կտամ, իմ միջով արևի ու աստղերի լույսը կհասնի քեզ, դու ավելի գեղեցիկ կլինես, ու մենք միասին երջանիկ կապրենք:
    Եվ երգում էր Երկինքը.
    – Սիրուն Երկիր, չքնաղ Երկիր,
    Ես սիրում եմ քեզ այնքան,
    Որ անսահման Տիեզերքի
    Կյանքն ու լույսը քեզ կտամ:
    Եվ պատասխանում էր Երկիրը.
    – Հզոր Երկինք, կապույտ Երկինք,
    Ես սիրում եմ քեզ այնքան,
    Որ կծնեմ ծառ ու ծաղիկ,
    Հազար զավակ քեզ կտամ:
    Եվ երկինքը արև ու կյանք տվեց, անձրև ու ցող տվեց Երկրին, ու Երկրի վրա կանաչ ու ծառ աճեցին, կենդանիներ շունչ առան ու ապրեցին, և մարդը կյանք առավ:
    Եվ այսպես, մեր մոլորակի վրա ամե°ն շունչ, ամե’ն կենդանի էակ իր հայրն ու մայրը ունի, բայց նրանք բոլորն ունեն մի Մեծ Հայր, որ Երկինքն է ու մի Մեծ Մայր, որ Երկիրն է:


    ՉՈՐՍ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ՈՒ ՔՈՒՅՐԵՐԸ


    Երբ Երկինքը հանդիպեց Երկրին, Տիեզերքում մեծ ուրախություն եղավ. չ՞է որ նոր ընտանիք էր ստեղծվել: Մի օր Երկինքն ասաց.
    –Սիրելի° Երկիր, ես երեխաներ շատ եմ սիրում: Իսկ դու՞:
    –Սիրելի° Երկինք, ե°ս էլ եմ երեխաներ շատ սիրում և շուտով երկու տղա ու երկու աղջիկ եմ ծնելու: Կարծում եմ` նրանցով անչափ կուրախանաս:
    Սկզբում Երկիրը ծնեց մի չքնաղ տղա. մազերը` ոսկեգույն, աչքերըª փայլուն, դեմքըª արևի պես:
    –Ես Հուրն եմ,– ասաց տղան:
    Հետո Երկիրը երկրորդ տղան ունեցավ: Նա քայլում էր այնքան թեթև` ինչպես քամին, վազում այնպես արագª ինչպես հողմը, նա այնքան քնքուշ էր` ինչպես հովիկը:
    –Ես Օ°դն եմ,– ասաց տղան:
    Ապա Երկիրը մի չքնաղ աղջիկ ծնեց: Նրա մազերն առատ էինª ինչպես ջրվեժի ջրերը, երեսը ճերմակª բարձր ձյուների պես, ինքն էլ քնքուշ էր ու խոնարհª ամպի նման:
    – Ես Ջու°րն եմ,–ասաց աղջիկը:
    Վերջապես Երկիրը երկրորդ աղջիկն ունեցավ: Նրա մազերն սև էին սևահողի պես, աչքերն էլ փայլուն թանկագին քարերի նման, ինքն էլ սիրուն էր ու սլացիկªբարձր ծառի պես:
    –Ես Հողն եմ,–ասաց աղջիկը:
    Այսպես ծնվեցին երկու եղբայրն ու երկու քույրը` Հուր– տարերքը, Օդ- տարերքը, Ջուր- տարերքը ու Հող- տարերքը: Նրանք մինչև այժմ էլ ապրում են Երկիր մոլորակի վրա և կյանք պարգևում բույսերին, կենդանիներին ու մարդկանց:

    Քո կարծիքով` հուրը տղա՞ է, թե աղջիկ. նկարագրիր նրան: Իսկ դու հուր (կրակ) տեսել՞ ես:Իսկ ինչ ես կարծում` օդը տղա է, է թե աղջիկ. նկարագրիր նրան: Եղե՞լ է, որ զգացել ես, թե ինչպես է շարժվում օդը:
    Իսկ ինչ կասես ջրի ու հողի մասին, նրանց էլ նկարագրիր:
    Ի՞նչ ես կարծում` մարդը կկարողանա՞ր ապրել, եթե չլիներ չորս եղբայրներից ու քույրերից թեկուզև որևէ մեկը:



    Տղան ամեն օր հանդիպում էր չորս եղբայրներին ու քույրերին: Ոտքը տնից դուրս էր դնում, մտնում այգի ու հանդիպում հողին:
    – Ողջու˜յն, Հո°ղ,–ասում էր տղան:
    – Ողջույն , տղա,– պատասխանում էր Հողը:
    Այգու եզրին առու կար, որի միջով երգելով ու պարելով, հոսում էր Ջուրը:
    –Ողջու˜յն, Ջուր,– ասում էր տղան:
    –Ողջու˜յն,–պատասխանում էր ջուրը:
    Վազում էր տղան այգու միջով, նրա երեսին դիպչում էր Օդի թևը:
    –Ողջու˜յն, Օ°դ,– ասում էր տղան:
    –Ողջու˜յն տղա°,–պատասխանում էր Օդը:
    "Իսկ որտե՞ղ է հուրը",– մտածում էր տղան ու չէր գտնում:
    –Որտե՞ղ է Հուրը,–հարցրեց տղան Հողին:
    –Դու նրան այսօր ավելի շուտ ես տեսել,– պատասխանեց Հողը,–հուրն Արևի ճառագայթների մեջ է: Հուր կա նաև ծառերի ու խոտերի մեջ, ահա վառիր այն չորացած ճյուղերը և կտեսնես Հուրը: Միայն թե` զգու'յշ եղիր:
    Տղան տնից լուցկի բերեց ու չորացած ճյուղերից փոքրիկ խարույկ վառեց:
    – Ողջո˜ւյն, Հո°ւր,– ասում էր տղան:
    – Ողջու˜յն, տղա°,– պատասխանում էր Հուրը:
    Այդպես էր ամեն օր տղան հանդիպում Հողին, Ջրին, Օդին եւՀրին և ողջունում նրանց…

    – Իսկ դու ամեն օր հանդիպու՞մ ես չորս եղբայրներին ու քույրերին:
    – Պատմիր, թե ու՞մ ես ավելի հաճախ հանդիպում, և ի՞նչ ես խոսում նրա հետ
    – Իսկ ում հետ կցանկանայիր ավելի հաճախ հանդիպել:
    – Դու հողի միջից բխող աղբյուր տեսե՞լ ես:
    – Իսկ գետում , առվում, լճում լողանալ սիրու՞մ ես:
    – Գրիր մի նոր զրույց մեր չորս հերոսների մասին: Թող այդ զրույցում Հողը, Ջուրը, Օդը ու Հուրը պատմեն, թե նրանք ինչ գործեր են անում երկիր մոլորակի վրա: Զրույցը կարող եք գրել դասընկերներով, ապա` բեմադրել:

    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  4. #4
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. "Արշալույս" առողջ ապրելակերպի ձեռնարկ-ընթերցարան

    Շարունակում ենք "Արշալույս" ձեռնարկի նյութերի տեղադրումը:
    Դեռ մի քիչ էլ կարդացեք այս նյութերը, որոնք կարծես թե ուղղակիորեն չեն առնչվում երեխայի առողջության հետ, բաից և առնչվում են, քանի-որ առողջության հիմքը ճիշտ աշխարհայացքն է, երեխայի և Բնության կապը, ներդաշնակությունը: Ահա ինչու ձեռնարկի առաջին բաժինը նվիրված է հենց այդ խնդրին: Հետո կգան և մյուս բաղկացուցիչները...

    ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

    Տղան երազ է տեսնում: Երազում նա թռչում էր Երկրագնգի վրայով, ներքևում կանաչ անտառներ էին, գետեր ու լճեր, լեռներ ու տափաստաններ: Շատ գեղեցիկ էր Երկիր մոլորակը: Տղան այնքա˜ն էր ուզում զրուցել նրանց հետ:
    – Երկիր. ո՞վ է քեզ տվել այդ գեղեցիկ բնությունը,– հարցրեց տղան:
    – Ամեն ինչ ինձ Սե°րն է տվել,– պատասխանեց Երկիրը:
    – Իսկ ու՞մ ես դու սիրում:
    – Սիրում եմ բոլոր զավակներիս` բույսերին, կենդանիներին, մարդկանց…
    – Իսկ եթե չսիրե°ս նրանց, ի՞նչ կլիմի քեզ հետ,–հարցրեց տղան:
    – Ես կսառչեմ,– պատասխանեց Երկիրը,– սառույց կկտրեն իմ գետերն ու լճերը, կչորանան իմ անտառներն ու դաշտերը:
    –Երկի˜ր, գեղեցիկ Երկի˜ր.– բացականչեց տղան– ես ուզում եմ, որ միշտ տաք լինես ու սիրես մեզ: Բայց դու կարո՞ղ ես չսիրել զավակներիդ ու սառչել, կարո՞ղ է այդպիսի բան պատահել:
    Երկիրը տխուր ժպտաց, էլ ոչինչ չավելացրեց ու շարունակեց իր թռիչքը Տիեզերքի անսահմանության մեջ…


    Պատկերացրու', թե դու' ես թռչում Երկիր մոլորակի վրայով: Ի±նչ կտեսնես Երկրի վրա:
    Ինչու է Երկիրը տաք ու գեղեցիկ:
    Երկրի ի՞նչ զավակների ես ճանաչում: Իսկ դու ո՞ւմ զավակն ես:
    Քո կարծիքով. կարո՞ղ է արդյոք պատահել, որ Երկիրը չսիրի իր զավակներին:


    * * *
    Երազը շարունակվում էր: Տղան թողեց Երկիրը, սուրաց դեպի Արևն ու մի քանի վայրկյանում հասավ նրան:
    Արևը շա˜տ– շա˜տ տաք էր, բայց տղան չէր վառվում, երազի մեջ հո չե՞ս վառվի: Արևը ծփում էր հալած ոսկու օվկիանոսի պես, Արևը շա˜տ գեղեցիկ էր:
    – Արև˜, Արև˜, ինչ գեղեցիկ ես դու,– բացականչեց տղան,–Քո բոլոր եղբայրներն ու քույրերը ստանում են քո լույսը: Իսկ որտեղից է քո լույսն ու ջերմությունը :
    – Ես լույս եմ տալիս, որովհետև սիրում եմ իմ քույրերին ու եղբայրներին: Սիրում եմ նաև ինքս ինձ, իմ շիկացած ու ոսկեգույն մարմինը:
    – Իսկ եթե դադարես սիրել, ի՞նչ կլինի,– հարցրեց տղան:
    Արևը ժպտաց և չպատասխանեց: Նա գիտեր որ տղան ինքը կգտնի պատասխանը:


    Ովքե՞ր են արևի եղբայրներն ու քույրերը:
    Եթե Արևը չսիրի իր եղբայրներին ու քույրերին, ի՞նչ կլինի:
    Եթե դու° հանդիպես Արևին, ի՞նչ կհարցնես նրան: Գրի առ քո զրույցը Արևի հետ:


    * * *
    Տղան երազում հրաժեշտ տվեց Արևին ու թռավ դեպի ամենամոտ Աստղը: Այդ աստղը ճիշտ և ճիշտ մեր արևի նման էրª նրա պես շիկացած ու նարնջագույն, և շա˜տ – շա˜տ լույս էր տալիս: Շուրջը յոթ մոլորակ էր պտտվումª նրա եղբայրներն ու քույրերըª մեկը մյուսից գեղեցիկ:
    – Ա˜ստղ, Ա˜ստղ,– կանչեց տղան,– ես շատ հեռվի°ց եմ եկել: Դու ճանաչու՞մ ես Արևին:
    – Ճանաչու˜մ եմ, ճանաչու˜մ եմ. նա իմ հարազատ եղբայրն է, մի քանի միլիոն տարով էլ ինձանից մեծ է,– պատասխանեց Աստղը:
    – Ես էլ Արևի փոքր քույր Երկիր մոլորակից եմ,– շարունակեց տղան,– հիմա երազումս կարողացել եմ քեզ հասնել: Ասա°, չքնա°ղ Աստղ. որտեղի՞ց են քո լույսն ու ջերմությունը:
    – Սիրո˜ւց է,– պատասխանեց Աստղը, ես սիրում եմ իմ եղբայրներին ու քույրերին , ամբողջ Տիեզերքը: Ահա°, թե ինչու լույս ու ջերմություն ունեմ:
    – Դու ինձ սիրու՞մ ես,– հարցրեց տղան:
    – Դու իմ քրոջª Երկիր մոլորակի զավակն ես. ինչպե՞ս կարող եմ քեզ չսիրել,–ժպտաց Աստղը:
    – Ես այնքա˜ն երջանիկ եմ, որ գտա քեզ, չքնա˜ղ Աստղ: Մնաս բարո˜վ, ես տու'ն եմ վերադառնում,– ասաց տղան և աստղերի ու մոլորակների միջով թռավ դեպի Երկիրª դեպի տուն:

    Երևի դու էլ կուզենայիր թռչել, հասնել Աստղին ու հետը զրուցել:
    Փորձի°ր մտքով թռչել, զրուցել ու գրի առ քո զրույցը նրա հետ:



    * * *

    Երկիր մոլորակը դեռ անչափ հեռու էր, բայց տղան շա˜տ էր կարոտել նրան: Գեղեցիկ էին Աստղը, նրա մոլորակները, չքնաղ էր Արևը` իր մոլորակներով, բայց տղան շատ էր ուզում տուն հասնել:
    եվ ահա' վերջապես Տիեզերքի խորքում երևաց ու սկսեց մեծանալ երկնագույն մի գունդ, որը Երկիր մոլորակն էր: Տղայի սիրտը սկսեց զարկել, և նա ուրախությունից լաց եղավ; Ահա° երևացին աշխարհամասերը, օվկիանոսները, ծովերը, լեռները, մեծ գետերը…
    Որքա˜ն գեղեցիկ էր Երկրագունդը: Տղան գիտեր, որ այնտեղ կան տարբեր երկրներ, ժողովուրդներ… Հրաշալի տուն էր մեր չքնաղ մոլորակը:
    – Բայց ու՞ր եմ իջնելու,– մի պահ մտածեց տղան ու հիշեց, որ ինքը Հայրենիք ունի` բարձր ու կապույտ լեռներով, արևոտ ու տաք դաշտերով, բյուրեղյա աղբյուրներով:
    Ահա° երևացին Մեծ Լեռը, Բարձր Լիճը, Արևոտ Դաշտը: Տղան տեսավ իր սիրելի Հայրենիքը:
    – Հայրենի˜ք, Հայրենի˜ք,– կանչեց տղան,– երկիր մոլորակը չքնաղ է, այնտեղ շատ գեղեցիկ հայրենիքներ կան, բայց դու ես ամենագեղեցիկ Հայրենիքը:
    Ասաց տղան, ընկնող աստղի պես ցած սուրաց, հասավ, գրկեց իր հայրենիքը ու …արթնացավ:

    –Տղայի համար ո՞րն է ամենագեղեցիկ ու սիրելի վայրը Երկիր մոլորակի վրա:
    – Ի՞՞նչ է քո Հայրենիքի անունը:
    – Անշուշտ, նկատեցիր, որ Երկիր մոլորակ, Երկրագունդ,Երկիր բառերը զրույցի մեջ նույն իմաստն ունեն; Ի՞նչ ես կարծում` ինչու՞:Իմացի°ր` այս երեք ձևով էլ կարելի է անվանել մեր սիրելի Մեծ Տունը:

    * * *

    Տղան արթնացավ ու… տեսավ իր վրա խոնարհված մայրիկին:
    –Ի՞նչ էիր այդպես խոսում քնի մեջ, ինչ երազ էիր տեսնում,– ժպտալով հարցրեց մայրիկը:
    – Մայրիկ, եթե իմանաս , թե որտե˜ղ եմ եղել, ինչե˜ր եմ տեսել,– ասաց տղանª երկու ձեռքով բռնելով մայրիկին ու այտով հպվելով նրան:
    Մայրիկը մյուս ձեռքով շոյեց նրա մազերը:–Իմ անու˜շ տղա,– շշնջում էին մայրիկի շրթունքները:Իմ սիրելի˜ մայրիկ,– զարկում էր տղայի սիրտը:
    Ու տղան հասկացավ, որ ամենապայծառ Աստղը, ամենատաք Արևը, ամենագեղեցիկ մոլորակն իր մայրիկն է …
    Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 31.10.2007, 22:06:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  5. #5
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. "Արշալույս" առողջ ապրելակերպի ձեռնարկ-ընթերցարան

    Շարունակում ենք "Արշալույս"-ի նյութերի տեղադրումը: Սա առողջ սննդի բաժինն է, կարծում եմ, որ հետաքրքիր կլինի նաև մեծերի համար, քանի-որ նրանք էլ ժամանակին չեն անցել դպրոցում այդ նյութը:

    ՏՂԱՆ ՈՒ ԱՐԵՎԸ


    Երեկոյան արևն իջավ ցած ու մոտեցավ Կապույտ լեռներին, որ թաքնվեց նրանց ետևում: Բայց տղան չէր ուզում արևից բաժանվել:
    – Արև, ե՞րբ ես նորից գալու, քեզ կարոտել եմ, կանչեց տղան:
    – Վաղը` առավոտյան,– շողերը թարթելով` ասաց աս Արևը,– սպասի’ր ինձ:
    – Իսկ մինչև քո գալը ես ի՞նչ անեմ,– հարցրեց տղան:
    – Գնա, մի քիչ էլ կարդա, ու երբ մութը լրիվ կընկնի` քնիրԼ
    – Իսկ քո գնալուց հետո կարո՞ղ եմ հաց ուտել,– հարցրեց տղան, մի քիչ սոված եմ:
    – Ես մի տղա ունեմ, անունը` Ցերեկ,– պատասխանեց Արըևը,– դու վերջին անգամ պետք է հաց ուտես ցերեկի հետ: Ցերեկը քեզ կօգնի, որ կերածդ լավ մարսես ու հաճույք ստանաս: Լուսինն էլ մի աղջիկ ունի, անունը` Գիշեր: Գիշերը սիրում է, որ իր հետ երազեն, երկնքին նայեն, հետո էլ իրեն փաթաթվեն ու քնեն: Նա չի սիորւմ, երբ իր հետ մարդիկ ուտում են ու խմում: Եթե ճաշ ուտես գիշերի հետ, կերածդ լավ չես մարսի և կհիվանդանաս:
    – Իսկ եթե շատ, շատ սոված լինեմ, քնելուց առաջ ի՞նչ ուտեմ,– չէր հանգստանում տղան:
    – Մեր-երկու արևագույն միրգ կեր, խնձոր, ծիրան, դեղձ, ինչ որ լինի ձեր տանը: Արևագույն մրգերը նույնիսկ գիշերն է սիրում,– ասաց Արևը:


    Դու վերջին անգամ ու՞մ հետ ես ճաշում` Ցերեկի, թե` Գիշերի:
    Եթե գիշերի հետ ես ճաշում`նամակ գրիր նրան, որ իր հետ էլ չես ճաշելու: Նա ատ կուրախանա քո նամակի համար:

    ԾԼԱԾ ՑՈՐԵՆԸ


    Մայրիկը վերցրեց սկուտեղը, վրան քաթան փռեց, բարակ շերտով ցորեն լցրեց և մեկ ուրիշ շորով ծածկեց: Ապա ձեռքով ջուր շաղ տվեց, թրջեց ցորենը ու խոհանոցի սեղանին դրեց:
    – Մայրիկ, ինչու՞ թրջեցիր ցորենը,– հարցրեց տղան:
    Մայրիկը չպատասխանեց , այլ ինքը հարցրեց տղային.
    – Երբ արտը ցորեն են ցանում, հետո անձրև է գալիս ու ջրում արտը, ի՞նչ է լինում:
    – Ցորենը ծլում է,– ասաց տղան:
    – Ահա° ես էլ ջրեցի, որ այն ծլի:
    – Որ մեր խոհանոցում ցորենի ա՞րտ ունենանք,– հարցրեց տղան:
    – Չէ˜, չէ˜,– ծիծաղելով ասաց մայրիկը,– մի° շտապիր, կտեսնե°ս:
    Նա ամեն օր առավոտյան ու երեկոյան ջրում էր ցորենը: Հատիկներն սկզբում ուռչեցին, հետոª երկու– երեք օր անց, դրանց ծայրերին փոքրիկ, սպիտակ ծիլեր երևացին:
    –Ցորենը քնած էր: Հենց սկսեցինք ջրել, բացեց աչքերն ու նայում է աշխարհին,– ասաց մայրիկը:
    Եվ այդպեսª ցորենը սկսեց ծլել:Հետո այդ ծիլերի կողքին ավելի բարակ թելեր աճեցին: դրանք արմատներն էին:
    Մայրիկը ցորենը հավաքեց, լցրեց ափսեի մեջ, սառը ջրով լվաց ու դրեց սեղանին;
    – Այսօր ճաշ չեմ եփել. ահա° այսօրվա մեր ուտելիքը,– ասաց մայրիկը:
    – Բոլորը շատ զարմացան, բայց սեղան նստեցին: Սկզբում աղցան կերան, ապա անուշ արին ծլած ցորենը, որը նուրբ, քաղցր համ ուներ:
    Ով ցանկանում էր, ծլած ցորենին կտրատած կանաչի, մի քիչ ձեթ ու տաքդեղ էր ավելացնում:
    Ծլած ցորենը բոլորին դուր եկավ:
    "Ծլած ցորենն ինչքա˜ն համով է, էլ ինչու՞ են մարդիկ փլավ ուտում",– մտածում էր տղան…

    Դասարանում փոքրիկ սկուտեղի վրա ցանե°ք ցորենն ու տեսե°ք , թե ինչպե°ս են արթնանում հատիկները:
    Փորձե°ք ցանել լոբի, ոսպ, ոլոռ(սիսեռ), գարի, վարսակ ու հետևե°ք, թե ինչպես են դրանք ծլում:


    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.
    Մեր նախնիներն ածիկ են հաճախ կերել,իսկ դուք փորձե՞լ եք:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  6. #6
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. "Արշալույս" առողջ ապրելակերպի ձեռնարկ-ընթերցարան

    Հուսով եմ, որ շատերն են սպասում "Արշալույսի" շարունակությանը: Նրանց համար տեղադրում եմ մի-քանի հետաքրքիր զրույցներ:

