Այս ուսուցիչը մեծ դեր է խաղացել իմ կյանքում`օգնել ինքնաճանաչմանը, ներքին ազատության ձեռքբերմանը: Սովետական երկրում ես շատ լուրջ և որակյալ կրթություն եմ ստացել, որը հետագայում ինձ թույլ տվեց դժվարին պայմաններում լուրջ գործ անել: Սակայն միևնույն ժամանակ "education"-ը գիտակցության մեջ այնպիսի "պատեր" է, ստեղծում, հասարակական ստանդարտներ ձևավորում, որոնք հետագայում սահմանափակում են ներքին ազատությունը, իսկ այդ ներքին ազատությունը միակ պայմանն է թե առողջության, թե ստեղծագործության: Եվ գալիս է "պատերը" քանդելու ժամանակը: "Творчество-особый аромат здоровья"-հրաշալի և ճշմարիտ խոսքեր են:
Ա.Պ.Չեխովն էլ ասում էր."Я по каплям выдавливаю из себя раба": Մեր ճանապարհին անընդհատ ոչ թե հիշել, այլ ամբողջ էությամբ ապրել ու զգացել եմ, թե ինչպես եմ կաթիլ առ կաթիլ ազատվում մտածողության կարծրատիպերից, և այս հեղինակը ինձ առավելապես է օգնել: Կան առակներ, որ շատ-շատ եմ սիրում, շատ իմաստալից են; պիտի աշխատեմ գտնել և ձեզ ներկահացնել. կարծում եմ, դրանք կնպաստեն ձեր ճանաչողությանը:


Մեջբերել
) ձևավորված չափանիշները տարբեր են, հետևաբար նաև առաջնորդներն ընտրվում են տարբեր չափանիշներով: Տվյալ դեպքում, ըստ իս, ամեն ինչ ճիշտ էր ու արդար. հավերից լավագույնը դարձավ առաջնորդ ու... ավելին հավերին հարկավոր էլ չէր:
