Մելվիլի "Մոբի Դիկը" մադու ու մարդկային հասարակության մասին գրված լավագույն էպոսներից է, ժամանակակից էպոսներից, որտեղ միմյանց են խառնվում միայնակ, խելագար մարդու արկածայնությունն ու կյանքի տոտալ գետի վիթխարի ծավալները: Մի նավի, մի նավաստու, մի խելագար նավապետ ու մի ճերմակ կետի սիմվոլներում մեզանից յուրաքանչյուրն է, Մարդն է` մի խելագար նավապետի քմահաճույքին տրված մի ճերմակ կետի հասնելու ու սպանելու մոլագարությամբ վարակված: Մոբի Դիկը համաշխարհային մարդկայնությունն է ու խելագարությունը` միաժամանակ, բարուց ու չարից անդին տարածվող կենդանի կյանքի տոտալ ընթացքը, որին հասնելու համար խելագարություն է պետք, որին հասնելու համար ապրել է պետք` մոլագար գաղափարին տրվելու փոխարեն: "Մարդկայնություն է պետք, մարդակայնություն",- ինձ, քեզ, նրան ասում է նավաստի Իսմայիլ, որի պատմությունը լսելուց հետո մարդն իրեն անվանելիս ցանկանում է ասել այն, ինչով Իսմաիլը սկսում է պատմությունը` "Call me Ismail"` ասելու համար` անվանեք ինձ Մարդ...



Մեջբերել