+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Հայ ընտանեկան ավանդույթը

  1. #1
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    27
    Գրառումներ
    767
    Բլոգի գրառումներ
    98

    Հարց Հայ ընտանեկան ավանդույթը

    Ինչպիսի՞ն է հայ ընտանենական ավանդույթը այսօր: Արդյոք այն գործո՞ղ, կենդանի՞ ավանդույթ է, ի՞նչ դեր և նշանակություն ունի հայ հանրության և հայ մարդու կյանքում, նպաստու՞մ է այն արդյոք հայ մարդու երջանկությանն ու մարդկային գոյության ծաղկմանը, ինչի՞ համար է այն, ո՞րն է նրա գործառույթն ու նշանակությունը` հայ հանրության ներկայի ու ապագայի գործում:

  2. #2
    Անդամության թեկնածու erjankutyun is on a distinguished road erjankutyun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Հասցե
    Հայաստան, Երեվան
    Տարիք
    27
    Գրառումներ
    12

    Լռելյայն արժեք Re. Հայ ընտանեկան ավանդույթը

    Հայ ընտանիքնը շարունակում է մնալ հավատարիմ իր ավանդույթներին՝ որքան էլ որ դրանք շատ հաճախ ծայրահեղ են ու անընդունելի, սակայն ազգապահպանության հիմքերը թաքնված են հենց այս հիմքերում:Ճիշտ է ժամանակը շատ բան մեղմել է , քարե կարծրատիպերը թրծվել են , սակայն ընտանեկան ավանդույթներն են մեր գոյության գետը հասցնում օվկիանոսին, ու կարծում եմ այս հարցում հեղափոխությունները ավելորդ են

  3. #3
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    27
    Գրառումներ
    767
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Հայ ընտանեկան ավանդույթը

    Մեջբերում erjankutyun-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ ընտանիքնը շարունակում է մնալ հավատարիմ իր ավանդույթներին՝ որքան էլ որ դրանք շատ հաճախ ծայրահեղ են ու անընդունելի, սակայն ազգապահպանության հիմքերը թաքնված են հենց այս հիմքերում:Ճիշտ է ժամանակը շատ բան մեղմել է , քարե կարծրատիպերը թրծվել են , սակայն ընտանեկան ավանդույթներն են մեր գոյության գետը հասցնում օվկիանոսին, ու կարծում եմ այս հարցում հեղափոխությունները ավելորդ են:
    Ազգապահպանության գերխնդիրն, իհարկե, լավ բան է, հատկապես եթե խոսքը գնում է գոյատևումը գոյության իմաստ դարձրած հավաքականության մասին, սակայն ո'ր ազգն ու ինչպե'ս է պահպանում ընտանեկան ավանադույթը, եթե ինքնին ծայրահեղ է ու կարծարտիպային: Այսինքն` ստացվում է, որ հայ ընտանեկան ավանդույթը պահպանում է ազգը, որպեսզի նոր սերունդներն էլ ճաշակեն հայ աներջանիկ ընտանեկան գոյությունը ու նույնքան աներջանիկ համբարձվեն` իրենց զավականերին տալով այն ամենաբարձրը, ինչ կարող են. դժբախտ լինելու վճռականությունն ու մանիակալ հետևողականությունը: Իսկ թե որ օվկիանոսին է հասցնում այսպիսի գետը, պարզ է. դժբախտության, մարդկային հոգեբանության ու ապրումների նրբերանգների նկատմամբ լիակատար, վելիկո-մառազմատիկ արհամարհանքի օվկիանոսին, օվկիանոս, որը այդքան հարուստ է նաև, այո, հայ գովանաբնյալ ընտանեկան ավանդույթի շնորհիվ: Քանի դեռ հայ ընտանեկան ավանդույթը ծառայում է ազգապահպանությանը, այն չի կարող ազգի գոյության հիմք լինել, առավելագույնը որ կարող է անել` այն դեգրադացնելն է` կենդանական ադապտացիայի իր չափանիշներով: Այն օրից, երբ հայ ընտանեկան ավանդույթը կսկսի ծառայել ազգագոյությանը` հիմնված անհատ մարդու երջանիկ գոյության վրա, այդ ժամանակ այն կդառնա ազգապահպանման հիմք, իրական, ապրող ազգի ազգապահպանման հիմք:

  4. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Philosopher-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (16.12.2007), Արփինե (21.12.2009)

  5. #4
    Լիարժեք անդամ dvgray is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայ ընտանեկան ավանդույթը

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն օրից, երբ հայ ընտանեկան ավանդույթը կսկսի ծառայել ազգագոյությանը` հիմնված անհատ մարդու երջանիկ գոյության վրա, այդ ժամանակ այն կդառնա ազգապահպանման հիմք, իրական, ապրող ազգի ազգապահպանման հիմք:
    Հիանալի է ասված:
    Այստեղ մեծ դեր է ունեցել և ունի փակ համակարգի գործոնը:
    Այն արհեստական արտաքին պարտադրված սահմաններին, որոնք պատնեշել են մեր ազգին, գումարում են նաև ներքին պատնեշների գոյացումը: Ընդհուպ մինչև ընտանեկան պատնեշներ և մարդկային-ներքին պատնեշներ: Իր բոլոր հետևանքա-պատճառային կապով:
    Որպեսզի շեշտվի հայ երգի անհրաժեշտ, արժեքավոր լինելը, մտցվում է արհեստական հակամարտություն թուրքական, պարսկական, ռուսական, եվրոպական երգի հետ:
    Մեր ազգի լոզունգը իրականում դեգրադացիայի կամ ավելի ճիշտ կոմայի մեջ արձակված վայնասունի նման է: ... Մերն անուշ է... :
    Այսպիսի դոգմա կարող է որդեգրել իրականում միայն լրիվ անճար, անկարող, ծանր հիվանդ մարդը/ազգը:

  6. Շնորհակալություն dvgray-ին այս գրառման համար:

    Philosopher (16.12.2007)

  7. #5
    Անդամության թեկնածու Արփինե is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    6

    Լռելյայն արժեք Re. Հայ ընտանեկան ավանդույթը

    Սիրելի ֆորումցիներ, բոլորովին վերջերս եմ միացել այս կայքին և նավարկելիս մշտապես գտնում եմ այնպիսի թեմաներ, որոնք ոչ միայն հրատապ են, այլև ամիջականորեն առնչվում են յուրաքանչյուր մտածող անհատի...ահա, այս մեկի նկատմամբ էլ չկարողացա անտարբեր գտնվել:
    Ինչ կարող ենք հասկանալ Հայ ընտանեկան ավանդույթ ասվածի ներքո ` տղա-աղջիկ փոխհարաբերություններն "ընդունելի են" միայն "նշանածներ" կարգավիճակում , հակառակ դեպքում` դրանք զանազան պիտակների կարժանանան, , պարզ է, որ նրանք առանց "լուրջ մտադրությունների" ապացույցի երկար ժամանակ չեն կարող մնալ որպես "ընկեր-ընկերուհի", այսինքն`ճանաչել միմյանց: Է, "բարով-խերով" ամուսնացնե'նք: Ամուսնությունից հետո հարևանների ու բարեկամների համար անպայման պետք է կազմակերպվի հայտնի "կարմիր խնձոր" կոչված "թամաշան", այստեղ մեկնաբանություններն ավելորդ են...իհարկե, հիանալի է եթե դա անչակերտ բարով-խերով էլ շարունակվի, բայց, Աստված մի' արասցե, եթե զույգն այլևս անկարելի համարի "մի բարձի" ծերանալը նեղ-ընտանեկան հարցերին կսկսի մասնակցել ամբողջ գերդաստանը, բա ոնց? ախր մենք խորհուրդ տվող ազգ ենք...և շատ հաճախ այդ "խորհուրդներին", այլ ոչ թե սեփական սրտին անսալով, երիտասարդները շարունակում են տանել միմյանց գոյությունը մեկ հարկի տակ......ամեն մեկը յուրովի. կինը` մոռանալով իր կանացի էությունը, անձնուրաց նվիրվում է զավակներին, թաղվում կենցաղի մեջ` վերածվելով եփող-թափող-լվացող սարքի, իսկ ամուսինը`կուլ գնալով "խորհուրդներին" գիտակցում է, որ չի կարելի լքել սեփական զավակների մորը, այն կնոջը, որին "տեր եմ" երդում է տվել եկեղեցում (ինչ անենք, որ այլևս չի սիրում, դրա փոխարեն "հարգում է"), փնտրում է նոր կես և այդ դերի համար գտնում պակաս հոգսաշատ և որպես կանոն ավելի երիտասարդ մեկին :
    Ահա' հայ ավանդական ընտանիքի պատմությունը , իհարկե, "նրբերանգները" կարող են տարբեր լինել, բայց սցենարի առանցքային գիծը նույնն է:
    Մի առանձին քննարկման թեմա է նման "ավանդապաշտ ընտանեկան" միջավայրում հասակ առնող երեխաների հարցը...
    Հ.Գ. Հաստատ "Սիրո ավազան" խորագրին հարիր նյութ չէր, բայց սա է իմ տեսած իրականությունը , երջանիկ կլինեի, եթե ինձ հակասեին, հակառակն ապացուցեին` թեկուզ եզակի դեպքերով:

  8. Շնորհակալություն Արփինե-ին այս գրառման համար:

    Philosopher (23.12.2009)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Users Browsing this Thread

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources