Ալլան Պարկերի "Փինկ Ֆլոյդ. Պատը" ֆիլմը համաշխարհային կինեմատոգրաֆի վիթխարի գործերից է, որտեղ Pink Floyd-ի հանճարեղ երաժշտությունը միանում է Պարկերի` քաղաքակրթական հիմնախնդիրներ պատկերելու վարպետությանը (որի մեկ այլ օրինակ է նրա "Wellvill" ֆիլմը): The Wall-ը էպոս է ժամանակակից պրոբլեմատիկ մարդու մասին, իսկական մարդու մասին: Մարդու դեգրադացիայի, ազատության, հասարակական կյանքի քաոսի փայլուն ամբողջացում է` Pink Floyd-ի խորը երաժշտության հնչյունների շնչառությամբ: Յուրաքանչյուրիս մեջ նստած պատի քանդելու ժամանակի պահանջն է The Wall-ը, որը կմնա ակտուալ ու կենսական այնքան ժամանակ, որքան ժամանակ մեզանից յուրաքանչյուրի մեջ չի քանդվել ստանդարտության, վախի, ստրկության, անազատ հոգու պատը ու այդ պատի ավերակների վրա չեն խաղում ապագայի ազատ մանուկները...
Փայլուն ֆիլմ է: Ձեր կարծիքները:



Մեջբերել
: Չթվա` այս ամենը ասում եմ միայն երաժշտության համար, հենց ֆիլմը նայելու հետ համատեղ
Այն բացառիկներից են, որ լսում եմ ու լսում