    ՄԱՅՐԻԿԻ ՔԱՂՑԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ


    Այսօր ուրբաթ է, այսօր մայրիկը քաղցած է մնալու: Երբ մարդը քաղցած է մնումª նրա մարմինը հանգստանում է ու մաքրվում: Մայրիկը երեկվա ճաշից հետո ոչինչ չի կերել, իսկ հիմա առավոտ է: Բոլորը մրգով նախաճաշ արեցին, իսկ մայրիկը միա քանի կում գոլ ջուր խմեց: Երբ հայրիկն ու մայրիկը աշխատանքից տուն վերադարձան, մայրիկը սալաթ պատրաստեց, փլավ եփեց և ընտանիքը նստեց ճաշի:
    – Մայրիկ, իսկ դու ուտել չե՞ս ուզում ,– հարցրեց տղան .
    – Իհարկե ուզում եմ,– պատասխանեց մայրիկը ,– բայց եթե ճաշի ժամն անցնի էլ չեմ ուզի:
    Եվ այդպեսª մայրիկն ամբողջ օրը ոչինչ չկերավ, միայն մի քանի բաժակ հալած ջուր խմեց:
    Առավոտյան , երբ բոլորը արթնացան , մայրիկն ասաց.
    – Ես այսօր այնքան խորն եմ քնել և այնքան լավ հանգստացել եմ:
    Հայրիկն ու տղան որոշեցին ամեն ուրբաթ օր մայրիկի հետ ծոմ պահել , որ ամբողջ ընտանիքով առողջ լինեն:

    ԵՐԲ՞ ՃԱՇԻ ՆՍՏԵԼ


    Տղան բակում շատ խաղաց ու հոգնեց: Խաղի վերջում էլ վիճեց ընկերոջ հետ և վատ տրամադրությամբ տուն եկավ:
    – Մայրի°կ, սոված եմ. ինձ ճա°շ տուր,-- ասաց տղան:
    Մայրիկը սեղան գցեց, և տղան սկսեց ճաշել: Քանի որ տղան հոգնած էր, այդ պահին նրա մարմնի մեջ ապրում էր Հոգնածությունը:
    – Ե°ս էլ եմ սոված, քո ճաշից մի քիչ էլ ե°ս կուտեմ,– ասաց Հոգնածությունը:
    – Բայց դու կարո՞ղ ես ճաշ ուտել,– զարմացած հարցրեց տղան:
    – Իմ ուտելիքը մի քիչ ուրիշ է,–ասաց Հոգնածությունը,– կերածիդ մի մասը կփչացնեմ ու դրանից հաճույք կստանամ:
    Դեռ սրա խոսքը չավարտածª տղան մի ձայն էլ լսեց:
    – Իսկ դո՞ւ ով ես,– հարցրեց տղան:
    – Ես Վատ Տրամադրությունն եմ: Ե°ս էլ եմ սոված, ճաշիդ մի մասն էլ ե°ս կփչացնեմ ու հաճույք կստանամ:
    Տղայի տրամադրությունն ավելի ընկավ: Ի°նչ կերավª անհամ էր. կերածից բան չհասկացավ և ո°չ կուշտ, ո°չ սոված հեռացավ սեղանից:
    Այդ պահին էլ մոտեցավ Իմաստուն Ծերունին ու ասաց.
    – Հիմա հասկացա՞ր, թե ե°րբ պետք է ճաշի նստել, և ովքե°ր պետք է այդ պահին քեզ հետ լինեն…


    Դու ի՞նչ կպատասխանեիր Իմաստուն ծերունու հարցին :
    Պատկերացրո°ւ, թե հանդիպել ես Ուրախությանը, Լավ Տրամադրությանը, Քնկոտությանը, Առույգությանը, Զայրույթին ու Շատակերությանը; ընտրիրª դրանցից ու՞մ հետ ես ճաշի նստելու:

    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.
    Երբ ընտանիքով սեղան եք նստում, թող ձեզ հետ միշտ լինեն Սերն ու Խաղաղությունը:


    ՋՈՒՐԸ


    Ընտանիքը ճաշի նստեց: Մայրիկը սեղանին դրեց աղցան, պանիր, փլավ, սև տաքդեղ, կանաչի: տղան վազեց խոհանոց, մի բաճակ սառը ջուր բերեց ու դրեց ափսեի կողքին:
    Սկսեցին ճաշը: Տղան մի քիչ աղցան ուփլավ կերավ և խմեց բաժակի ամբողջ ջուրը; այն գլգլալով տեղ հասավ, հետո լեզու առավ ու տղայի փորի միջից ձայն տվեց.
    – Տղա°, ինչու՞ ես ինձ սառը- սառը լցնում տաք ճաշի վրա: Ես սառեցնում եմն ճաշն ու ստամոքսի հյութը. կերածդ այլևս չի մարսվում; Սպասի°ր երեք– չորս ժամ, հետո խմի°ր:
    Տղան շշմեց. նա չէր սպասում , որ ջուրը կարող է այդպես զայրանալ;
    – Տղա°, թող իմ գործն անեմ, կերածդ մարսեմ, ինչու՞ ես ինձ խանգարում:
    թե շատ ծարավ ես, աղցան կե°ր կամ մեկ– երկու կում ջուր խմիր, ի±նչ ես վրաս սառը ջրվեժ կապում:
    Քիչ հետո ստամոքսի միջից աղցանը ձայն տվեց:
    – Խեղդվու˜մ եմ: Խեղդվու˜մ եմ, ա˜յ տղա, չես թողնումª շուտ մարսվեմ, տեղ հասնեմ, գլխիդ, ձեռքերիդ ու ոտքերիդ սնունդ տամ:
    Տղան, գլուխը կախ, լսեց բոլորին ու որեշեց ջուրը, հյութը կամ կոմպոտը խմել ճաշից առաջ կամ էլª ճքաշից մի քանի ժամ հետո:

    Մայրիկն ի՞նչ դրաց սեղանին:
    Ինչ ասացին տղային ջուրը, ստամոքսը, աղցանը,և ի՞նչ որոշեց տղան:
    Ի՞սկ դու ճաշելիս ջուր խմու՞մ ես, քանի՞ բաժակ: Իսկ անմիջապես հետ՞ո;


    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.
    Այս զրույցն առաջարկում է ընտանիքի առողջության պահպանման կարևոր բանալիներից մեկը: Այն ոսկյա° բանալի է, մի° կորցրեք:

    ԱՏԱՄՆԵՐԻ ԶՐՈՒՅՑԸ


    Մի տղա շատ պինդ ու սպիտակ ատամներ ուներ: Գիտես, չէ՞, թե ատամներն ինչի° համար են . որ ուտելիքը կծեն ու հետո լավ ծամեն :
    Բայց արի ու տես, որ այս տղայի սպիտակ ու պինդ ատամները խիստ դժգոհ էին իրենց տիրոջից:
    – Սա ի՞նչ կյանք է, – դժգոհեց մի կտրիչ ատամ , մեկª տաքանում եմ , մեկª սառում, տերս տաք ճաշն ուտում է, վրայիս սառը ջուր խմում: Չէ˜, սա կյանք չէ°:
    տհաս, թթու մրգեր է ուտումª դող է ընկնում մեջս, կծել չեմ կարողանու,– ավելացրեց մեկ ուրիշ կտրիչ:
    – Իմ ցավն ավելի° մեծ է ,– հետևից ձայն տվեց մի սեղանատամ,– բոլո°րդ գիտեք որ ես աշխատասեր եմ, բայց իմ տերն ինձ ու ընկերներիս զրկում է աշխատանքից: Կերածը ծամում է երեք-չորս անգամ ու կուլ տալիս. այնքան է շտապում, կարծես ընկել են հետևից:
    – Ախր ո°չ աշխատանքի ժամ ունենք, ո°չ հանգստի: Խելքը երբ փչի, հաց կուտի: Մեկ-մեկ էլª գիշերն է վեր կենում ու քեֆ սարքում,- ձայն տվեցին բոլոր ատամները:
    Սրանք դեռ զրուցում էին, երբ տղային մոտեցավ նրա քույրիկը, ձեռքի ոսկեգույն խնձորից մի փոքրիկ կտոր հաբնգիստ կծեց ու սկսեց ծամել:
    – Տեսնեսª քանի՞ անգամ կծամի ,– միմյանց աշխույժ քչփչացին տղայի ատամները:
    Քույրիկը խնձորի կծած կտորը ծամեց ուղիղ քառասուն անգամ ու նոր միայնª կուլ
    տվեց:
    – Տեսա°ր, չէ՞, թե մենք ի°նչ լավ տիրուհի ունենք,– հպարտացան քույրիկի ատամները:


    Շա˜տ հետաքրքիր էª դո՞ւ քանի անգամ ծամում պատառը, երբ միրգ ես ուտում կամ ճաշում:
    Քո կարծիքովª ատամներդ ի՞նչ գանգատ ունեն քեզանից;Երևակայի°ր ու փորձի°ր գրի առնել այդ գանգատները և ապաª դրանց պատասխանի°ր:
    Նայի°ր հայելուն:Սևացած ատամ ունե՞ս, այն քեզ ի՞նչ է հուշում:


    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.

    Քանի՞ րոպե է տևում ձեր ճաշը: Իսկ գիտե՞ք արդյոք, որ ամեն մի պատառ պետք է առնվազն 30-50անգամ ծամել:

    ՍՏԱՄՈՔՍԻ ԳԱՆԳԱՏԸ


    Տղան ճաշի նստեց: Սեղանին դրված էին կծու կանաչի , փափուկ հացը , յուղոտ պանիրը և հատ_հատ փլավ: Տղան հացի մի մեծ կտոր վերցրեց , մեջը պանիր ու կանաչի դրեց և ուզեց ուտել : Առաջին պատառը դեռ կուլ չէր տվել` Տղայի ստամոքսը ճմլվեց և փորի միից ձայն տվեց .
    _ Տղա , այցքան տարի հացնու պանիրը կերել ես միասին , բան չեմ ասում , յոլա եմ գնացել : Հիմա վիճակս լավ չէ , բողոք ունեմ պետք է ասեմ :
    Տղան շունչը պահեց և ականջները սրեց . ստամոքսի ձայնը նա առաջին անգամ էր լսում :
    _ Ուրեմն լսիր ,_ շարունակեց Ստամոքսը,- ես պանիր մարասելու համար թթու հյութ եմ արտադրում , հյութի մեջ էլ պեպսին անունով հյութ ունեմ , որով մարսում եմ պանրի սպիտակուցները : Իսկ հացը մարսելու համար թթու հյութ ու պեպսին պետք չեն , ես դրա համար ուրիշ հյութ կարող եմ տալ:
    Երբ դու հացնու պանիրը միասին էես ուտում` ես շվարում եմ, չգիտեմ իւնչ անեմ ,- պանիրը մարսող հյութ տամ, թե հաց մարսող: Ճար չի մնում` թթու հյութ ու պեպսին եմ տալիս, պանիրը լավից, վատից մարսում եմ, բայց հացը թթվեցնում եմ:
    Մեկ – մեկ էլ քո խելքին փչում է հաց ու պանրի վրա ջուր խմել, այստեղ ես էլ հալից ընկնում եմ: Արի ու այդ լճի մեջ պանիր գտիր ու մարսիր:
    Իմ բարի տեր, խնդրում եմ քեզ, սկզբում պանիրն ու կանաչին կեր, հետո հացն ու փլավը : Իմ գործերը կհեշտանան , դու էլ առողջ կլինես:
    – Առանց պանրի, հացը ո՞նց ուտեմ ,- դժգոհեց տղան:
    – Փորձ’իր, փորձի’ր,- ճմլվելով խնդրեց ստամոքսը,– պանիրը կանաչիի հետ շատ համեղ է, չես փոշմանի:
    Տղան փորձեց ու տեսավ, որ կծու կանաչին ու յուղոտ պանիրը շատ համեղ են : Հետո կերավ փափուկ հացը` հատ - հատ փլավի հետ:
    Ճաշից հետո տղան ջուր չխմեց և այդ օրը նա շատ առույգ և առողջ զգաց իրեն: Դրանից հետո տղան ու իր ստամոքսը բարեկամացան: Նրանք ամեն օր զրուցում էին կյանքի ու առողջության մասին: Տղայի մտքով էլ չէր անցնում, որ Ստամոքսը այդքան գիտուն է և չխմելը կարող է այդքան օգնել:


    Ինչո՞ւ է գանգատվում ստամոքսը:
    Ստամոքսը պանիրը ինչպե՞ս է մարսում:

    Ահա այստեղ ներկայացված է սննդի մասին գիտելիքը` ամենակարևոր մի-քանի սկզբունքներով, որոնք գուցեև անսովոր են, բայց խիստ կարևոր առողջությունը պահպանելու համար: Այսօր ամբողջ աշխարհը ընդունում է, որ ճիշտ սնունդը թե կանխարգելման, թե ապաքինման լավագույն միջոցն է, և ճիշտ կլինի, եթե մենք այս գիտելիքը տանք երեխային, սովորեցնենք, չսպասելով, մինչև հիվանդանա:
    Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 09.11.2007, 01:09:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  7. #7
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. "Արշալույս" առողջ ապրելակերպի ձեռնարկ-ընթերցարան

    Վաղուց նոր նյութեր չեմ տեղադրել: Այս հատվածով լրացնում են սննդի կանոններին նվիրված բաժինը: Կարծում եմ, այս նյութերը հետաքրքիր են, նաև շատ տեղերում կարող են տարակուսանք կամ անհամաձայնություն առաջացնել: Շատ ցանկալի կլիներ, եթե մեր ընթերցողները ակտիվ քննարկումներ բացեին առաջարկվող դրույթների վերաբերյալ:

    ԿԱԹԻ ԵՎ ՁԱՎԱՐԻ ԶՐՈՒՅՑԸ


    Խոհանոցի սեղանին դրած Կաթն ու Ձավարը զրույցի բռնվեցին.
    - Արի ծանոթանանք,- ասաց Կաթը` Ես Կաթն եմ : Երկու տարի առաջ ինձ կթել են կովից, հետո գործարան տարել, փոշի սարքել ու պահել: Հիմա էլ խառնել են եռման ջրին և նորից կաթ եմ դարձել: Այնքան եմ տաքացել ու սառել, պահեստներում քնել, որ մեջս հալ չի մնացել: Տեսնես իմ վերջն ի՞նչ է լինելու:
    -Ես էլ Ձավարն եմ, ասաց Ձավարը: Երկու տարի առաջ ես դեռ ցորեն էի: Տարան մի աղմկոտ տեղ, մի լավ ծեծեցին, մաշկս պլոկեցին, աչքս հանեցին, մնացի տկլոր ու կույր: Սա դեռ քիչ էր, հետո էլ աղացին, կտոր- կտոր արեցին, հիմա էլ խոհանոց են բերել: Տեսնես իմ վերջն ի՞նչ է լինելու:
    Եկավ տան տիրուհին, կաթն ու ձավարն իրար խառնեց և իր տղայի համար շիլա եփեց: Շիլայի մեջ կաթն ու ձավարն սկսեցին կռվել, իրենց բախտից դժգոհել:
    - Ձեռքդ կոտրվեր, տանտիրուհի, մեզ իրար չխառնեիր, շիլա չեփեիր: Մենք իրար հետ խառնված չենք կարող յոլա գնալ,- ասում են կաթն ու ձավարը.
    Տղան կերավ շիլան, նրա փորի մեջ կաթի ու ձավարի կռիվն ուժեղացավ: Շիլան թթվեց, սկսեց բլթբլթալ, տղայի փորը ցավեց, և նա հիվանդացավ:
    Թթված ձավարն ասում էր.
    - Տանտիրուհին գոնե ինձ ջրով եփեր, շուտ կմարսվեի, այս չարչարանքից չէի քաշի:
    Բայց տանտիրուհին ոչինչ չլսեց, և հիմա էլ կաթն ու ձավարը իրար հետ է խառնում և շիլա եփում:

    Ինչպե՞ս են փոշի կաթ ստացել և պահել .
    Ինչպե՞ս են Ձավար ստացել .
    Ի՞նչ պատահեց , երբ տանտիրուհին կաթն ու ձավարը իրար խառնեց ու շիլա եփեց
    Ձավարով շիլան ինչպե՞ս կեփես , որ նա մարվի և քեզ չվնասի :

    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ


    Կաթը հիմնականում (սպիտակուցներ) և ձավարը (օսլա) անհամատեղելի են և միասին չեն մարսվում: Երեխաների համար մանավանդ` մինչև մեկ տարեկան հասակում, շիլաները պետք է եփել ջրով :


    ԵՐԿՈՒ ՄԱՅՐԻԿ


    Հանդիպեցին երկու մայրիկ, սկսեցին խոսել իրենց երեխաների մասին.
    – Իմ տղան շատ քչակեր է, բերանը զոռով ճաշ եմ լցնում: Շիլա չի սիրում, սուպ չի սիրում, միայն թողնես միրգ ուտի, բայց մրգով երեխա կմեծանա՞: Օրը չորս-հինգ անգամ կերակրում եմ, բայց մինչև մի բան է ուտում` հոգիս դուրս է գալիս: Շուտ-շուտ էլ հիվանդանում է, հարբուխ է ընկնում, նշիկներն էլ միշտ բորբոքված են, չգիտեմ` ինչ անեմ:
    – Չէ, իմ տղան լավ է ուտում,– ասաց մյուս մայրիկը,– առավոտյան, սոված փորին, կուշտ միրգ է ուտում և մինչև կեսօր ոչինչ չի ուտում: Մինչև չմոտենա, չասի` "Մայրի’կ, սոված եմ", ճաշ չեմ տա: Նստում է սեղան, ինքնուրույն ու ախորժակով ուտում: Մեկ-մեկ էլ կարող է մի քանի գազար ու մի կտոր հաց ուտել և նորից վազել իր խաղին:
    – Իսկ այդպես նա սոված չի՞ լինում,– տխուր ասաց առաջին մայրիկը:
    – Արի մեր տուն և իրեն հարցրու,– ծիծաղելով պատասխանեց երկրորդ մայրիկը:

    Քո մայրիկը այս երկու մայրիկներից ու՞մ է նման:
    Իսկ դու ո՞ր տղային ես նման:
    Սոված մարդը ճաշում է ախորժկով, այդպես չէ՞: Իսկ եթե նա ախորժակ չունի ուրեմն…
    Իսկ դուք ի՞նչ կասեք` ո՞ր մայրիկին եք նման: Փորձեք երեխային կերակրել երկրորդ մայրիկի պես: Եվ ապա` ամեն մարդ, այդ թվում` երեխան ինքն է զգում` քաղցած է, թե` ոչ: Նույնիսկ մայրիկը նրա փոխարեն չի կարող որոշել:


    ԶՐՈՒՅՑ ՍՈՆԱ ԿՈՎԻ ՀԵՏ


    Առավոտյան բակում տղան հանդիպեց Սոնա կովին.
    – Սոնա’ կով, Սոնա’ կով, ինձ կա~թ տուր,– ասաց տղան:
    Սոնա կովը իր մեծ աչքերով նայեց տղային և քաղցր ձայնով բառաչելով` պատասխանեց.
    – Գնա’, քո մայրիկին խնդրիր, թող ի’նքը քեզ կաթ տա:
    – Իմ մայրիկը կաթ չունի, իսկ ես կաթ եմ ուզում:
    Սոնա կովը գլուխը թափ տվեց և խղճալով նայեց տղային:
    – Իմ կաթը իմ հորթի համար է, նա քեզ օգուտ չի տա, եթե խմես` քո փորիկը կցավի,– բառաչելով ասաց Սոնան:
    – Ես կա~թ եմ ուզում,– լաց եղավ տղան:
    – Մայրիկիդ ասա,– բառաչեց Սոնան,– թող ինձ հետ դաշտ գա, սինձ ու թթվաշ, ուրիշ կանաչիներ ուտի, որ ինձ պես առատ կաթ ունենա և քեզ կաթ տա:

    Ու՞մ համար է Սոնա կովի կաթը:
    Սոնա կովը ի՞նչ խորհուրդ է տալիս, որ տղան հայտնի իր մայրիկին:

    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ

    Դուք որքան ժամանակ եք կրծքով կերակրել Ձեր երեխաներին: Եթե քիչ եք կերակրել, ապա այժմ կարող եք գտնել հնարավոր պատճառները: Թարմ միրգը և բանջարեղենը լավագույն սնունդն են կերակրող մոր համար: Ի դեպ, բնության մեջ միայն մարդ արարածն է, որն իր սխալ կենցաղի պատճառով հաճախ չի կարողանում իր ձագին կաթով կերակրել:

    ՍՊԻՏԱԿ ԳՆԴԻԿՆԵՐԻ ԶՈՐՔԸ

    Ճաշի սեղանին մայրիկը դրեց կաղամբով ու գազարով աղցան, հաց ու հաճարով փլավ: Տղան նստեց սեղանին, ափսեի մեջ աղցան ու փլավ լցրեց, ձեռքը տարավ հացին ու ուզեց ճաշը հացից սկսել: Այդ պահին Իմաստուն ծերունին բռնեց նրա ձեռքն ու ասաց.
    –Դի°ր հացն ափսեի մեջ, քեզ մի փոքրիկ պատմություն ասեմ, հետո ճաշի°ր:
    Շատ-շատ դարեր առաջ մարդը դեռ կրակ վառել չգիտեր, իր սնունդը չէր եփում և ուտում էր միայն այն, ինչ արևն էր իր շողերով "եփել"` միրգ, բանջար, ընկույզ, սերմեր ու արմատներ:
    Մի օր կայծակ խփեց, ծառը վառվեց, մարդը բնությունից փախցրեց կրակն ու սկսեց դրա վրա եփել իր ուտելիքը; Երբ մարդն առաջին անգամ եփած բան կերավ, նրա ստամոքսն ու աղիքները շատ զարմացան: Ախր, դրանք նման բան չէին տեսել ու կարծեցին, թե թշնամու են հանդիպել: " Շուտ– շուտ, դռները փակեք, որ թշնամին ներս չմտնի",- կանչեցին ստամոքսն ու աղիքները:
    Մարդու արյունն իր սպիտակ գնդիկների զորքով դրանց օգնության հասավ: Եկան գնդիկները, հազար– հազարով եկան, ու դիրքավորվեցին, մինչև կերածը մարսվեց:Եվ մինչ այսօր էլ, երբ մարդը եփած սննդով է ճաշն սկսում, արյունն էր զորքով օգնության է շտապում:
    Ուրեմն, տղա°ս, սկզբում կե°ր աղցան, ապա` հացն ու փլավը, որ արյունդ շատ չհուզվի, իր մյուս գործերն էլ կատարի ու սնի քո ողջ մարմինը:

    Ավարտեց Իմաստուն ծերունին, և տղան այդ օրից ճաշը սկսում է աղցանից կամ կանաչիներից: Իսկ, թե դրանից հետո ի°նչ եղավ, որ ասեմ` կզարմանաք: Տղան սկսեց դասերն ավելի լավ սովորել: Եվ զարմանալի չէ, որ Իմաստուն ծերունին ու տղան որոշեցին այս գաղտնիքը մի օր հաղորդել բոլոր երեխաներին:

    Ինչպե՞ս էր տղան ցանկանում սկսել ճաշը:
    Արևն ինչո՞վ էր "եփում" մարդու սնունդը:
    Արյունն իր զորքերով երբ է օգնության հասնում:

    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.

    Դուք նկատե՞լ եք, որ ուտելուց հետո ձեր քունը տանում է: Արյունը դեպի աղեստամոքսային ուղիներն է հոսում. գործում է սննդային լեյկոցիտոզի (սպիտակարյունության) երևույթը: Եթե ճաշն սկսեք հում բանջարեղենով, իսկ ճաշի գերակշռող մասը կենդանի (հում) սնունդ լինի, ապա ճաշից հետո ձեզ թեթև ու աշխատունակ կզգաք: Իսկ երեխայի աճի ու զարգացման համար այս մոտեցումն անգնահատելի է:

    ՑՈՒԼԸ


    Տղան առավոտյան հանդիպեց Սև Ցուլին: Ցուլը խոշոր էր ու ուժեղ. պոզերըª կարճ, վիզը` հաստ, աչքերը` սև ու փայլուն: Ցուլը կանգնել էր կանաչի վրա, առջևի ոտքերով հողն էր փորում ու մռնչում:
    – Ողջու~յն, Սև Ցուլ,–ասաց տղան` մի- քիչ վախենալով :
    – Ողջու~յն, Տղա~աա,– մզզաց Ցուլը քթի մեջ:
    – Ինչու՞ ես զայրացած,– հարցրեց տղան :
    – Ես զայրացած չեմ , ես ինձ համար ապրում եմ ,– նորից մզզաց Ցուլը :
    – Սև Ցուլ, դու ի՞նչ ես ուտում , որ այդքան ուժեղ ես ,– հարցրեց տղան .
    Ցուլը զարմացած մտածեց. "Այս տղան հասարակ բաներ չգիտի" և պատասխանեց.
    – Ես կանաչ եմ ուտում :
    – Իսկ դու միս չե՞ս ուտում ,– նորից հարցրեց տղան :
    – Միս ուտում են միայն գազանները և մարդիկ , ես խոտակեր եմ :
    – Իսկ եթե դու միս չես ուտում` քո այդ ուժեղ մկանները որտեղից են ,– հարցրեց տղան:
    "Խեղճ տղա, մեծերի հետ այնքան է խոսել, որ խելքը թռցրել է",– մտածեց Ցուլը:


    Տղան ի՞նչ է հարցնում ցուլին:
    Ցուլը կանաչ է ուտում է այնքան ուժեղ է: Ինչ ես կարծում մարդը կարո՞ղ է միայն բուսական սնունդ (միրգ, բանջարեղեն ) ուտել և նույնպես առողջ ու ուժեղ լինել :
    Իսկապես, ինչպե՞ս են ստեղծվում Ցուլի ուժեղ մկանները: Գուցե հարցնենք գիտնական քեռիներին: Իսկ դու ինչպե՞ս ես կարծում:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  8. #8
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. "Արշալույս" առողջ ապրելակերպի ձեռնարկ-ընթերցարան

    Եվս մի քանի զրույց սննդի վերաբերյալ, ապա սկսում ենք նոր գլուխը` Տղան ու հիվանդությունը, որի զրույցները ձևավորում են նոր հայաղք, նոր մոտեցում հիվանդության և ապաքինման նոր ուղիների առնչությամբ:

    ԱՂ ՈՒՏՈՂԸ

    Մի մարդ էր ապրում, որ ճաշ ուտելիս, առանց համը փորձելու, աղ էր վրան ցանում: Այդ պատճառով էլ մարդիկ նրան Աղ ուտող էին անվանում: Մի անգամ էլ Աղ ուտողը ճաշի նստեց, ձեռքը տարավ աղին, որ վերցնի, երբ նրա առջև հայտնվեց Իմաստուն ծերունին ու ձեռքը բռնեց:
    – Աղ մի° ցանի, ասաց ծերունին,– կեր ճաշը, տե°ս` ի՞նչ համ ունի:
    Մարդը կերավ ճաշը և տեսավ, որ այն շատ համեղ է:
    Մյուս անգամ նա վարունգ էր ուտում` վրան առատ– առատ աղ ցանելով: Իմաստուն ծերունին բռնեց նրա ձեռքն ու նույնն ասաց: Մարդը կերավ վարունգն առանց աղի և տեսավ, որ այն քաղցր ու հաճելի համ ունի; Նույնը պատահեց, երբ մարդը լոլիկ էր ուտում: Պարզվեց, որ լոլիկն էլ առանց աղի շատ համեղ է…
    Մարդը հարցրեց Իմաստուն ծերունուն.
    –Ամեն ինչ առանց աղի շատ համեղ է, բայց, եթե աղ չգործածեմ, հապա չե՞մ մեռնի:
    –Չէ°, չես մեռնի, – ասաց ծերունին,– մրգի, բանջարեղենի, կամաչիների մեջ այնքա˜ն աղեր կան, որ քեզ հերիք են:
    – Իսկ եթե շարունակեի ամեն ինչի վրա առատ աղ ցանել և ուտել, այն ժամանակ ի՞նչ կլիներ,– հարցրեց մարդը` նախկին Աղ ուտողը:
    – Հե~չ, պարզապես` այս աշխարհին ավելի շուտ հրաժեշտ կտայիր,- պատասխանեց ծերունին:


    Մարդն ինչպե՞ս էր ուտում ճաշը, վարունգը, լոլիկը… Իսկ դու՞:
    Ինչ ասաց իմաստուն ծերունին:
    Ո՞ր մթերքների մեջ բնական աղեր կան:
    Ի՞նչ կլինի, եթե մարդն ամեն ինչի վրա առատ աղ ցանի:
    Փորձիր վարունգը, լոլիկը, մյուս բանջարեղենը, ճաշն ուտել առանց աղի(կամ շատ քիչ աղով) պատմի'ր, թե ինչպիսի՞ն է դրանց համը:

    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.

    Դուք լսե՞լ եք, որ կերակրի աղի չափից ավելի օգտագործումը բարձրացնում է զարկերակային արյան ճնշումը. սրտանոթային և այլ հիվանդությունների պատճառ դառնում:
    Ի դեպ, կերակրի աղի փոխարեն կենցաղում կարելի է ծովի աղ օգտագործել, որը պարունակում է բնության մեջ հայտնի գրեթե բոլոր տարրերը:

    ՈՎ ԻՆՉ Է ՈւՏՈՒՄ

    Անտառի բացատում հավաքվեցին կենդանիները, որ պատմեն իրենց կյանքից ու ապրուստից: Թագավոր Առյուծը հրաման էր արձակել` զրույցի ժամանակ խաղաղություն պահպանել ու միմյանց վնաս չպատճառել:
    Առաջինը խոսեց ինքը` թագավորը.
    – Բարեկամնե°ր, ինչպես գիտեք` ես մսակեր եմ: Երբ քաղցած եմ լինում, որսում ոմ մի ուժասպառ կամ հիվանդ խոտակերի կամ ինձանից թույլ մի գիշատչի: Ահա թե ինչու ուժեղ ճիրաններ ունեմ, միսն էլ պատառոտում եմ ժանիքներով: Միսը կուլ եմ տալիս մեծ- մեծ կտորներով, երկար ծամել չեմ սիրում և սեղանատամներ չունեմ: Եթե ինաք, թե ի˜նչ ուժեղ ստամաքս ունեմ, թթու հյութը լցնում է հում մսի վրա ու շատ արագ այն մարսում: Աղիներս էլ կարճ են, որ մսի մնացորդները շուտ դուրս գան և ինձ չթունավորեն: Բարեկամներ, մի նեղացեք. իմ հասանելիք միսը պիտի° ուտեմ:
    Առյուծից հետո խոսք խնդրեց Ձին.
    – Ես խոտակեր եմ,- խրխնջաց Ձին,– ինչպես տեսնում եք` ճիրաններ չունեմ, փոխարենը` սմբակներ ունեմ; Ժանիքներ էլ չունեմ` ինչի՞ս են պետք: Բայց ունեմ սեղանատամներ, որ խոտը լավ ծամեմ:
    Թուքս շատ առատ է, որ լավ թրջեմ խոտը, մանավանդ` ձմռանը: Աղիներս էլ շատ երկար են, որ կերածս լավ մարսեմ և ուժ ունենամ: Բարեկամնե°ր, ես իմ խոտը պետք է ուտե°մ, ուրիշ ուտելիք չե°մ ուզում :
    Ապա խոսեց կապիկը.
    – Սիրելի° թագավոր, սիրելի կենդանիներ, ես պտղակեր եմ, բանջարեղեն էլ եմ շատ սիրում: Ճիրաններ ու ժանիքներ չունեմ: Հրաշալի սեղանատամներ ունեմ, որ երկար ծամեմ միրգն ու բանջարեղենը: Աղիներս էլ երկար են, որ կերածս լավ մարսեմ: սիրելինե°րս , իմ պտուղն ու բանջարեղենն ի°նձ թողեք` ուրիշ սնունդ չե'մ ուզում:
    Կենդանիներն ավարտեցին իրենց զրույցն ու սկսեցին ցրվել: Դու մի ասա` տղան թաքնվել էր ծառի հետևում ու լսում էր կենդանիների զրույցը: "Տեսնես` ես մսակե՞ր եմ, խոտակե՞ր, թե՞ մրգակեր¦,– մտածում էր Տղան…

    Օգնի'ր Տղային` հարցի պատասխանը գտնելու:
    Մարդն ու՞մ է ավելի նման` Առյուծի՞ն, Ձիո՞ւն, թե Կապիկին:
    Առյուծից բացի` ուրիշ ի՞նչ գիշատիչ կենդանիներ գիտես:

    ԹԵՅԸ

    Մի անգամ տղան հանդիպեց Իմաստուն ծերունուն: Նա հարցրեց տղային.
    – Դուք ի՞նչ թեյ եք խմում ձեր տանը:
    – Հնդկաստանի, Ցեյլոնի, Վրաստանի… – պատասխանեց տղան:
    – Ի՞նչ է, ձեր հայրենիքում ուրիշ թեյաբույսեր չկա՞ն, որ այդքան հեռու երկրներից եք թեյ բերում,– ժպտալով հարցրեց ծերունին:
    – Չգիտամ,– պատասխանեց տղան,– երևի կան, բայց դրանց մասին տեղյակ չեմ…
    – Լավ,– ասաց Իմաստուն ծերունին,– գնա° տուն և շուտով նամակներ կստանաս այդ բույսերից:
    Եվ տղան իրոք սկսեց նամակներ ստանա
    Ուրցի նամակը.
    Ես բուրավետ ուրցն եմ: Աճում եմ լեռների արևոտ լանջերին, քարքարոտ տեղերում, դաշտերում, անտառներում: Ծաղկում եմ մայիսից մինչև աշուն: ինձ կարող ես հավաքել երբ ծաղկում եմ: Հավաքիր իմ տերևները, ծաղիկները, բայց այնպե°ս արա, որ արմատս չհանես, որ կարողանամ ապրել: Ինձ չորացրու տանիքում կան սենյակում, հեռացրո°ւª կոշտ մասերս, մնացածը լցրո°ւ շորե տոպրակի կամ թղթե տուփերի մեջ: Ինձնից թեյ պատրաստի°ր այնպես, ինչպես սովորական թեյն են պատրաստում: Տե°ս, հա˜, իմ բույրը շատ ուժեղ է, թեյը շատ թունդ չանե°ս: Եսքեզ կշնորհեմ ուժ և արիություն, առողջություն ու գեղեցկություն:
    Դաղձի նամակը
    Ես անուշահոտ դաղձն եմ, աճում եմ աղբյուրների ու առուների եզրերին, շատ եմ սիրում խոնավ ու արևոտ տեղերը: Ինձ հավաքիր ամռանըª միայն տերևներս; Մի քիչ թող մնամ արևի տակ, հետո չորացրո°ւ սենյակում ու պահի°ր շորե տոպրակում կամ փայտե արկղում:
    Ես հրաշալի հոտ ունեմ և ձեր տունը կլցնեմ իմ բույրով: Իսկ եթե իմ թեյը խմես, մտքիդª պայծառություն, սրտիդª ուժ ու քաջություն կշնորհեմ:Իսկ մայրիկդ ինձ կարող է ավելացնել աղցանների և ճաշերի մեջ, օգտագործել կարկանդակ թխելիս:
    Արևքուրիկի նամակը.
    Ես ոսկեգույն արևքուրիկն եմ, ինձ նաև սրոհունդ են անվանում: աճում եմ լեռներում ու տափաստաններում, բլուրների չոր ու արևոտ լանջերին: Ծաղկում եմ ամռանը: Ինձ կարող ես հավաքել, քանի դեռ ծաղիկներս պտուղ չեն տվել: Հավաքի°ր ինձª առանց արմատս հանելու, կտրի°ր մանգաղով կամ մկրատով: չորացրու տանիքում և պահի°ր շորե, թղթե տոպրակների մեջ: Իմ թեյը ոսկեգույն է, այն կօգնի քեզª լինել առողջ և ուրախ: Իսկ ինչքա˜ն հիվանդություններ եմ բուժում…
    Մի խնդրանք ունեմ քեզ. երբ ինձ կքաղես , ամեն տեղ թո°ղ մի քիչ մնամ, որ սերմեր տամ, հաջորդ տարի էլ աճեմ և ուրախացնեմ քեզ ու մյուս մարդկանց:
    Հրաշալի թեյ է ստացվում նաև լորենու ծաղկաբույլերից, անմեռուկից, թեյի վարդից, սերկևիլի ծառի տերևներից, մասուրից և այլն…

    ՀԱՅՐԻԿԻՆ ԵՎ ՄԱՅՐԻԿԻՆ.

    Ամբողջ ընտանիքով գնացե'ք դաշտ` թեյաբույսեր հավաքելու: Մարդիկ գրեթե ամեն օր թեյ են խմում և, եթե ամեն օր թեյի միջոցով հայրենի բնության բույրն ու ուժը ստանան, ապա ավելի առողջ և երջանիկ կդառնան: Կարծում ենք` մեծահասակները գիտեն, թե ինչպե'ս հավաքել բույսերը, որ չվնասել Մայր Բնությանը:


    ՏՂԱՆ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

    ԻՄԱՍՏՈՒՆ ԲԺԻՇԿԸ

    Մի բժիշկ կար, ում մարդիկ շատ էին սիրում, նրա խելքի ու իմաստության համար: Մի օր էլ տղան որոշեց նրա մոտ գնալ ու տեսնել, թե Իմաստուն բժիշկն ինչպե՞ս է բժշկություն անում: Բժիշկը տղային իր կողքին նստեցրեց և երկուսով սպասեցին` մինչև ներս մտավ առաջին հիվանդը: Այս հիվանդը բժշկին պատմեց իր ցավերի, իր անցյալի ու ներկայի մասին, ապա խնդրեց նրան.
    – Ինչպե՞ս ապրեմ, բժի'շկ, որ այլևս չհիվանդանամ:
    Իմաստուն բժիշկը այս մարդուն ճիշտ, գեղեցիկ կյանքի խորհուրդներ տվեց:
    Հետո եկավ մի ուրիշ հիվանդ, պատմեց ի°ր ցավերի, անցյալի ու ներկայի մասին, ապա խնդրեց բժշկին.
    – Բնության մեջ ի՞նչ դեղեր կան, բժի°շկ, որ օգտագործեմ ու չհիվանդանամ: Իմաստուն բժիշկն այս մարդուն դեղաբույսեր տվեց:
    Եկավ երրորդ հիվանդը, նույնը պատմեց, ինչ մյուսները, ապա խնդրեց բժշկին.
    – Մարդու հնարած ի՞նչ դեղեր կան, որ խմեմ ու չհիվանդանամ:
    Իմաստուն բժիշկն այս մարդուն էլ քիմիական դեղեր տվեց:
    Տղան հարցրեց Իմաստուն բժշկին.
    – Ինչու՞ այս վերջին երկու հիվանդին ճիշտ, գեղեցիկ կյանքի խորհուրդներ չտվեցիր:
    – Ամեն մեկին տվեցի ի'ր ուզածը, տղա'ս,–պատասխանեց Իմաստուն բժիշկը,– մարդուն միայն իր ուզածը կարող է օգուտ տալ…

    Եթե դու գնաս Իմաստուն բժշկի մոտ, ի՞նչ կխնդրես նրանից:

    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.

    Երբ բժշկի կարիք կունենաք, գտե°ք այնպիսինին, ով ձեր ուզածը կտա:


    ՀԻՆ ՏՈՒՆՆ ՈՒ ՀԻՎԱՆԴ ՄԱՐԴԸ


    Հիվանդ մարդը տխուր– տրտում գնում էր տուն: Ճանապարհին նրա շունչը կտրվեց, և նա կանգնեց, որ մի փոքր հանգստանա: Երբ շունչը եկավ տեղըª տեսավ, որ մի հին, քանդված տան մոտ է կանգնած: Տան միջից ձայներ էին գալիս, ինչ-որ մեկը գործ էր անում:
    Հին Տունը լեզու առավ ու մարդուն ասաց.
    – Ինչու՞ ես այդպես տանջվում: Ահա° իմ տերը վերադարձել է, ու սկսել ինձ նորոգել: դու էլ գնա քո տիրոջ մոտ ու խնդրի°ր, որ քեզ նորոգի, առողջացնի:
    – Ո՞վ է իմ տերը, ես ոչ մի տեր էլ չեմ ճանաչում,– պատասխանեց հիվանդը:
    – Չե°ս ճանաչում, այդ պատճառով էլ այս օրին ես հասել: Քո տերը Մայր Բնությունն է, այն քեզ կարող է առողջություն պարգևել,– ասաց հին տունն ու այլևս չխոսեց:
    Հիվանդ մարդը գնաց Մայր Բնությանը փնտրելու և նրան խնդրելու, որ առողջություն պարգևի իրեն:

    Պատկերացրու’, որ հանդիպել ես Մայր Բնությանն ու դուք զրուցում եք: Փորձի°ր գրի առնել այդ զրույցը:

    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.

    Մայր Բնությունն իր օրենքներն ունի: Մարդը հիվանդանում է, երբ խախտում է այդ օրենքները: Իսկ երբ նա վերադառնում է այդ Մոր գիրկն ու ապրում է նրա° օրենքներով, հիվանդությունը հեռանում է:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  9. #9
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. "Արշալույս" առողջ ապրելակերպի ձեռնարկ-ընթերցարան

    Շարունակեմ "Տղան և հիվանդությունը" բաժնի նյութերի տեղադրումը:

    ՏՂԱՆ ՈՒ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

    Մի տղա կար, որ շատ էր հիվանդանում: Երբ գալիս էր նոր Հիվանդությունը, տղան նրան ասում էր.
    –Բարև, հիվանդություն, ինչու՞ ես եկել:
    –Եկել եմ, որ քեզ բան սովորեցնեմ,– պատասխանում էր Հիվանդությունը:
    Այսպես մի անգամ եկավ Հարբուխը` փռշտալով ու հազալով:
    –Ա°յ տղա, ինչու՞ ես կեսգիշերին ճաշ ուտում ու քեզ թունավորում: Եկել եմ կերածդ քթիցդ բերեմ ու քեզ մի քիչ մաքրեմ,– ասաց Հարբուխը:
    Մեկ ուրիշ անգամ եկավ գլխացավը:
    –Ա°յ տղա, ինչու՞ ես մինչև գիշեր հեռուստացույց նայում: Եկել եմ գլուխդ ցավեցնեմ, որ բան հասկանաս,– ասաց Գլխացավը:
    –Եվ այսպես ամեն անգամ տղան մի բան էր հասկանում ու սովորում: Երբ սովորում– պրծնում էր, հիվանդությունը հեռանում էր նրանից ու այլևս չէր վերադառնում: Եվ այնքա˜ն հիվանդացավ այս տղան, այդ ընթացքում այնքա˜ն բան հասկացավ ու սովորեց, որ, երբ մեծացավ, շատ առողջ և իմաստուն մարդ դարձավ:

    Ինչու՞ է գայիս հիվանդությունը, այն կարո՞ղ է օգուտ տալ մարդուն:
    Հարբուխի հետ դու հանդիպե՞լ ես , նա քեզ ի՞նչ է ասել: Իսկ Գլխացավի՞:
    Հարցրո°ւ ընկերներիդ` նրանց ի՞նչ հիվանդություններ են այցելում և ի՞նչ են ասում:

    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.

    Մեկ անգամ էլ ճշտե°ք, թե ո°ր հիվանդություններն են " հյուր" գալիս ձեր ընտանիքին: Ի՞նչ են ասում ձեզ այդ հիվանդությունները: Դրանց այցելության հիմնական պատճառը փնտրե°ք ընտանիքի ամենօրյա կենցաղում:

    ՄԱՅՐԻԿԻ ՔԱՐԸ

    Մայրիկը մի սիրուն վզնոց ունի` մի մեծ ու սիրուն քարով, անունը` Ագաթ: Երբ մայրիկը ուրախ է լինում, մայրիկը նրա հետ ուրախանում է ու մեղմ փայլում: Երբ մայրիկը տխուր է լինում, քարը նրա հետ տխրում է, նրա մեջ արցունք է երևում:
    Տղան մոտեցավ մայրիկին ու շոյեց ագաթ քարը: Հանկարծ քարը սկսեց խոսել.
    –Ես սիրում եմ իմ տիրուհուն:
    –Իմ մեջ ուրախություն կա, ես ուրախություն եմ տալիս իմ տիրուհուն:
    –Ես վերցնում եմ իմ տիրուհու տխրությունը:
    –Ես վերցնում եմ իմ տիրուհու հոգսերը:
    –Ես վերցնում եմ իմ տիրուհու հիվանդությունները:
    Տղան նորից շոյեց Ագաթ քարը և ասաց նրան.
    –Ագա’թ քար, ես այնքան շնորհակալ եմ, որ դու սիրում ու օգնում ես իմ մայրիկին:


    Մայրիկի քարը ե՞րբ է ուրախանում կամ տխրում:
    Ինչպե՞ս է օգնում Ագաթ քարը մայրիկին:
    Քո մայրիկը ի՞նչ քարով մատանի, ականջօղ կամ վզնոց ունի, խնդրի’ր, որ ցույց տա: Հարցրու մայրիկին` քարերը օգնու՞մ են նրան, բարձրացնու՞մ են նրա տրամադրությունը:

    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.

    Գիտե/ք, թե որն է ձեր քարը: Թանկագին քարերը զորություն ունեն և օգնում են մարդուն ապրել:


    ԲԺԻՇԿԸ ԵՎ ԵՐԵՔ ՀԻՎԱՆԴԸ

    Բժշկի մոտ երեք հիվանդ եկան:Առաջին հիվանդը գանգատվեց.
    –Շատ ուժեղ գլխացավ ունեմ, վատ երազներ եմ տեսնում, ամեն բանի վրա զայրանում եմ:
    Բժիշկը պատասխանեց.
    – Գնա' և ամբողջ օրը մտածի'ր գեղեցկության մասին, բնության, արևի ու աստղերի մասին: Գեղեցիկ մտքերը կբուժեն քեզ:
    Երկրորդ հիվանդը գանգատվեց.
    – Շատ շուտ մրսում եմ, հարբուխ եմ ընկնում: Թոքերս էլ թույլ են, միշտ հազում եմ:
    Բժիշկը այս հիվանդին պատասխանեց.
    –Գնա', ինչ որ կկամենաս ուտել, խմել ու հագնել, բնականը ցանկացի°ր: Գեղեցիկ ցանկությունները քեզ կբուժեն:
    Երրորդ հիվանդը գանգատվեց.
    –Ստամոքսս շա˜տ ցավում է. խոց ունեմ, ախորժակս էլ շատ վատ է. նիհարել եմ: Ինչպե՞ս վարվեմ:
    Բժիշկը նրան պատասխանեց.
    –Գնա°, ինչ գործ որ կանես, արա գործի' համար, մի մտածիր օգուտիդ մասին: Գեղեցիկ գործերը քեզ կբուժեն:
    Երեք հիվանդն էլ խիստ զարմացան, որ բժիշկը նրանց դեղեր չնշանակեց, կատարեցին նրա խորհուրդներն ու առողջացան:


    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.

    Եթե որևէ գանգատ կամ հիվանդություն ունեք, փորձե°ք կատարել մեր բժշկի խորհուրդնեն ու ապաª մեզ նամակներ գրեք արդյունքների մասին:


    ՄԱՐԴՆ ՈՒ ԻՐ ԲՋԻՋԸ

    Ինչո՞վ են շարում տան պատերը:
    –Քարերո'վ,– կպատասխանես դու:
    Ճի°շտ է: Ահա մարդու մարմինն էլ կառուցված է այդպիսի " քարերից", որոնք բջիջներ են կոչվում: Ամեն մի բջիջ շա˜տ– շա˜տ փոքրիկ է, աչքով չես կարող տեսնել:Իսկ ահա, թե ինչի մասին է այս պատմությունը: Մի ագահ մարդ կար աշխարհում: Այս մարդը մի օր նայեց իր շուրջը` դաշտերին ու անտառներին, լճերին ու գետերին, ամբողջ աշխարհին ու ասաց.
    – Ես եմ բնության տերը, ինչ կուզեմ` կանեմ:
    Եվ արեց այն, ինչ խելքը փչում էր. կտրեց ծառերն ու վառեց, գետերի առջևը փակեց, լճերը ցամաքեցրեց, օդն աղտոտեց: Ու մինչև այսօր էլ նույն "սև" գործն է անում:
    Դու մի ասա` այս մարդու մեջ մի բջիջ է ապրում, որ իր տիրոջ խելքին է լինում:Այդ բջիջը տեսավ, թե տերն ի°նչ է անում, ու մի օր էլ ասաց.
    – Ես էլ ա'յս մարդու տերն եմ` ինչ կուզեմ` կանեմ:
    Ասաց ու սկսեց բազմանալ, շատանալ ու քանդել այս մարդու մարմինը:Մարդը տեսավ, որ իր բանը բուրդ է, գնաց Իմաստուն Ծերունու մոտ ու խորհուրդ հարցրեց:
    – Ի°նչ ցանես, ա°յն էլ կհնձես,– պատասխանեց Իմաստուն ծերունին:
    – Իսկ հիմա ի՞նչ անեմ, որ փրկվեմ,– հարցրեց մարդը:
    Իմաստուն ծերունին ոչինչ չպատասխանեց ու անհետացավ…


    Մարդն ինչպե՞ս կարող է վնասել բնությանը:
    Լսե՞լ ես, թե մեր Հայրենիքում մարդն ի˜նչ վնասներ է հասցրել բնությանը: Ի՞նչ ես կարծում մարդը ինչու՞ է այդպես վարվում:
    Բջիջն ու՞մից սովորեց վնասել մարդուն:
    Ի՞նչ խորհուրդ կարող ես տալ մարդուն` Իմաստուն ծերունու փոխարեն:
    Ի՞նչ ես կարծում` եթե մարդը փոխվի, նրա բջիջն կարող է փոխվել, և մարդը լավանա:
    Այս զրույցը կարդա' հայրիկին ու մայրիկին:

    ՎԻՐՈՒՍԸ

    Մի փոքրիկ, շա˜տ– շա˜տ փոքրիկ արարած կա, անունը`գրիպի վիրուս: Այդ արարածը մեկ Ամերիկայում է լինում, մեկ` Ռուսաստանում, մեկ էլ`ªՖրանսիայում կամ Իրանում: Ամբողջ աշխարհը ոտքի տակ է տալիս, միլիոնավոր մարդիկ հիվանդացնում, իր քեֆին ապրում ու բազմանում: Եվ այնքան է բազմանում– շատանում, որ թիվ ու համար չի ունենում:
    Մի օր էլ գրիպի վիրուսը եկավ մեր երկիր ու առաջին օրն իսկ հանդիպեց տղային:
    –Ողջու~յն , տղա°,– ասաց Վիրուսը:
    –Ողջույն, գրիպի վիրուս,– պատասխանեց տղան,– ինձ հետ ի՞նչ գործ ունես, ուզում ես հիվանդանա՞մ:
    – Չէ°, քեզ հետ գործ չունեմ, դու չես հիվանդանա, քո մարմինը մաքուր է: Դու միրգ ու բանջարեղեն ես սիրում, սեղան նստեկիս ճաշ շատ չես ուտում, ամբողջ օրը խաղում ես կամ աշխատում: Ես նրան եմ հիվանդացնում, ում մարմինը մաքուր չէ, կրակ ու տաքություն եմ տալիս, որ մարմնի աղբը վառեմ ու մաքրեմ: Ես որ այդ գործը չանեմ, ո±վ կանի,– հպարտ– հպարտ ավարտեց իր խոսքը Վիրուսը:
    Տղան շատ զարմացավ Վիրուսի խոսքերից, մի քիչ մտածեց ու հարցրեց.
    – Ստացվում է` գրիպի մեղավորը դո՞ւ չես, այլ այն մարդը, որ ճիշտ չէ ապրում:
    Գրիպի Վիրուսը չպատասխանեց, խորամանկ ժպտաց ու գնաց իր գործին:

    Իսկ դու հանդիպե՞լ ես գրիպի վիրուսին, նա քեզ ի՞նչ է ասել:
    Ո՞ւմ է հիվանդացնում գրիպի վիրուսը:
    Ի՞նչ ես կարծում, եթե քեզ վիրուս հանդիպի, դու կհիվանդանա՞ս:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  10. #10
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. "Արշալույս" առողջ ապրելակերպի ձեռնարկ-ընթերցարան

    Այսօր հունվարի 2-ն է, Նոր Տարվա սկիզբը, և ես տեղադրում եմ "Արշալույս"-ի շարունակությունը, և մի անկեղծ ցանկություն է առաջանում մեջս. մի շատ կարևոր բան ցանկանալ մեր ժողովրդին, որ նա սկսի տեսնել և գնահատել այն արժեքները, որ ստեղծում են իր իսկ զավակները:
    Ի դեպ, "Արշալույս" առողջ ապրելակերպի ընթերցարանը տպագրվել է ոչ մեծ տպաքակով, և առայժմ վաճառվում է գրախանութներում` իսկ այդպիսի խանութները շատ քիչ են մնացել. այնպես որ գնեք այդ հրաշալի գիրքը ձեր և ձեր ծանոթների երեխաների համար` դա ունիկալ գիրք է:


    Իսկ ես շարունակում եմ տեղադրել "Տղան և հիվանդությունը" բաժինը:

    ՀԻՎԱՆԴԸ


    Մի մարդ հիմանդացավ: Մարմնի մեջ ցուրտ էր մտել, ոտքերը դողում էին, ձեռքերի մեջ ուժ չկար, աշխարհում ոչինչ նրան չէր ուրախացնում: Կինը նրա թևը մտավ և բժշկի տարավ: Մի բժիշկ նայեց ու քննեց նրան, սիրտն ու թոքերը լսեց ու ասաց.
    -Իմ հիվանդը չէ, այսինչ բժշկի մոտ գնացեք:
    Այս բժշկի մոտ էլ գնացին , սա էլ նայեց, քննեց ու ասաց .
    -Իմ հիվանդը չէ, այնինչ բժշկի մոտ գնացեք : Այս բժշկի մոտ էլ գնացին, սա էլ նայեց ու քննեց և էլի նույնն ասաց:
    -Հիվանդը շատ դռներ ընկավ, շատ բժիշկների ձեռքի տակով անցավ, շատ քննող սարքերի տակ մտավ ու դուրս եկավ, բայց այդպես էլ ոչ հիվանդության պատճառը գտան, ո'չ թլ վերջնական անունը տվեցին: Ամեն բժիշկ իր խելքի չափով իր հիվանդության անունը տվեց, մի երկու բուռ փոշի ու կոճակ դուրս գրեց, բայց հիվանդը չլավացավ: Ու երբ նա հույսն արդեն կտրել էր, արևին ու աշխարևհին ուզում էր հրաժեշտ տալ` իր տան պարտեզում հանդիպեց Իմաստուն Ծերունուն: Ծերունին կարեկցանքով նայեց հիվանդին ու ասաց.
    - Քո հիվանդության պատճառը տգիտությունն է, զավակս: Երբ դու բուժվես տգիտությունից և գիտելիք ձեռք բերես` քո բոլոր ցավերը կհեռանան քեզանից: Բայց ու՞մից ստանամ գիտելիք, ովքե՞ր կլինեն իմ ուսուցիչները ,- հույսով հարցրեց մարդը:
    - Ահա քո ուսուցիչները ու բժիշկները` Երկինքն ու Արևը, Հողն ու Ջուրը, ահա ծառերն ու պտուղները, կանաչներն ու ծաղիկները, բոլոր կենդանիները, նայրիր նրանց ու սովորիր նրանցից:

    - Ես նրանց ամեն օր տեսնում եմ, նրանք ինձ ոչինչ չեն ասում,- շնչասպառ դժգոհեց մարդը:
    - Նրանք կխոսեն ու կսովորեցնեն քեզ, եթե դու սիրես նրանց: Իսկ որտե±ղ է կորել քո Սերը,- ասաց Ծերունին ու անհետացավ:
    Մարդը նայեց իր շուրջը, նայեց երկնքին, հողին, ծառերին, թռչուններին, ամբողջ բնությանը և կարծես առաջին անգամ տեսավ նրանց: Շատ ու շատ տարիներ բացի մարդկանցից և ամենօրյա ուտելիքից` նա ուրիշ ոչինչ չէր տեսել ու չէր հիշում: Նա առաջին անգամ տեսավ, որ աշխարհը շատ գեղեցիկ է և լաց եղավ կորցրած տարիների համար: Ապա արցունքների միջից խնդրեց Բնությանը, որ առողջություն ու կյանք տա իրեն:


    ԶՐՈՒՅՑ ՎԱՌԱՐԱՆԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ՄԱՍԻՆ

    Տղան փողոցում ծխախոտի տուփ գտավ, մեջըª լի գլանակ: Սկզբում ուզեց դեն գցել, հետոª փոշմանեց, դրեց գրպանն ու տուն եկավ:Տանը վառարան էր վառվում:
    – Այդ ի՞նչ է գրպանիդ մեջ, տղա°,– հարցրեց Վառարանըª կրակե աչքերը փայլեցնելով:
    – Ծխախոտի տուփ է,– շփոթված ասաց տղան:
    Նա չգիտեր, որ վառարանը այդքան սրատես է;
    – Ուզում ես ծխե՞լ ու ինձ նման ծու՞խ հանել,– հարցրեց վառարանը ու ապա շարունակեց,– ես ծխում եմ ու հետն էլ ձեր տանը տաքություն տալիս, իսկ եթե դու ծխես, ի՞նչ օգուտ ես տալու:
    – Չէ°, չէ, ես չե°մ ուզում ծխել,– ավելի շփոթվեց տղան:
    Տե°ս, տղա, ես ծխում եմ, բայց իմ տանտերը երկու ամիսը մեկ խողովակներս թափ է տալիս ու ինձ մաքրում: Դու, որ սկսես, քեզ ո՞վ է մաքրելու: Ամբողջ կյանքում մուրը կմնա քո մեջ:
    – Իսկ ծխող մարդիկ ինչպե՞ս են ապրում առանց մուրը հանելու,– հարցրեց տղան:
    – Գնա°, իրենց հարցրու, թո°ղ պատմեն,– ասաց Վառարանն ու լռեց:
    Տղան Վառարանի ասածների վերաբերյալ երկար մտածեց, ապա ձեռքը գրպանը տարավ, ծխախոտի տուփը հանեց և …


    Ի՞նչ ես կարծում տղան ծխախոտի տուփը հանեց ու ի՞նչ արեց:
    Դու ինչպե՞ս կվարվեիր տղայի փոխարեն:
    Քո հայրիկը ծխու՞մ է: Հարցրու նրան կամ մեկ ուրիշ ծխողի` նա առո՞ղջ է իրեն զգում, թե՞ ոչ:

    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.

    Ձեր ընտանիքում ծխող կա՞: Ցանկանում ենք, որ այս զրույցն օգնի նրանց: Ծխողի հետ նույն սենյակում ծխում են նաև… ձեր նորածին երեխան, մյուս երեխաները, ընդհանրապես` բոլոր չծխողները:

    ԲԺԻՇԿԸ

    Մի երիտասարդ բժիշկ գնաց գյուղ աշխատելու: Ամբողջ գիշերը տանջվում էր:Եթե առավոտյան հանկարծ ծանր հիվանդ երեխա բերեն, Ինչ պետք է անի: Առավոտյան աշխատանքի գնալիս,բժիշկը հանդիպեց Սպիտակ Ձիուն:
    –Բժիշկ,– ասաց Սպիտակ Ձին,–գիտեմ,որ գիշերը լավ չես քնել ու տանջվել ես: Արի°, գնանք իմ ընկերների մոտ, նրանք քեզ կասեն, թե ինչպես բուժել հիվանդներին:
    –Լավ, գնանք,– համաձայնեց բժիշկը, Մեր բժիշկը շատ համեստ էր,թեկուզ բժշկական համալսարանում գերազանցիկ էր եղել:
    Առաջինը գնացին Սև շան մոտ;
    –Մեր գյուղի բժիշկն է,–ասաց Սպիտակ Ձին,–ասա, դու և քո ձագերը ինչպես եք բուժվում, երբ հիվանդանում եք:
    –Շատ հեշտ ենք բուժվում,– պատասխանեց Սև շունը,–ով հիվանդ է, տաքություն ունի, մի անկյուն է քաշվում, պառկում, դունչը պոչի տակ դնում:
    Մի քանի օր ոչինչ չի ուտում, միայն մի քիչ ջուր է խմում և առողջանում:
    Հետո գնացին կարմիր կովի մոտ.
    –Մեր գյուղի բժիշկն է,– ասաց Սպիտակ Ձին,–եթե դու կամ հորթդ հիվանդանում եք, ինչպե՞ս եք բուժվում:
    – Շատ հեշտ ենք բուժվում,–ասաց Կարմիր կովը,– եթե հորթիս փորը ցավում է և լուծ է ընկնում, նա մի քանի օր կանաչ ու կաթ չի ուտում, հետո սկսում է մի քիչ կաթ ուտել և առողջանում է:
    –Իսկ ձեր տերը դեղ չի՞ տալիս,–հարցրեց բժիշկը:
    –Դեղերը մարդկանց համար են,–փնչացրեց կովը,–ես չեմ թողնի իմ հորթուկին դեղ տան:
    Վերջում Սպիտակ Ձին ասաց.
    – Մի քանի խորհուրդ էլ իմ կողմից: Քո հիվանդներին ասա` եթե ուզում են առողջ լինել, ինձ նման թող վազեն դաշտերում, լողանան գետի մեջ, արևի տակ չորանան և ուտեն այն ինչ տալիս է բնությունը:
    Ասաց Սպիտակ Ձին, խրխնջաց և վազեց դաշտ` արածելու:

    Ինչու՞ էր անհանգիստ երիտասարդ բժիշկը:
    Սև շունը ի՞նչ սովորեցրեց բժշկին:
    Կարմիր կովը ի՞նչ սովորեցրեց բժշկին:
    վերջում ի՞նչ ասաց Սպիտակ Ձին:
    Եթե դու տաքություն ես ունենում, քեզ մայրիկը ինչպես է բուժում, իսկ բժիշկը ինչ է առաջարկում:

    ՍԱՐԵՐԻ ՁՅՈՒՆԸ


    Մի ծեր կին ծանր հիվանդացավ: Նա ապրում էր մեծ քաղաքում իր տղայի, հարսի և թոռների հետ:
    – Ի՞նչ ես ուզում, մայրիկ,– հարցնում էին տղան և հարսը:
    – Ի՞նչ ես ուզում, տատիկ,– հարցնում էին թոռները:
    Կինը ոչինչ չէր ուզում և օրեցօր մաշվում էր, թուլանում:
    Բայց մի օր կանչեց տղային և թույլ ձայնով ասաց.
    – Մեր սարերի ձյունն եմ ուզում… Տղա’ս, գնա և ձյուն բեր ինձ համար…
    Ծեր կինը հիշել էր իր ծննդավայրը, իր մանկությունը, սարերի մաքուր ու բյուրեղյա ձյունը:
    Վաղ գարուն էր, լեռներում ձյունը դեռ չէր հալվել: Տղան բարձրացավ լեռներ և ձյուն բերեց մոր համա: Յոթ օր կինը ոչինչ չկերավ, միայն ձյուն էր ուտում, իսկ երբ ձյունը հալվեց, խմում էր ձյան ջուրը: Եվ այդպես ծեր կինը առողջացավ:



    Ծեր կինը հիվանդ ժամանակ ի՞նչ հիշեց:
    Ինչու՞ է լեռներում ձյունը մաքուր:
    Ինչպե՞ս առողջացավ ծեր կինը:
    Ձմռանը ձյունը հավաքիր ու տուն տար, թող հալվի էմալե ամանի մեջ: Ջուրը մաքու՞ր է, թե` ոչ: Մաքուր ջուրը կարելի է խմել սովորական ջրի փոխարեն:
    Վաղ գարնանը ձորակներում ձյուն է մնում: Այդ ձյունից տուն բերեք: Գուցե տատիկն ու պապիկը հիշեն իրենց մանկությունը ու ուզեն ձյուն ուտել: Իսկ դու՞:

    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.

    Կարդացեք գրականություն հալած ջրի և ձյան ջրի մասին:

    ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԾՈՄԸ


    Մի մարդու մեջ հիվանդությունը մտավ և սկսեց իր համար ապրել ու քեֆ անել: Մարդու ոտքերն ու ձեռքերը սկսեցին ցավել, շունչը ծանրացավ, սիրտն սկսեց ծակել:
    – Տես` քո գլխին ի’նչ եմ բերելու, իմ ձեռքից չես պրծնի,– ասում էր հիվանդությունն ու մարդու ցավերը շատացնում:
    Մարդը գնաց Իմաստուն Ծերունու մոտ և նրա ոտքերն ընկավ.
    – Օգնի~ր ինձ, ո~վ Իմաստուն, իմ վերջը եկել է, հիվանդությունից մեռնում եմ:
    Վեր կաց,վեր կաց,– հանգստացրեց մարդուն Իմաստունը և շարունակեց, – արի քո հիվանդությանը սոված պահենք, թող թողնի հեռանա:
    – Իսկ ինչպե՞ս, ո՞վ է նրան կերակրում, որ հիմա էլ սոված թողնենք,–զարմացած հարցրեց մարդը:
    – Դու’ ես կերակրում,– ժպտալով ասաց Իմաստուն Ծերունին,– սննդիդ մի մասը նրան է բաժին ընկնում: Գնա, յոթ օր ծոմ պահիր, հիվանդությունը սոված կմնա և կհեռանա քո մարմնից:

    – Իսկ ես չե՞մ մեռնի, եթե յոթ օր սոված մնամ,– վախեցած հարցրեց մարդը:
    – Ծերունին չպատասխանեց և անհետացավ: Նա ուզեցավ, որ մարդը կարդա իմաստուն գրքեր և ինքը գտնի իր հարցի պատասխանը:


    Ինչի՞ց է գանգատվում հիվանդ մարդը:
    Ո՞վ է կերակրում հիվանդությունը:
    Մարդը ի՞նչ ուտի, որ հիվանդությունը սնունդ չստանա ու հեռանա:

    ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.

    Մարդը հիվանդությանը սնունդ է տալիս այն ժամանակ, երբ նա ճիշտ չի սնվում և խախտում է բնության օրենքները:Ամեն մարդ կարող է շաբաթը մեկ օր ծոմ պահել, բայց, եթե ուզում է մեկ օրից ավելի պահել, նա պետք է անպայման խորհրդակցի այդ գործն իմացող բժշկի հետ:
    Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 02.01.2008, 16:57:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նորից գանք "Արշալույս"-ին
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Գրքեր, հանդեսներ, թերթեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.10.2008, 13:42
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 14.07.2008, 11:40
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 15.12.2007, 21:21
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 09.11.2007, 14:44

Թեմայի պիտակներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •