Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Էրիկ-Էմանուել Շմիդտ

  1. #1
    Աննորմալ գժուկ Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Գրառումներ
    13

    Ժպիտ Էրիկ-Էմանուել Շմիդտ

    Այս հրաշալի ֆրանսիացի գրողը ինձ համար հայտնություն եղավ երեք տարի առաջ, երբ առաջին անգամ կարդացի նրա՝ Օսկար և վարդագույն տիկինը կամ ռուսերեն ավելի լավ կհնչի երևի՝ Оскар и Розовая дама գիրքը:
    Գիքրքը հրաշալի է, մեջը չկա սենտիմենտալություն , բայց առկա անսահման բարություն. ցանկացած մարդ կարդալով այս գիրքը իր մեջ կգտնի ապրելու ավելի վառ ցանկություններ, քանի որ այն սովորեցնում է ապրել և գնահատել, հրաշալի ձևով է մատուցված մի քանի օրում ամբողջ կյանքը ապրել ասվածը:
    Մի խոսքով, թող յուրաքանչյուրը ինքը կարդա և՛զգա, և՛ անի դատողություններ:
    Կցված ֆայլեր Կցված ֆայլեր
    "Зачем человеку эмоции, если не с кем ими поделиться?"
    "Неужели! Вы точно знаете, что нормально, а что нет?
    Хочется быть доброй, а из-за таких как вы, ничего не получается.

  2. #2
    Աննորմալ գժուկ Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Գրառումներ
    13

    Լռելյայն արժեք Re. Էրիկ Էմանուել Շմիթ

    Որոշեցի թեման թարմացնել

    Դե Շմիդտասիրությունս տարածվեց նաև թեզիս վրա: Ղեկավարիս հետ երկար բանակցություններից և նյարդաքանդումներից հետո, վերջը համոզեցի Շմիդտ ընտրել:)
    Այդ առիթով ուզում մի գործ էլ ձեր ուշադրությանը ներկայացնել. դա
    «Ավետարանն ըստ Պիղատոսի» («L’Evangile selon Pilate») վեպն է: Սա Շմիդտի երկրորդ վեպն է, որը դարձավ 2000 թվականի Ֆրանսիայի ամենանշանակալի գրական իրադարձություններից մեկը։ Վեպի համար հեղինակն արժանացել է Elle ամսագրի «Գրան-պրի» մրցանակի։ «Ավետարանն ըստ Պիղատոսի» ստեղծագործության հիման վրա Շմիդտը գրել է համանուն պիես, որն առաջին անգամ բեմադրվել է 2004 թվականին։
    Գիտեմ` քիչ հավանական է, որ որևէ մեկը կարդացած լինի, քանի որ Շմիդտը մեզ մոտ մեծ ճանաչում չունի, առավել ևս, որ այս գիրքը չկա Հայաստանում, միայն էլեկտրոնային տարբերեակով:
    Այնպես որ մի քիչ էլ պատմեմ վեպի մասին.
    ՙ«Ավետարան ըստ Պիղատոսի» վեպը բաղկացած է երկու մասից : Առաջին մասում հեղինակը պատմում է Հիսուսի կյանքի վերջին տարիների իրադարձությունների մասին հենց Հիսուսի աչքերով, հատկապես նկարագրում է նրա ապրումները, վախերը, կասկածները, հարցադրումները, որոնք նորովի են ներկայացվել Շմիդտի կողմից: Քննարկվում է, թե արդյո՞ք Հիսուսը իր ծննդյան պահից գիտեր, որ մեսիա է, թե՞ կամաց-կամաց գիտակցեց: Խոսեցնելով Հիսուսին՝ Շմիդտը կարողանում է ցույց տալ, թե ինչ հաջորդական փուլերով է անցնում նրա ճակատագիրը: Կարողանում է ցույց տալ մի մարդու տառապանքները, ով խոսում է սիրո մասին, բայց ի պատասխան միայն ատելություն է ստանում : Ընդգծում է նրա քաջությունը՝ ոչ միայն այն բանի համար, որ խաչ է բարձրացել, այլ որովհետև կարողացել է մինչև վերջ ընդունել իր առաքելությունը:
    Վեպի երկրորդ մասում, որը ամենահետաքրքիրն է, հեղինակը զարգացնում է Պիղատոսի կերպարը, ով ամեն գնով փորձում էր որևէ տրամաբանական բացատրություն տալ Եշուայի հարությանը, քանի որ չափազանց իրատես էր՝ պարզապես հավատալու համար: Այս մասում իրադարձությունները նկարագրվում են Պիղատոսի աչքերով:
    Պիղատոսը համառ է իր տրամաբանությանն ապավինելու հարցում։ Խաչի և հարության սև անցքը դառնում է նրա կասկածների, հույսերի աղբյուրը, նրա տիեզերքը։ Իսկ Հիսուսին առաջ է մղում սրտի տրամաբանությունը։ Իրական Մեսիա լինելու համար պետք է ունենալ ռազմավարություն, հավակնություն, նպատակներ, իսկ Եշուան առաջնորդվում էր միայն սիրով: Նրա մայրն ասում Էր. «Իմ փոքրիկ Եշուա, չի կարելի ցուցաբերել չափազանց մեծ սեր: Հակառակ դեպքում դու ստիպված կլինես խիստ տառապել»: Նա չէր սխալվում: Եշուան տանջվեց և շատ: Մինչև վերջ չհավատալով, որ ինքն Աստծո որդին է, նա, այնուամենայնիվ, գնում է Խաչելության ու Հարության փորձությանը, պետք է նշել նաև, որ Աստվածաշնչում նույնպես Հիսուսը կասկածանքների մեջ էր մինչև վերջի պահը։ «Աստվա՛ծ, ինչու՞ լքեցիր ինձ» ասելով՝ նա ցույց է տալիս իր անսահման շփոթմունքը, վախը, չիմացությունը. ինքն այնքա՜ն կեղծ մարգարեներ է տեսել, որ արդեն վախենում է, որ ինքն էլ է դրանցից : Մինչև վերջ էլ նա ոչ մի բանում վստահ չէ: Եվ ոչ մի աստվածային պարտադրանք. Հիսուսն ինքն է իր վրա վերցնում այդ առաքելությունը։
    Պիղատոսի պատմությունն այլ է։ Իր հետաքննությունը նա վարում է որպես շախմատիստ, դետեկտիվ ու քրիստոնեության թշնամի. պետք չէ մոռանալ, որ ի վերջո նա իշխանությունն էր ներկայացնում։ Պիղատոսն որոշ չափով նմանվում է Շերլոկ Հոմսին: Բայցևայնպես, բոլոր հրաշքները հերքվում են դեռևս մինչև հետաքննությունը։ Մնում է միայն մարմնավորման գաղտնիքը։ Եվ, հնարավոր է, հենց միայն Պիղատոսն է արժանի այն պահպանելուն։ Բացարձակ տրամաբանության կրողը բախվում է հասկացողութան անհնարությանը։ Շմիդտը Պիղատոսին թողնում է ափին։ Կլավդիայի հետևյալ բառերը. «Կասկածելն ու հավատալը նույն բանն են, Պիղատո՛ս, անտարբերությունն է միայն անաստվածային», այս տեքստի արժանի ամփոփագիրն են։
    Պիղատոսի կինը` Կլավդիան, բավական մեծ դեր է զբաղեցնում վեպի մեջ: Նա նույնպես պատկանում է նրանց շարքին, որոնց համար հարության առեղծվածը մեծ նշանակություն ունի, ում համար սերը և հավատքն ավելի կարևոր են, քան բանականությունը : Պիղատոսը բարձր է գնահատում իր կնոջը, նրա խելքը, նրա կարծիքը և իհարկե չի կարող կասկածանքով վերաբերվել կնոջ խոսքերին : Նա անընդհատ տատանվում է կասկածների և առեղծվածային լուծումների միջև . մի կողմից` որպես կուսակալ և իշխանության ներկայացուցիչ, նա պարտավոր է բանական բացատրություն, լուծում գտնել մարմինի անհետացման հետ կապված, բայց մյուս կողմից նրան տանջում են իր անձնական տարակուսանքները: Մի կողմից նա բանակցում է հրեաների և հռոմեացիների հետ, որոնք հարության մեջ միայն խաբեություն են տեսնում, մյուս կողմից կնոջ` ով հավատքով է լի: Վեպում անընդհատ երևում է պաշտոնյա Պիղատոսի և մարդ Պիղատոսի բախումը:
    Հիսուսի հարության և Պիղատոսի կերպարի շուրջ հետաքրքրությունը միշտ էլ արդիական է եղել: Դա մի պատմություն է, որ մենք լսել ենք հարյուրավոր անգամներ, բայց Շմիդտը միևնույնն է կարողացել է այն նորովի ներկայացնել: Ամենաքիչը, որ կարելի էր սպասել. դա Կտակարանից դետեկտիվ ստեղծելն էր:
    Շմիդտն իր հերթական հարցազրույցներից մեկում ասում է, որ ինքը Պիղատոսի կերպարը ստեղծել է իր նմանությամբ. ««Վարպետը և Մարգարիտան» ես կարդացել եմ վեպս գրելուց հետո։ Եվ հավանաբար լավն էլ հենց դա էր, որովհետև եթե ես այն ավելի շուտ կարդացած լինեի, թևաթափ կլինեի ու չէի գրի իմ «Պիղատոսը»։ Փաստորեն, ես նույնացրել եմ ինձ Պիղատոսի հետ՝ մի մարդու, որը ոչ մի ընդհանուր բան չուներ ո՛չ քրիստոնեության, ո՛չ էլ հուդայականության հետ։ Ես ծնվել եմ աթեիստների ընտանիքում, և դաստիարակությունս էլ համապատասխան է եղել։ Սակայն աստիճանաբար փորձ ձեռք բերելով, մտորելով ու կասկածելով՝ սկսեցի մոտենալ մեծագույն գաղտնությանը։ Եվ հիմա, ճիշտն ասած, ես այլևս Պիղատոս չեմ։»
    Շմիդտը, շնորհիվ վեպի յուրօրինակ կառուցվածքի և մտահղացման, բոլորովին այլ կերպ է փորձում բացահայտել Պիղատոս-փիլիսոփայի կերպարը, ինչը և նախապես բացառում է կրկնօրինակման վտանգը։ Աստվածաշնչում որոշակիորեն շոշափվում է իշխանավոր մարդու և անձի բախումը, սակայն Պիղատոսի կերպարի ողջ էությունը հասկանալ հնարավոր չէ։ Շմիդտի վեպի համար, իհարկե, հիմք է ծառայել, առաջին հերթին, հենց Աստվածաշունչը, սակայն, եթե Աստվածաշնչում Պիղատոսն ընդամենը «հերոսներից» մեկն է, ապա Շմիդտի մոտ դառնում է կենտրոնական կերպար, որի շուրջ հյուսվում են վեպի բոլոր իրադարձությունները։

    "Зачем человеку эмоции, если не с кем ими поделиться?"
    "Неужели! Вы точно знаете, что нормально, а что нет?
    Хочется быть доброй, а из-за таких как вы, ничего не получается.

  3. Այս 4 օգտագործողները շնորհակալություն են ասում Kita-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (10.06.2009), Philosopher (10.06.2009), Tigris (10.06.2009), Առողջագետ (10.06.2009)

  4. #3
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Էրիկ-Էմանուել Շմիդտ

    Շնորհակալություն գրառման համար, Kita Չեմ կարդացել ու ամաչում եմ Բայց այն հատվածներն էլ, որոնց քո շնորհիվ ծանոթ եմ ) բավական են, որ որոշեմ կարդալ ու զգալ: Կկարդամ անպայման

  5. #4
    Աննորմալ գժուկ Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Գրառումներ
    13

    Լռելյայն արժեք Re. Էրիկ-Էմանուել Շմիդտ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն գրառման համար, Kita Չեմ կարդացել ու ամաչում եմ Բայց այն հատվածներն էլ, որոնց քո շնորհիվ ծանոթ եմ ) բավական են, որ որոշեմ կարդալ ու զգալ: Կկարդամ անպայման
    Խնդրեմ:
    Կարդա, որ քննարկենք
    "Зачем человеку эмоции, если не с кем ими поделиться?"
    "Неужели! Вы точно знаете, что нормально, а что нет?
    Хочется быть доброй, а из-за таких как вы, ничего не получается.

  6. #5
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Էրիկ-Էմանուել Շմիդտ

    Սիրելի Կիտա, գրառումդ անսահման հաճույք պատճառեց: Բացի այն, որ "Оскар и Розовая Дама"-ն ինձ էլ է ցնցել, և վաղուց ուզում էի գրել այդ մասին, հրաշալի էր Շմիդտի մյուս ստեղծագործության գրագետ և խորը վերլուծությունդ: Երևի թե ուրախությանս հիմքը հենց դա էր. կիրթ գրագետ երիտասարդությունը մեզ համար` "հասուններիս" համար, մեծ և, ցավոք, հազվադեպ, երջանկություն է:
    Ճիշտն ասած, մահվան հոգեբանության "կենսական", ապրեցնող վերլուծություններ, գրական գործեր քիչ գիտեմ, և ամենալուրջը դրանցից համարել եմ Լև Տոլստոյի " Իվան Իլյիչի մահը", շատ լուրջ գործ է, գուցե դուք, նոր սերունդդ, այնքան լավ ծանոթ չեք, խորհուրդ եմ տալիս կարդալ:
    Սակայն Շմիդտի այս գործը ինձ ցնցեց, միանում եմ և առաջարկում կարդալ և քննարկել, կամ էլ չքննարկել, այլ... ուղղակի վալելել, ընկալել, լցվել...
    Իսկ ինչ վերաբերվում է "Ավետարան ըստ Պիղատոսի", լավ հիշեցրեցիր..., շնորհակալություն:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  7. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    Kita (10.06.2009), Philosopher (11.06.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •