Դոստոևսկու ամենափայլուն վեպերից մեկը, որը "Կարամազով եղբայրներ" վեպի կողքին դոստոևսկիական փիլիսոփայության, մարդու բացահայտման դոստոևսկիանան հանճարի լավագույն դրսևորումներից է: "Ոճիր և պատիժը" մարդկային դրական ու բացասական մեծությունների տիտանական պայքարն է` մեկ մարդու հոգում` բարձր ու ցածր, ուժեղ ու թույլ, անմահ ու մահկանացու մարդու: Համաշխարհային գրականությունը թերի կլիներ առան Ռասկոլնիկովի կերպարի, որն իր մեջ ամբողջացնում է դեկադենտական եվրոպական հոգու ողջ ողբերգությունը` միայնակության ու մեկուսացվածության գեհենում իր քավարանն անցնող հոգու քրոնիկոնը: "Ոճիր և պատիժը" պետք է կարդալ` դիմացինին ու ինքդ քեզ մարդ կոչելիս` այդ բառի վտանգավոր խորությունն իմանալու ու մարդկայինի, խիստ մարդկայինի տրոփյունը ամեն ապրումիդ մեջ զգալու ու գիտակցելու համար:
Կարդանք, վերընթերցենք ու քննարկենք:



Մեջբերել