+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Հանրագիտարան

  1. #1
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Հանրագիտարան

    Ինչպէս գիտենք, բոլոր մեծ ազգերը, իրենց ազգային լեզուով հրատարակուած հանրագիտարաններ ունեն։ Գիտենք, որ խորհրդային հայաստանը հրատարակած է տասներկուհատորանոց հանրագիտարան, որտեղ ազգային ու միջազգային տեղեկութիւնները մէկտեղուած են։ Հանրագիտարանը միակն է, որտեղ փնտռուած անունի մը մասին արագ, համառոտ եւ ամենակարեւորը վստահելի տեղեկութիւն կարենայ հաւաքել հայ ընթերցողը։
    Սակայն խորհդային ժամանակները հրատարակուած այդ հատորները թարմացման եւ համայնավար քարոզչանքից ազատելու կարիքն ունեն, որպէսզի բոլոր ներկայացուած թեմաները անաչառ եւ իրաւացի ներկայացուեն։
    Պէտք ունենք նոր հանրագիտարանի, գիտութեան նոր նուաճումներով թարմացուած: Այս ուղղութեամբ աշխատանք կա՞յ, թէ անտեսուած է կառավարութեան կողմից: Որոշ ժամանակ առաջ իմացայ, իբր, հանրագիտարան պատրաստող գիտունների շէնքը Հայաստանեայց եկեղեցւոյ պիտի տրուի:
    Ե՞րբ պիտի ձերքազատուենք wiki mickyներից եւ ունենաք իրաւ թուայնացած հանրագիտարան, որտեղ հայ եւ այլազգի բանասէրը գտնի իրական գիտութիւն:
    Գիտութիւն ասելով նկատի ունեմ նաեւ հայագիտութեան տարրերը. պատմութիւն, հնաբանութիւն, ազգագրութիւն, լեզուաբանութիւն, աշխարհագրութիւն եւ հսկողութեամբ՝ Հայաստանի գիտութեանց Ակադեմիոյ:
    Շնորհակալ եմ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Հանրագիտարան

    Նախ, Tigris, մի տեխնիկական դիտողություն` աշխատիր, որպեսզի տեքստումդ յուրաքանչյուր բառից և կետադրական նշանից հետո բացատ լինի, այլապես տեքստը վեր է ածվում անհասկանալի բառակույտի: Եվ երկրորդ` պատասխանելու դաշտում մուտք արվող տեքստը լրացուցիչ ձևավորման կարիք սովորաբար չունի, և ըստ նախատեսված ծրագրի` այն բավականին հաճելի է ընթերցման համար: Այնպես որ` չարժի լրացուցիչ ձևավորումների օգնությանը դիմել

    Հիմա թեմայիդ մասին: Իսկապես կարևոր խնդիր ես բարձրացնում: Հուսով եմ, որ մի օր ոչ միայն հրատարկչություները, այլև հայատառ ինտերնետը և նրա ակտիվ մասնակիցները կկարողանան իրականացնել այդ ծրագիրը: Մինչ այդ սակայն այդ ծրագրի հիմքերը դրվում են այսօրվա վիքիներում, որոնց միջոցով հայատառ ինտերնետը հնարավորություն է ստանում եթե ոչ ամբողջական հանրագիտարանի ձևով, ապա գոնե առանձին հոդվածների միջոցով ունենալ հանրագիտարանային նյութեր: Այնպես որ հայկական վիքիները իրականում այսօր անում են այն, ինչ դու ցանկանում ես, որ լինի` ավելի ամբողջական ու համակարգված ձևով: Յուրաքանչյուր համակարգ ստեղծվում է մասերից, և ապագա հայատառ հանրագիտարանի մաս կարող են կազմել հենց հայատառ վիքիները: Ասել է թե` այսօր հայատառ ինտերնետը խնդիր ունի մեծացնել այդ վիքիների քանակը և նաև դրանով հասունացնել քո նշած հանրագիտարանի ստեղծումը:

  3. #3
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրագիտարան

    Մինչ այդ սակայն այդ ծրագրի հիմքերը դրվում են այսօրվա վիքիներում, որոնց միջոցով հայատառ ինտերնետը հնարավորություն է ստանում եթե ոչ ամբողջական հանրագիտարանի ձևով, ապա գոնե առանձին հոդվածների միջոցով ունենալ հանրագիտարանային նյութեր: Այնպես որ հայկական վիքիները իրականում այսօր անում են այն, ինչ դու ցանկանում ես, որ լինի` ավելի ամբողջական ու համակարգված ձևով: Յուրաքանչյուր համակարգ ստեղծվում է մասերից, և ապագա հայատառ հանրագիտարանի մաս կարող են կազմել հենց հայատառ վիքիները: Ասել է թե` այսօր հայատառ ինտերնետը խնդիր ունի մեծացնել այդ վիքիների քանակը և նաև դրանով հասունացնել քո նշած հանրագիտարանի ստեղծումը:

    Սիրելի բարեկամ, այն ինչ ասում ես. տեղեակ եմ: Արդեօ՞ք դա որեւէ անհատի գործ է, այսինքն հայասէր, ազգասէր, բայց ոչ գիտուն մարդու գործ: Արդեօ՞ք ապագայի թուայնացած հայերէն հանրագիտարանը, պիտի լինի արգասիքը wiki խմբագրելու թեքումին (technica) ծանօթ կամաւորների գործ, թէ՝ պէտք է լինի Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի վաւերացումով «օրհնեալ»:
    Այսօր մարդկանց, հայ թէ այլազգի, տեղեկութեան միակ աղբիւրը (գրեթէ) համացանցն է պատահել, ուստի ամէն ոք արձանագրում է հայոց պատմութիւնը, կամ ոեւէ այլ նիւթ, ըստ իր նախասիրութեան, հայեցողութեան:
    Առասպելը իրականին, տառասխալը լեզուական քաոսին խառն, ներկայացւում է, մինչ Հ.Ս.Ս.Հ.ը գիտնականների մտքի աշխատանքի խտացումն է եղել:
    Միթէ՞ Նոյն է (Noah) հայոց նահապետը, կամ Շամիրամ թագուհին է վանի ջրանցքի կառուցողը (թէեւ անունը Շամիրամի ջրանցք է, բայց սեպագրերը այլ խօսք ասում են), գիտութիւնը մերժում է նման առասպելանք:
    Հեռայաղորդակցութեան դարուս միջոցները, ստեղծել են կարելիութիւն, նման «գիտական հանրագիտարանի», իմա՝ «սիրողական հանրագիտարան»ի ստեղծմանը: Սրա մասին չէր ակնարկս, այլ՝ իրական գիտական հանրագիտարանի, որտեղ բանասէրը, կամ ուսող միտքը գտնէ պատասխանները հարցմանց:
    Հայագիտութիւնը, 21րդ դարուն պակաս կարեւոր չէ, ինչ որ էր նախորդող դարերուն, մանաւանդ քաղաքական եւ իրաւական ճակատներում, Հայաստանի եւ Սփիւռքի հայութեան ունենալիք պայքարի բոհում: Պիտի ունենա՞լ wiki հանրագիտակի հայկական, պետութեան կողմից հովանաւոր տարբերակը: Միթէ՞ այս ամէնը, պետութեան ազգային անվտանգութեան ռազմավարութեան մաս չի կազմելու, չի վարկաւորուելու: Արդեօ՞ք պետական գիտական կառոյցների՝ Ե.Պ.Հ.ի եւ Հայաստանի, Գիտութեանց Կաճառի անմիջական հսկողութեան ներքոյ չի լինելու. հայ անհատի ապագայ հանրագիտարանը:
    Պիտի ունենա՞լ Encartaի կամ Britanicaի Հայաստանեան տարբերակը, թէ՝ ենթարկուել պատահական մարդկանց, թէկուզ կամաւորների, ներկայացրածին:
    Մնամք հաւատարիմ էութեան մերոյ-Յովհաննէս:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Հանրագիտարան

    Միանգամայն համաձայն եմ շեշտադրումներիդ հետ: Ես խոսել եմ wiki հանրագիտարանյին նյութերի մասին, քանի որ դու ես դրանց մասին խոսել: Ինչ վերաբերում է ոչ վիրտուալ հանրագիտարանի ստեղծմանը, ապա, իհարկե, դա խիստ կարևոր խնդիր է, և, անշուշտ, պահանջում է պետական մոտեցում: Նկատեմ, սակայն, որ իրական, աշխարհայացքային առումով նոր հանրագիտարանի ստեղծումը ոչ միայն պետական պատվերի, այլև փոխված ազգային-գիտական մտածողության արգասիք պետք է լինի: Ցավալի կլինի, եթե հենց այսօր գիտության կարկառուն ներկայացուցիչներին հնարավորություն տրվի նոր հանրագիտարան ստեղծել, ցավալի, որովհետև մենք հերթական անգամ կհամոզվենք, որ իրականում մերօրյա գիտնականները չունեն պատմության, երևույթների մեկնաբանման նոր, խորհրդային գիտությունից որակապես տարբերվող մոտեցում, հետևաբար` մենք ունենալու ենք նույն ՍՍՀՄ հանրագիտարանը` որոշ կոսմետիկ փոփոխություններով, ինչպիսիք, ասենք, կլինեն ցեղասպանության մասին ծավալուն հոդվածը կամ Նժդեհի ներկայացումը ոչ թե որպես նացիոնալիստ գործակալ, այլ ազգային գործիչ: Եվ այսքանը միայն. հին մտածողությունից նոր պտուղներ մի սպասիր, փոխիր այդ գիտակցությունը և նոր պտուղները կլինեն` նաև առանց պետպատվերի, նաև առանց բարձրագոչ գնահատականների, նաև հենց այնպես, սիրողական կոչվող նյութերի միջոցով, կարևորը, որ կլինեն: Եվ հիմա էլ արդեն կան` փոխված, նոր գիտակցությամբ մարդկանց գործերում, և հաստատ այդ գործերը պետական պատվեր չունեն ու հաստատ դրանց մասին խոսող չկա, բայց և հաստատ` դրանք նոր պտուղներ են:


    Քանի որ մեր խոսակցությունը արդեն դուրս է զուտ ինտերնետային խնդիրների շրջանակներից, թեման տեղափոխվում է "Կլոր սեղաններ, քննարկումներ, հարցազրույցներ" բաժին:

  5. #5
    Սկսնակ անդամ Grieg is on a distinguished road Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Հանրագիտարան

    Վիքիպեդիան տրամադրում է գլոբալ լուծում, լինի դա բանասեր, գիտնական թե ուսանող նա կարող է ավելացնել ինտերնետային հանրագիտարանում իր պատրաստված նյութը:

  6. Շնորհակալություն Grieg-ին այս գրառման համար:

    Vishapakah (01.11.2007)

  7. #6
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրագիտարան

    Անկասկած, այժմ՝ համացանցի ընձեռած հնարքով, աւելի հասու է տեղեկանքը: Այս թեմայի ստեղծման գլխաւոր շարժառիթը. ստացած տեղեկանքի ակադեմական լրջութեամբ լինելն է:
    Նայած ի'նչն է մեզ հետաքրքրում. լոկ տեղեկութի՞ւնը, թէ՞՝ ճշմարտութիւնը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Բեռնում. Մեսսի, Սեռի հանրագիտարան
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Սեռի դպրոց
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.01.2008, 02:23

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները