Վեպ, կյանք, մարդկային գոյության սինթեզ` չորս Կարամազովների հանդիպման կետում, կյանք, որ Կարամազովներից հետո նոր հուն ունի, ուրիշ, այլ, դոստոևսկիական հուն: Դոստոևսկու սինթեզ-վեպն է, որտեղ նա ամբողջացրեց մարդու իր փիլիսոփայությունը, պրոմեթևսյան մարդու, ֆաուստյան մարդու, ժամանակակից մարդու: Մարդու մասին մարդու կողմից ստեղծված ամենաանկեղծ գործերից մեկն է: "Կարամազով եղբայրները" մարդկային ինքնաքննության ու անկեղծ ինքնահայման ֆիեստան է, ֆիեստա, որը քեզ է հետ է միշտ, նույնիսկ եթե դու չգիտես այդ մասին, նույնիսկ եթե դու չես կարդացել Կարազովների պատմությունը, նույնիսկ եթե դու համոզված չես, որ դու այն ես` Աստծո պատկերով ստեղծված մարդը, ստեղծված ոչ-առանց ստվերի, ստեղծված քո նմանի կողմից` անմահության, մարդկային անմահության համար: "Կարամազով եղբայրները" մարդու մասին է, գտիր քեզ այնտեղ ու ապրիր հպարտ` դու մարդ ես...



Մեջբերել