Եվ այսպես, որոշեցինք չտխրել հարբուխից, հասկանալ, որ հիվանդությունը եկել է մեզ առողջացնելու, մաքրելու և գուցե ավելի ծանր ու տհաճ հիվանդություններից ազատելու; այս գիտակցումը ամենակարևորն է: Մնացածը, ինչպես ասում են "дело техники", բայց սա էլ անհրաժեշտ է իմանալ և անպայման կիրառել, քանի-որ ինչ էլ իմանաս կամ կարդացած լինես, չի օգնի, եթե չկիրառես: Հիվանդներից հաճախ եմ լսում. դա ես գիտեմ, սա ես էլ եմ կարդացել, այսինչ գիրքը ունեմ... Բայց երբ հարցնում ես, ինչ է ուտում, ինչ խմում, ինչպես բուժվում, պարզ է դառնում, որ առանց կիրառելու ամեն ինչ անօգուտ է:
Եվ այսպես, նախ սննդի մասին.
- հատկապես, եթե ջերմում եք, ցանկալի է որևէ եփած սնունդ չուտել. օրվա ընթացքում ուտել միրգ, երկու ժամ հետո բանջարեղեն /սալաթ/, մի երկու ժամ հետո որևէ թեյ խմել` խնկածաղիկով, երիցուկով կամ մեկ այլ, ձեզ համար հաճելի թեյ, լավ է կիտրոնով /կամ տնական խնձորի քացախով/, մեղրով: Եթե շատ քաղցած կլինեք, կարելի է սալաթը ուտել մեկ-երկու կտոր սև հացով, ծայրահեղ դեպքում մի-փոքր թարմ եփած շիլայով կամ փլավով /միայն ծայրահեղ դեպքում, և եթե ջերմություն չունեք/: Եվ այսպես երկու-երեք օր, մինչև գրեթե լրիվ լավ լինեք:
Սա էապես կկրճատի հիվանդության տևողությունը և
կնպաստի արագ առողջացմանը: Չասեք, մենք դա գիտեինք, հետո ինչ, որ գիտեիք, բա այդ տոննաներով պառացետամոլները, անալգին-դիմեդրոլները, հակաբիոտիկները ովքեր են առնում, եթե մենք բոլորս ամեն ինչ գիտենք:
-չափազանց օգտակար են բնական /տնական/ խնձորի քացախով շփումները, օրը մեկ- երկու անգամ, չմրսելու պայմանով. թեթևանում են մկանային ցավերը, գլխացավը, իջնում է ջերմությունը, հեշտանում է թափոնների արտազատումը մաշկի միջոցով /իսկ մաշկը ավելի շատ թափոններ կարող է հանել, քան անգամ երիկամները, եթե թույլ թթվային միջավայր ունենա/;
-երբեք չդադարեցնել հոսքը քթից, աչքերից, թույլ տալ, որ "մաքրվեն". սովորական բժշկության մեջ այս մոտեցումը ընդունված չէ, և "քթի կաթիլները" լայնորեն գովազդվում են, սակայն դրանք չափազանց վտանգավոր են, հատկապես երեխաների համար, և ապագայում ոչ միայն հայմորիտներ և օտիտներ կարող են առաջացնել, այլ, ինչպես Ավիցեննան է գրում /ես էլ համոզվել եմ/ , կարող են դառնալ տարաբնույթ ցնցումների, անգամ էպիլեպսիայի պատճառ: Ավելի լավ է ինհալացիա անել, ողողումներ քթի և կոկորդի թույլ աղաջրով, յոդինոլով, և այլն:
Ըստ էության, համբերության և դրական հոգեվիճակի դեպքում այսքանը պետք է որ բավարար լինի: Աշխատեք խիստ անհրաժեշտ դեպքերում միայն դեղ օգտագործել; անգամ անմեղ թվացող անալգինը, բարալգինը և մյուսները... Եթե ուզում եք բժշկական "սարսափ" կարդալ, կարդացեք Эндрю Четли: "Проблемные лекарства". Այսքանը ընդհանուր օգտագործման համար, քանի-որ մնացածը կապված է կոնկրետ իրավիճակների հետ:



Մեջբերել