Հիանալի է
Միշտ կարծել եմ , որ քանդակագործությունը արվեստի հզոր տեսակ է, քանի որ քարին հաղորդվում է շնչառություն:
Ես զգացի Ձեր ասեղծագործությունների շնչառությունը
Շնորհակալություն սրտառուչ գնահատականի համար:
Քանդակը շատ լավն է, բավականին հմուտ կերպով է կերտված, շունչ ունի, բայց այ մի բան պակասում է, քո ուրույն ոճը չեմ տեսնում,![]()
Մենք հարազատ ենք և խորթ ենք այնքան
Այնքան նման ենք, իրարից տարբեր...
:
Վայ, ի՜նչ կենդանի քանդակներ են...Հատկապես երրորդը շատ հավանեցի. հույզերը բավական լավ են պատկերված, շատ տպավորիչ է։
Մարդ էդ մանչուկին նայելիս ուզում է մխիթարել... Էնքան բնական է լացում։
Իսկ այ վերջինը կարգին չի երևում...![]()
Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.
Հիանալի քանդակներ են ... Խոսքեր չկան
Ինձ էլ շատ դուր եկան քանդակները... Հատկապես 2-րդը. նկարն աստիճանաբար էր բացվում, ու մանրամասն զննում էի դրա յուրաքանչյուր նոր երևացող հատված... Իսկապես հրաշալի էր. այնքան բնական էր ամեն ինչ (մանավանդ թևերն ու փորի հատվածը)... Մնում էր, որ գույնն էլ համապատասխաներ մարդկային մաշկի գույնին ու... հաստատ չէի հավատա, որ ձեռքի գործ է:
Շնորհակալ եմ գնահատականների համար, իսկ ուրույն ոճի մասին կասեի, որ հենց տրամադրություն ստեղծելու մեջ էլ տեսնում եմ սեփական ձեռագիրը: նշեմ նաև , որ առաջին երեք քանդակները ստեղծվել են պատվերով, և պատվիրատուի կողմից պայման է դրվել մնալ դասական մոտեցման սահմաններում, իսկ այլ մոտեցման քանդակներ դուք դեռևս կտեսնեք:
Վերջին խմբագրող՝ Քանդակագործ: 28.10.2007, 13:52:
Քանդակների նկարներին նայելուց ինձ հիմնականում մեկ բան էր հուզում: Ի՞նչ են ասում այս քանդակներն ինձ: Այնքան ներդաշնակ էին ներկայացված աշխատանքն ու քարը, և պատկերները այնքան բնական էին մոտեցնում մոտիկն ու հեռուն, ծնունդն ու կյանքը, որ միայն ներքին զգացման վրա հույս դնել ամփոփված կարծիք կազմելու համար չի կարելի: Սխալվելու վտանգ կա:Այս քանդակները խորապես հասկանալ է պետք, իսկ հասկանալու համար՝ ժամանակ:
Եթե դու նկարել ես երկու շուն ջրի երկու կաթիլի պես իրար նման, ապա դու պարզապես նկարել ես շուն և արվեսի ոչ մի ստեղծագործություն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)