ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵԼ ԿՅԱՆՔԸ, ԵԹԵ ՄԵԿ ՕՐ Է ՄՆԱՑԵԼ ԱՊՐԵԼՈՒ
Տղան հանդիպեց մի մարդու, որ տխուր կանգնել էր ճանապարհի եզրին:
– Ինչու՞ ես տխուր, քեռի°,– հարցրեց տղան:
– Իմաստուն ծերունին հենց նոր ասաց, որ ինձ մեկ օրվա կյանք է մնացել: Հիմա չգիտեմ` ինչպե՞ս ապրեմ այդ օրը, ի՞նչ անեմ,– պատասխանեց անծանոթը:
– Մի' տխրիր, քեռի', արի միասի°ն որոշենք,– ասաց տղան,– իսկ ի՞նչ գործեր ու ցանկություններ ունես:
Եվ մարդը, ում մեկ օրվա կյանք էր մնացել, սկսեց թվել իր գործերն ու ցանկությունները.
– Մի մարդ կա, որ ինձ պարտք է, ուզում եմ պարտքս վերցնել: Մեկ ուրիշն էլ կա, ու'մ ես եմ պարտք, ուզում եմ հանդիպել ու պարտքս վերադարձնել:Բայց այս երկու գործն էլ հասցնելու ժամանակ չի լինի, ո՞րն անեմ:
Մի ընկեր ունեմ, ում շատ եմ սիրում և ուզում եմ նրան նորից տեսնել ու նրա հետ մանկությունս հիշել: Մի ընկեր էլ ունեմ, որ ինձ դավաճանել է, սրան էլ ուզում եմ տեսնել և այս աշխարհից հեռանալուց առաջ, նրա հախիցը գալ: Բայց այս երկու գործն էլ հասցնելու ժամանակ չի լինի, ո՞րն անեմ:
Ես շատ եմ սիրում իմ կնոջ եփած ճաշերը և ուզում եմ կյանքիս վերջին օրն ընտանիքիս հետ կերուխում անել: Սակայն միաժամանակª շատ եմ սիրում կնոջս ու զավակներիս հետ երաժշտություն լսել, երգել, խոսել բնության ու բանաստեղծության մասին: Բայց այս երկու գործն էլ հասցնելու ժամանակ չի լինի, ո՞րն անեմ:
Մարդը, ում մեկ օրվա կյանք էր մնացել, ավարտեց իր խոսքը: Նա և տղան խելք – խելքի տվեցին ու որոշեցին, թե նա իր ո°ր գործերն ու ցանկությունները պետք է վերջին օրը կատարի և ինչպե°ս ապրի այդ օրը:
Եվ գիտե՞ս, թե ի~նչ պատահեց: Դու մի ասա` Իմաստուն ծերունին փորձել էր այդ մարդուն, որ տեսնի,թե նա ինչպե՞ս կապրի իր վերջին օրը: Մարդն իր կարծեցյալ վերջին օրը ապրեց գեղեցիկ կյանքով, և Բնությունը նրան երկար տարիների կյանք պարգևեց:
–Հետաքրքիր է, թե ի՞նչ որոշեցին մարդն ու տղան: Իսկ դու ինչպե՞ս կապրեիր այդ օրը, կգնայի՞ր պարտքդ վերցնելու, թե՞ քո պարտքը կվերադարձնեիր, ո՞ր ընկերոջդ կհանդիպեիր, վերջին օրը կերուխու±մ կանեիր, թե երաժշտություն ու բանաստեղծություն կընտրեիր: Գրի°ր այդ մասին:
ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.
Մի իմաստուն ասել է, թե մարդն իր յուրաքանչյուր օրն այնպես պետք է ապրի, որ կարծեսª դա կյանքի վերջին օրը լինի: Այդ զգացումը կյանքին խորություն ու գեղեցկություն է շնորհում:
ՏՂԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
ԺԱՄԱՆԱԿԸ
Տղան գնում էր արտ`հայրիկին օգնելու:Աշնանացան ցորեն էին ցանել, առաջին ջուրն էին անում:Բայց ճանապարհին տղան ընկերոջը հանդիպեց, խաղով ընկավ և ուշացավ: Տղան արդեն մոտենում էրարտին, երբ նրա առջևով, օդում թռչելով անցավ մի գեղեցիկ աղջիկ` երկար, ոսկեգույն մազերեվ ու երկնքի պես կապույտ աչքերով:
Աղջիկն ասաց տղային.
– Մի° ուշացիր, տղա°,– և թռիչքը շարունակեց:
– Իսկ դու ո՞վ ես,– կանչեց տղան նրա հետևից:
– Ես Ժամանակն եմ,– արդեն հեռվից ձայն տվեց աղջիկը:
Տղան շատ զարմացավ,մինչև այդ նա կարծում էր, թե Ժամանակն ապրում է ժամացույցներում ու դրանց սլաքներն է շարժում:
Մեկ ուրիշ անգամն ի°նքն էր ջրում իրենց բանջարանոցը: Բայց շտապում էր, ուզում էր շուտ ավարտել ու վազել, իր խաղին հասնել:
Եվ հենց այդ պահին նրա առջևով նորից անցավ Ժամանակն ու ձայն տվեց.
–Մի° շտապիր, տղա°:
Տղան հասկացավ, որ Ժամանակը ճանաչում է իրեն ու միշտ տեսնում բոլոր սխալները:
Ի՞նչ էր անում տղայի հայրը: Իսկ դու աշնանը կանաչ արտ տեսե՞լ ես: Եթե այո°, ապա փորձի°ր այն նկարագրել:
Ինչու՞ ոիշացավ տղան, և ի՞նչ ասաց Ժամանակը:
Երբ տղան շտապում էր, ի՞նչ խորհուրդ տվեց ժամանակը:
Ի՞նչ ես կարծում Ժամանակը ճանաչու՞մ է քեզ:
Երբ որևէ գործ ես անում, կարողանու՞մ ես լսել, թե ի՞նչ է ասում Ժամանակը:
ԱՇԽԱՏԱՆՔԸ
Հանդիպեցին հողագործը, դարբինը, դերձակն ու գիտնականը:
– Մարդիկ առանց հացի չեն կարող ապրել,– ասաց հողագործը,– իմ աշխատանքն է ամենակարևորը:
– Առանց իմ մուրճի ու փուքսի` կյանք չկա, ի°մ աշխատանքն է ամենակարևորը,– գոչեց դարբինը:
– Առանց ինձ մարդիկ տկլոր կմնան, ի°մ աշխատանքն է ամենակարևորը,– ձայն տվեց դերձակը:
Իսկ գիտնականը այս երեքից քիթը ավելի վեր տնկեց ու ասաց.
– Առանց ի°մ աշխատանքի` մարդիկ ի՞նչ պիտի անեն: Իմ աշխատանքն է ամենակարևորը:
Այնպես եղավ, որ այս չորսի կողքով անցնում էր Ուսուցիչը, որ դպրոց էր գնում: Նրանք իրենց վեճը թողեցին ու հարցրին Ուսուցչին.
– Դու ի՞նչ գործ ես անում:
– Ես ուսուցիչ եմ,– պատասխանեց ծեր Ուսուցիչը:
– Չէ°, քո գործն այնքան էլ կարևոր չէ, – ասաց քառյակից մեկը,– առանց քո աշխատանքի էլ մարդիկ կարող են ապրել:
Ուսուցիչը ոչինչ չպատասխանեց, գնաց ու մտավ դասարան: Այդ օրը նա հողագործի, դարբնի, դերձակի ու գիտնականի երեխաներին պատմեց Արևի ու աստղերի, Լույսի և Երջանկության մասին, իսկ Իմաստուն ծերունին կշտամբեց այն չորս գոռոզին.
– Ամեն աշխատանք էլ կարևոր է, ի՞նչ եք զուր տեղը վիճում:
Ուրիշ ի՞նչ աշխատանքներ գիտես, թվարկի°ր:
Կոշկակարի աշխատանքը կարևոր է, չէ՞: Դու կուզենայի±ր կոշկակար դառնալ:
Ուսուցիչն ինչի՞ մասին պատմեց իր աշակերտներին:
Եթե դու ուսուցիչ դառնաս, ինչի՞ մասին կպատմես քո աշակերտներին



Մեջբերել
