Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Ինչպիսի՞ նախագահի հասարակական պահանջարկ կա այսօր

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Ինչպիսի՞ նախագահի հասարակական պահանջարկ կա այսօր

    Ավանդական հասարակություններում քաղաքկանության անձնականացման ավանդույթի արդյունքում այսօր, հերթական նախագահական ընտրությունների շեմին. հայ հասարակությունը դիտում է անձերի պայքարն ու փորձում ընտրել նրանցից մեկին: Սակայն, այնուամենայնիվ, անձերից այն կողմ կան կոնկրետ գաղափարներ, քաղաքոական որակներ, որոնք ունեն կամ չունեն հասարակական պահանջարկ: Եվ այսպես, անկախ անձերից, ինչպիսի՞ նախագահի պահանջարկ ունի մերօրյա հանրությունը:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  2. #2
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Ինչպիսի՞ նախագահի հասարակական պահանջարկ կա այսօր

    Philosopher-ը հարցնում է`ինչպիսի նախագահի պահանջարկ ունի մերօրյա հանրությունը: Իսկ ես էլ Philosopher-ին եմ հարցնում ` հայ հանրությունը ինչ գիտե, թե ինքն ինչ է ուզում: Մարդկային հոգին և ազգի հոգին գրեթե միշտ գիտեն, թե ինչ են ուզում, բայց այդ ցանկությունը արձանագրող գիտակցություն, հանրային էթիկա և աշխարհայացք է պետք: Գուցե հայ հոգին էլ գիտե, թե ինչ է ուզում , բայց նրա իղձը չի հասնում գիտակցությանը , չի դառնում կյանք ու քաղաքականություն: Այսօրվա հայ զանգվածը էթիկան սպառած մի հանրույթ է, որը կորցրել է կապը իր ոգու և մշակույթի հետ: Այս գրառումը անում էի հոկիտեմբերի 26-ի երեկոյան, բայց ինտերնետը գնաց, գրացնումս կորավ և մնաց միայն մեկ նախադասություն "Այս ժամին հրապարակում հայ հուզառատ ազգը հին առուների ջրից ուզում է նոր գինի ստանալ , բայց այս ալքիմիան նրան չի հաջողվելու": Այո, չի հաջողվելու, այս ամենը արդեն տեսել ենք , հարթակը և նրա վրա կանգնած կիսաստված-կուռքերին տեսել ենք, այդ հրաշալի տակտիկներին , որոնք կարող էին տիրանալ զանգվածի սրտին և տանել իրենց հետևից .- հետո միայն կպարզվի , որ նրաք չէին տիրապետում Ոգու և Մշակույթի գիտությանը և մեկ տասնամյակում դեգրադացվեցին: Իսկ երեկվա առվի ջուրը նույնն էր , տիեզերական էվոլյուցիան շրջանցում է հայ քաղաքական մտքի կրողներին ...
    Իսկ Philosopher-ի դրած հարցադրմանը մի պատասխան կա . դեգրադացիոն պրոցեսների մեջ հայտնված զանգվածին պետք է կրթել ու արթնացնել , այս դեպքում ` նրան պետք է գիտապատմական փորձով ասել, թե ինչպիսին պետք է լինի Երկրի Կառավարիչը:Այդ փորձը Տիեզերական ծագում ունի , ներկա մարդկության կողմից արծարծված է Արևմուտքի և Արևելքի փիլիսոփայությունների մեջ, Պլատոնի և Պյութագորասի աշխատություններում: Հայկական աղբյուրներից նշենք Գ. Նժդեհի "Մետապոլիտիկա" անավարտ տետրը` խորունկ գրառումներով:

    Բերում եմ մի հատված "Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ" աշխատությունից:

    Լ. ԴՌՆՈՅԱՆ
    ՀԱՅՈՑ ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ
    "Լուսաբաց հրտարակչատուն"2000թ.
    " Դար" հրատարակչություն 2007թ.(երկրորդ հրատարակություն)

    ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
    Երկրի կառավարչությունը

    Հայոց նոր պետականության կառավարիչները (Նախագահ, Ազգային ժողով, Կառավարություն), իշխանության են գալու սահմանադրական կարգի ժողովրդավարական մեխանիզմներով, սակայն նրանց կառավարչությանը հիմնված է լինելու նոր էթիկական սկզբունքների վրա։ Այդ սկզբունքները բխում են Բարձրագույն Էթիկայի աղբյուրներից՝ Տիեզերքից, Բնությունից և Ազգից, ձևավորվում են համապարփակ օրենքների իմացության լույսի տակ։
    Ամեն երկրային կառավարչություն ստեղծվում է երկնային կառավարչության կամքով։ Ամեն անհատ ու ընտանիք, ազգ ու պետականություն վաստակում են իրենց ճակատագիրը՝ համապատասխան այն բանին, թե նրանց կյանքը որքանով է համապատասխանում Տիեզերքի օրենքներին ու Վերին Կամքին, որքանով են նրանք բավարարում ազգի հավաքական էության պահանջները և օգնում նրա առաջընթացին։ Եվ ամեն պատմական պահի, ըստ վաստակի՝ ստանում են այն երկրային կառավարչությունը, որին հավաքականորեն արժանի են։ Արդեն ասվել է, որ ներկա ժամանակահատվածում ազգերի կյանքը հեռացել է Վերին Ակունքից, նրանց պետականությունների վարքը թելադրվում է եսակենտրոն նյութական շահերով, և մոլորակը գտնվում է կործանման տանող աժերի իշխանության ներքո։
    ՀՆՊ ձգտելու է իր երկրաստեղծ աշխատանքը բխեցնել Վերին Կամքի ու ազգային հավաքական ոգու պահանջներից։ Այդ նպատակին հասնելու համար Երկրի գլխավոր Կառավարիչը (կառավարիչները) իր սիրտը ուղղում է դեպի ազգի ներքին կյանքը, նրա էությունը ե դրա միջոցով դեպի Վերին Ակունքը և Նրա օրենքները։ Այսպիսի կապ հնարավոր է, եթե կառավարիչը ունենա Սեր իր ազգի ու երկրի հանդեպ և գիտելիք Տիեզերակառույցի մասին, մնացյալը՝ ինտելեկտ, փորձ, հեղինակություն և այլն, միայն օգնող դեր կարող են կատարել։ Երկրի կառավարիչը ձգտում է իր ամեն քայլի ու որոշման համար ստանալ Վերին Ակունքի հաստատումը։ Այդ հաստատումը արձանագրողը կառավարչի սիրտն է, նրա ներքին ձայնը, խիղճը։ Նա է ապահովում Կառավարչի կապը ազգի ոգու ու Վերին Ակունքի հետ, հետևում և արձանագրում է Կառավարչի կյանքն ու գործը։ Կառավարիչը պետք է իմանա, որ իր բոլոր մտքերը, զգացմունքները, խոսքերն ու գործերը ճշգրտորեն արձանագրվում են Կենաց գրքում, և նա վարձ է ստանալու և պատասխան է տալու ամեն ինչի համար։
    Սեփական խղճի հետ կապը անաղարտ պահելու, նրա միջոցով Վերին Կամքի ունկնդրությունը ապահովելու համար Կառավարիչը ստեղծում է հետևյալ նախադրյալները.

    - Կառավարչի ամենօրյա կյանքն ու կենցաղը պետք է զուրկ լինեն շքեղությունից և ավելորդ բարեհարմարությունից, նա պետք է ապրի արժանավայել խստությամբ։ ճոխությունը կառավարչի թշնամին է. նա ոչնչացնում է այն նյարդը, որով Կառավարիչը կապված է սեփական ժողովրդի հետ։

    - Կառավարիչը գիտե, որ նրա մոտ եկած ամեն մարդ եկել է նրան մի բան սովորեցնելու կամ հուշելու համար։ Կառավարիչը, սիրտն ու ականջը սուր՝ ներծծում է հայրենիքից ու ազգից եկող բոլոր խոսքերը, կոչերը, աղերսները, անցկացնում է դրանք իր սրտի միջով, գտնում նրանց մեջ եղած ճշմարտությունը, որով հարստացնում է իր էությունն ու գործելակերպը:

    - Կառավարիչը գիտե, որ ազգի հավաքական ոգին և Վերին Կամքը ոչ մի պահ նրան չեն թողնում իրենց հսկողությունից և օգնությունից զուրկ։ Ամեն պահի նրա կողքին կանգնած են անմիջական Վերին ղեկավարները, որոնց խնդիրն է՝ ուղղել Կառավարչի ընթացքը։ Այդ խորհրդատվության մեջ մշտական մասնակցություն ունեն ազգի մեծերն ու սրբերը, որոնք Հայրենիքի վերին պատասխանատուներն են։ Նրանց միջոցով և անմիջականորեն Կառավարիչը կապ է պահպանում Նրա հետ, ով Վերին Կամքով կերտում է Հայաստանի ապագան։ Կառավարիչը ամեն վայրկյան զգում է Նրա ներկայությունը։

    - Կառավարիչը զիտե, որ իր դիրքը բացառում է մտքերի, զգացմունքների, խոսքերի ու գործերի մեջ անհամապատասխանությունը, կեղծիքն ու սուտը։ Այդ արատները աստիճանաբար աղտոտում են Կառավարչի հոգին, ոչնչացնում նրա բարոյականությունը։ Կառավարիչը փչանում է որդակեր մրգի նման, հաճախ պահպանելով արտաքին փայլն ու վստահությունը։ Ազգը շատ շուտ զգում է այդ ներքին արատը և կորցնում հավատը Կառավարչի նկատմամբ։

    - Կառավարիչը գիտե, որ իր ղեկավարած պետականության առաջին միավորը սեփական ընտանիքն է։ Նա երկրի համար հայրություն կարող է անել, եթե սեփական ընտանիքում, որպես ամուսին ու հայր, լինի Բնության օրենքով սահմանված դիրքի ու բարձունքի վրա։ Այն կառավարիչը, որը ճիշտ չի վարում իր ընտանիքի նավը, որտեղ կինը նվաստացված է ու դժբախտ՝ այդ կառավարիչը չի կարող անվթար վարել Հայրենիքի նավը։ Առանց սիրելի կնոջ օգնության՝ Կառավարչի կապը ազգի ու Վերին Ակունքի հետ խզվում է։

    - Կառավարչի գավակները, նրանց ապրելակերպն ու աշխատանքը ազդում են երկրի երիտասարդության բարոյական կերպարի վրա, նրանց ապրելակերպի մեջ երկիրը տեսնում է Կառավարչի ընտանիքի իրական պատկերը։ Կառավարչի այն զավակը, որը գոռոոզնում է ծնողի դիրքով, խախտում է կեցության բարոյական օրենքները` նա փորձության է ենթարկում երկրի կառավարչությունը և երիտասաարդության դաստիարակությունը։ Կառավարչի ընտանիքը ապրում է ազգի հետ նույն շնչով, նույն կյանքով, նույն հոգսերով։
    - Կառավարիչը վճռական պահերին կանգնում է ազգի առջև, սրտագին աղոթքով առ ազգի ոգին ու Վերին Ուժը և հրեղեն խոսք է ասում ժողովրդին: Այդ պահին նա իր հոգին ու շուրթերը հանձնում է Նրան, Ով ճշմարտության Տերն է ու Աղբյուրը։ Խոսում է Կառավարիչը, և նրա շուրթերով խոսում է Նա, Ով կերտում է Հայաստանի ապագան։ Այն կառավարիչը, որն իր կամքը խոնարհությամբ ու սիրով հանձնում է ազգի ոգուն ու նրա պահանջներին, նրա միջոցով՝ Վերին Կամքին, ամեն պահ սիրով ու իմաստությամբ ընդունում է բանական որոշումներ, ով իր կյանքով միշտ ազգի հետ է, ով ամեն պահի գործում է զոհաբերության օրենքով՝ դառնում է Առաջնորդ:

    Երկրի կաոավարության կազմումը.- Կառավարությունը կազմվում Է այն մարդկանցից, որոնք մինչև այդ ցույց են տվել, որ դավանում են վերին բարոյական արժեքների ու գործում են դրանց համաձայն։ Այս հանգամանքը հաստատվում Է այն կյանքով, որ նրանք ապրել են, այն գործով, որ նրանք արել են և այն պտուղներով, որոնք նրանք ստացել են։ Անկախ կառավարչության ոլորտից և ծավալից՝ կառավարության ամեն անդամի խնդիրն է՝ վստահված հատվածում ստեղծել ազգային առողջ կյանք։
    Այդ գործը անելու համար պետք է լինեն հետևյալ նախադրյալները.

    - Կառավարության անդամը միայն մասնագետ ու իր ասպարեզի գիտակը չէ, նա նախ և առաջ հոգևոր-քաղաքական գործիչ է, որն ընկալել ու յուրացրել Է հայոց նոր պետականության աշխարհայացքը, գիտե, թե իր գործը երկրի ընդհանուր նորոգման գործի որ մասն Է կազմում, պատճառա –հետևանքային ինչ կապերի մեջ է գտնվում մյուս մասերի հետ:

    - Կառավարության անդամը՝ նախարարը իր ղեկավարած ասպարեզի առաջին աշխատավորն է ու փորձագետը, նա սեփական ջանքով մասնակցում Է բոլոր կարևոր ծրագրերի ստեղծմանը և գնահատմանը։ Նա չպետք է լինի ապարատի պատանդը, նրա աչքերով նայի ասպարեզին ու նրա խնդիրներին։ Ասպարեզը պետք է կառավարի ոչ թե ապարատը, այլ բարոյական-իմացական լիցք կրող անհատականությունը։ Նախարարի գործունեության աոաջին վտանգը կարող Է լինել անմիջական օգնականներից, որոնք նրան կարող են անջատել և մեկուսացնել իրական խնդիրներից: Նախարարը իր ասպարեզի բովանդակության կրողն է, մշտապես պետք է լինի այդ ասպարեզի գիտա–կրթական և ստեղծագործական աշխատանքի մեջ։

    - Կառավարության անդամի համար իշխանությանը փորձություն է, – եթե ամեն պահի նա խուսափի նեղ դռնով մտնելուց, տրվի իշխանության անձնապաստան վայելքին, ապա արագ կկորցնի կապը իրականության հետ և կընկնի խավարի ուժերի ազդեցության տակ։ Ամեն կառավարիչ, անկախ իր դերից ու նշանակությունից, ամեն որոշում ընդունելիս մշտական կապի մեջ պետք Է լինի սեփական խղճի հետ ու նրա միջոցով՝ ազգային հավաքական ոգու և Վերին Ակունքի հետ։

    - Երկրի բուհերում դասավանդվում են առարկաներ, որոնք արտացոլում են Տիեզերքի ու Կյանքի օրենքները, Տիեզերական Իրավունքը և ապագա մտավորականներին պատրաստում են տարբեր ասպարեզներում կառավարչական աշխատանքի համար, երկրում ստեղծվում է նոր որակի կառավարչական դպրոց, որտեղ կրթություն են ստանում երկրի մեծ ու փոքր կառավարիչները։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վերլուծություն. «ԿԵԱՆՔԸ ԴՌՆՓԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ»... ԻՆՉՊԻՍԻ՞ ԿԵԱՆՔ
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Վերլուծություններ, հոդվածներ, լուրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.04.2009, 21:35
  2. Արդյոք քաղաքական ճանապարհով կարո՞ղ են լուծվել հիմնարար հասարակական խնդիրները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Մետաքաղաքականություն և քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.11.2007, 16:47
  3. Ի՞նչ է հասարակական բուրգը
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.11.2007, 13:47
  4. Սերը և մարդկային հարաբերությունները այսօր
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Սիրո ավազան
    Գրառումներ: 7
    Վերջինը: 31.10.2007, 22:27

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •