Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Կինոթատրոններում ներկայացված ֆիլմերը

  1. #1
    Սկսնակ անդամ Sita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    39

    Լռելյայն արժեք Կինոթատրոններում ներկայացված ֆիլմերը

    Գուցե ավելորդ թեմա եմ բացում չգիտեմ, եթե ադմինիստրացիան փակի հաստատ չեմ նեղանա;
    Ուղղակի այս վերջերս /այս վերջերս ի նկատի ունեմ վերջին 1.5 տարին/, ամեն անգամ կինոթատրոն այցելելուց հետո փոշմանում էի, որ գնացել եմ; Նախորոք հարցնում ես, թե ինչ ֆիլմ է լինելու, պատասխանում են"Կոմեդիա", բայց այնպիսի տափակ ու ցենզուռայից դուրս ֆիլմ է սկսվում, որ 15 րոպեից կարմրած դուրս ես պրծնում; Կամ հեռուստացույցով դիտում ես գովազդը, ու մոտդ ցանկություն է առաջանում դիտել տվյալ ֆիլմը, բայց երբ քեզ ստիպելով նայում ես, վերջում հասկանում ես, որ ոչինչ չստացար, հակառակը կյանքիցդ 2.5 ժամ կորավ, տրամադրությունդ ընկավ, մի քիչ էլ բթացար...

    Չեմ հասկանում, ինչ է աշխարհում այլևս իմաստալի ֆիլմեր չե?ն նկարահանվում, թե Հայաստանի համար շատ թանկ են, կամ էլ գուցե կինոթատրոնը իր նախնական դերը կորցրել է և դարձել է ընդհամենը կիսամութ հարմարավետ դահլիճ սիրային պոռթկումները արտահայտելու համար
    Մենք հարազատ ենք և խորթ ենք այնքան
    Այնքան նման ենք, իրարից տարբեր...
    :

  2. #2
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Կինոթատրոններում ներկայացված ֆիլմերը

    Հայկական կինոթատրոններում ներկայացվող ֆիլմերը իրականում ոչ թե ֆիլմեր են, այլ դասընթացներ են անասնաֆերմա մուտք գործող պատանիների ու երիտասարդների համար, որոնք այդ ֆիլմերից պետք է սովորեն, որ նախ` իրենք երկրորդ կարգի մարդիկ են, և, ասենք, Ֆելինին կամ Կուստուրիցան նրանց համար անընկալելի բաներ են, և ապա` որ իրականում այդ ամենը, բարձր ու ցածր արվեստը որևէ նշանակություն չունի, կարևորն էն է, որ մի ապագա մուտանտի ներկա մուտանտ հայր ու իր ուղեղի կուսական մաքրությունը սրբության սրբոցի վերածած աղջիկ "կինո գնան" ու ամեն ինչ պրծնի Հանրային հեռուստատեսության երեկոյան Հայլուրից հետո. "Դուք կդիտեք արյունոտ մարտաֆիլմ այն մասին, թե ինչպես բանտից փախած ավազակները կերան տաս ոստիկան, իսկ մեկ ոստիկան, որ զբաղվում էր թմրանյութի առևտրով` փախավ Մեքսիկա` ուտելու Մեքսիկական ծոցի բոլոր բանտերի բանտարկյալներին": 70-80-ականներին գնում էին Մոսկվա կինոթատրոն` "Արևածաղիկները" ֆիլմը դիտելու, այսօր գնում են կինոթատրոն` հասկանալու համար, որ կամ կինոթատրոնը իրենց բանը չէ, կամ իրենք կինոթատրոնի բան չեն: Եվ այսքանը միայն: Լռություն:

  3. #3
    Սկսնակ անդամ Wista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    19
    Գրառումներ
    83

    Լռելյայն արժեք Re. Կինոթատրոններում ներկայացված ֆիլմերը

    "Դուք կդիտեք արյունոտ մարտաֆիլմ այն մասին, թե ինչպես բանտից փախած ավազակները կերան տաս ոստիկան, իսկ մեկ ոստիկան, որ զբաղվում էր թմրանյութի առևտրով` փախավ Մեքսիկա` ուտելու Մեքսիկական ծոցի բոլոր բանտերի բանտարկյալներին":
    Լավն էր:
    Ինչ որ տեղ համաձայն եմ քեզ հետ, բայց ներկայիս երիտասարդությունը նախընտրում է, իրենց կարծիքով, այդպիսի հետաքրքիր ֆիլմեր:Այսպիսի ֆիլմերը և՛ուսուցողական են և՛ ոչ:

    Մարդ իմանում է, թե որ դեպքերում հնարավոր է, որ մարդիկ միմյանց ուտեն, թե ինչպիսի փորձարկումների հիման վրա հնարավոր է ստեղծել այդպիսի կենդանիներ:

    Ի վերջո 1000 թե 3000 տարի հետո, /կամ ավելի շուտ/ գիտնականները կհասնեն դրան, մարդկանց վրա փորձարկումներ անելով: Ճիշտ է, նրանք մարդակերներ չեն դառնա, բայց կունենան կենդանական հատկանիշներ: Ժամանակը առաջ է գնում, ֆիլմերը ստեղծվում են, որ մարդիկ նայեն, սովորեն:

    70-80-ականներին գնում էին Մոսկվա կինոթատրոն` "Արևածաղիկները" ֆիլմը դիտելու,
    Եթե այն ժամանակ էլ լինեին ներկայիս սարսափ կամ արյունոտ ֆիլմերը, մեկ է, մարդիկ կնայեին խելագար, բայց միևնույն ժամանակ խելացի ռեժիսորների այդպիսի ֆիլմերը:

  4. #4
    Սկսնակ անդամ Wista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    19
    Գրառումներ
    83

    Լռելյայն արժեք Re. Կինոթատրոններում ներկայացված ֆիլմերը

    Մոռացա ասել, որ ներկայումս այնպիսի մի ֆիլմ չկա, որտեղ արյուն չթափվի:
    Արդեն ժամանակն է հին ու բարի ֆիլմերին հրաժեշտ տալ:
    Այդ ֆիլմերի մեծ մասում չարություն չկա, եթե կա էլ ապա միշտ բարին է հաղթում:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •