Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Հասարակություն

  1. #1
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Ուշադրություն Հասարակություն

    Ի՞նչ է հասարակությունը, ինչպիսի՞ն պետք է այն լինի:
    Որքանո՞վ է անհրաժեշտ դրա գոյությունը:
    Կարելի՞ է ապրել արդյոք առանց հասարակության:
    Ինչպիսի՞ պարտավորություններ ունի անհատը հասարակության նկատմամբ, և արդյո՞ք հասարակությունը որևէ պարտավորություն ունի անհատի նկատմամբ:

  2. #2
    Անդամության թեկնածու erjankutyun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Հասցե
    Հայաստան, Երեվան
    Տարիք
    29
    Գրառումներ
    12

    Լռելյայն արժեք Re. Հասարակություն

    Կրծում եմ հասարակությունը կատարյալ լինել չի կարող, քանի որ հասարակությունը սովորաբար տարբեր մտածողությունների , դաստիրակության , խառնվածքի տեր մարդկանց խումբ է` որքանով էլ նրանց համախմբի մեկ միասնական գաղափար:Սակայն հասարակությունից դուրս ապրել անհնար է.մարդը՝ իր բնությամբ միայնակ անզոր է գոյատեվել:Կարծում եմ , որ պիտի հստակ դերաբաշխում լինի պարտավորությունների եվ իրավունքների առումով , հակառակ դեպքում համատարած քաոս կտիրի
    Վերջին խմբագրող՝ erjankutyun: 25.10.2007, 15:17: Պատճառ: տեխնիկական

  3. #3
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Հասարակություն

    Հասարակությունը առանձին մարդկանց` պատմականորեն ձևավորված դաշինքն է, որի հիմնական խնդիրը այդ մարդկանց սոցիալիզացիան է` տնտեսական, հոգեբանական և մյուս բոլոր ասպեկտներով: Այս գործառույթները կատարելու համար մարդը իր ազատության մի մասը փոխանցում է հասարակությանը` նրանից ստանալու համար իր սոցիալական պահանջների բավարարում: Այսուհանդերձ, հասարակությունը, առավել հաճախ չարաշահում է իրեն տրված իրավունքները և վերածվում առանձին մարդու ազատությունն ու երջանկությունը սահմանափակող գործոնի: Հասարակություն մարդուն պետք է, սակայն պետք է միայն առողջ հասարակություն, որտեղ նա կարող է ապրել և իրականացնել սեփական հոգևոր-էվոլյուցիոն խնդիրները ու միսիան: Բոլոր մյուս պարագաներում հասարակությունը հակաէվոլյուցիոն գործոն է, և ենթակա է բարփոխման, հավերժական թվացող բարեփոխման: Եվ այդ բարեփոխման մեխը, իհարկե, մարդն է, առողջ մարդը, որից և սկսվում է առողջ հասարակության կայացումը:

  4. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հասարակություն

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասարակությունը առանձին մարդկանց` պատմականորեն ձևավորված դաշինքն է, որի հիմնական խնդիրը այդ մարդկանց սոցիալիզացիան է` տնտեսական, հոգեբանական և մյուս բոլոր ասպեկտներով
    Ճշգրիտ է ձևակերպված:
    Կարելի է միայն մի փոքր ավելացնել`որ հասարակությունը այդպիսի դաշինքների միավորում է;
    Հայաստանում որպես այդպիսի դաշինք, գոյություն ունի ընդամենը միայն մեկը ` մեծահարուստների դաշնիքը : Այս պարագայում արդյո՞ք կարելի է ասել, որ Հայաստանում կա հասարակություն: Եթե այդպիսին դեռ ձևավորված չէ, չկա /իսկ ես մտածում եմ որ չկա/, ապա այդ բառի, տերմինի անտեղի օգտագործումը շատ անգամ բերում է թյուրիմացությունների առաջացմանը; Հայաստանում այս տերմինի փոխարեն պետք է ներմուծել նորը; Միգուցե օգտագործենք "համա՞յնք" բառը, ինչը սովոր ենք արդեն օգտագործել սփյուռքահայերի դեպքում /ասվում է ասենք` "Ռուսաստանի հայկական համանյքը" /: Ստացվում է այսպես "Հայաստանի համայնքը...":

  5. #5
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Հասարակություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    "Ռուսաստանի հայկական համանյքը" /: Ստացվում է այսպես "Հայաստանի համայնքը...":
    Այո, հենց "Հայաստանի համայնք", որն ապրում է նույն գետտոյական, ինքնամեկուսացող կենդանական չափանիշներով, որով ապրում են բոլոր գետտոներում. անկյանք, անսեր, անապագա, հավաքականություն, որի կենսափիլիսոփայության հիմնական ուղղությունը սուիցիդայնությունն է, անելիանելի վիճակում հայտնված կենդանու վառ թպրտոցն է` պատերը քանդելու փոխարեն ինքն իրեն թունավորող ու մեռուկացնող: Հայ հասարակության ձևավորման ճանապարհին կանգնած է նախ հենց ինքը, ապագա հայ հասարակությունը, այսօրյա` հայ համայնքը, որը հասարակություն դառնալու համար նախ պետք է ապրել սովորի, իսկ ապրել սովորելու համար պարզապես պետք է ապրի` առանց ինքնասպան անգիտակցական մղումների ու ինքնահիացման մանիակալ դրսևորումների: Պարզապես պիտի ապրի, պիտի ապրի այն, ինչ ապրում են բոլոր մարդիկ, պիտի ապրի մարդու կյանք` հայի կյանք իմիտացնելու փոխարեն: Պիտի' ապրի: Dixi!

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •