Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Առողջ ապրելակերպը և կինը

  1. #1
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Առողջ ապրելակերպը և կինը

    Առողջ ապրելակերպի գործը կինը պիտի անի. երբ հասկանա, որ իր սիրելիների առողջությունը ուղղակիորեն կապված է ընտանիքի ապրելակերպի, հատկապես սննդի հետ, և գիտակցաբար ձգտի գտնել, ստանալ այդ գիտելիքը իր և իր ընտանիքի համար: Սակայն սովորական հայ կինը, հայ մայրը ցավալիորեն հեռու է այդ գիտակցումից, շատ տարածված է նաև դեսից-դենից, հատկապես, հարևաններից "գիտելիք" ստանալու սովորությունը: Այս առումով կարող եք կարդալ Օշոյի առակներից մեկը ֆորումի "Բնագիր" բաժնում: Մենք էլ արդեն մի-քանի տարի է, որ ձեռնամուխ ենք եղել "Առողջության ուղերձներ մայր-կնոջը" մատենաշարի ստեղծմանը. արդեն լույս են տեսել չորս գրքույկներ. ինչպես խնամել և առողջացնել ամուսնուն, երեխային, հղի հարսին և րնտանիքի տարեցին: Կարծում եմ, որ օգտակար գրականություն է...
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  2. #2
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Առողջ ապրելակերպը և կինը

    Կարդացի իմ նախորդ գրառումը, որից մոտ երկու տարի է անցել: Այնքան բան է փոխվել մեր կյանքում, մեր աշխարհայացքի մեջ: Այսօր տեսնում եմ, որ ես էլ համարել եմ, որ ինչ-որ կա կնոջ սրտում, կնոջ մեջ, նաև գիտելիքը` կյանքի, առողջության մասին, այդ ամենը պետք են նրան "մյուսների"` սիրելիների, ամուսնու, երեխաների համար, նրանց կյանքը և առողջությունը ապահովելու համար: Թվում է, թե սա ճիշտ և "բարոյական" դիրքորոշում է, կնոջ և մոր համար "իդեալական" մտածելակերպ, լրիվ համապատասխանող մեր ազգային նկարագրին: Բայց որքան խորանում, այնքան թերի եմ գտնում այսպիսի հայացքը: Եվ հաճախ եմ ընդունում, հանդիպում միջին և քիչ ավելի մեծ տարիքի կանանց, որոնք հյուծված են և մաշված, հոգնած և հիվանդ, իրենց մայրական ծառայություններից և կյանքի "ռազմի" դաշտից ասես վիրավոր և հաշմանդամ "տուն" վերադարձած...
    Ահա այստեղ է, որ պարզ է դառնում, որ համամարդկային և հատկապես մեր ազգային պատկերացումներին համապատասխան մեր կանանց միտքն ու գիտակցությունը, սերն ու կարեկցանքը շատ վաղ հասակում, թերևս առաջնեկի ծննդյան հետ միասին, լքում է սեփական կյանքն ու հոգին, սեփական մարմինը...և դուրս է գալիս "հանրային ծառայության"` ամուսնուն և երեխաներին, հարազատներին և ուղղակի շրջապատին "օգնելու, հասնելու, խնամելու" թվացյալ բարձր գործին:
    Չգիտեմ, կյանքի ընթացքում տղամարդը քանի անգամ և քանի վայրկյան է հիշում իր անձը, իր ինքնությունը, իր հոգին, որպես Տիեզերական երևույթ, Տիեզերական միավոր, սակայն գրեթե համոզված եմ, որ կինը, "հայ" կինը, "լավ" կինը... այդպիսի զգացում գրեթե չի ունենում:
    Եվ ահա, հոգնած ու դադրած, զավակներին ոտքի կանգնեցրած, կինը գալիս է...
    Եվ ես հանկարծ հասկացա, կայծակի նման միտք փայլեց, որ անելիքս բոլորովին ոիրիշ է, առողջացման, նորոգման հիմքն ու իմաստը ուրիշ են... ես պետք է անեմ և անում եմ, ըստ էության մի գործ` այն է... հիշեցնել մարդկանց, պատկապես, կանանց, վերադարձնել դեպի "ինքզինքը", դեպի սեփական հոգին, սեփական մարմինը, սեփական Տիեզերական արժեքը...
    Երկար ճամփորդությունից, հանրային ծառայություններից, աշխարհիկ շրջագայությունից...վերադարձնել տուն, ավելի ճիշտ...ՏՈՒՆ, դեպի սեփական մարմինն ու հոգին, սովորեցնել սիրել նրանց, խնամել նրանց... սիրել սեփական անձը... և դա է կյանքի ճիշտ հանրագումարը, արժեքը, ապաքինման, առողջացման հիմքը: Կարծում եմ, հենց սա է Տիեզերքի, Աստծո մեզանից գերագույն սպասելիքը` սեփական անձի և կյանքի արժեվորումն ու գիտակցումը...
    Ես էլ եմ այդ ճանապարհին...
    Շատ տարիներ առաջ մեզ ուղղորդող բազմաթիվ ուսուցողական երազների թվում մի կարևոր հուշող երազ եմ տեսել:
    Գնացքով դժվար ծանապարհ էինք անցնում. գնացքը նեղ էր և չափազանց շատ էր տատանվում, ես էլ ոչ թե նստած էի սովորականի նման, այլ մի բարձր ձողից կախված,անսահման լարված ամբողջ ճանապարհի ընթացքում: Եվ ահա տեղ հասանք... տեղը սպիտակ էր, խաղաղ, մեզ հետ եկած մարդիկ շատ քիչ էին: Երբ իջա կայարան, որը ուղու նպատակն էր, ձեռքերիս մեջ, երկու բռով մեկ, լիքը բանալիներ էին, տարբեր մեծության բանալիներ: Սակայն նույն պահին հասկացա, որ ամենակարևոր, վերջին բանալին մնաց գնացքի մեջ, վերևում, շա~տ, շա~տ բարձր տեղում: Այդ նույն պահին գիտակցեցի, որ այդ բանալին էլ կվերցնեմ, քանի-որ այն այնքան բարձր է, որ ուրիշ մեկը չի կարող հասնել...
    Տարիներ շարունակ մտածում եմ, արդյոք հասե՞լ եմ, վերցրե՞լ եմ այդ վերջին, ամենակարևոր գիտելիքը, իմաստությունը, բանալին, թե դեռ ոչ...
    Այսօր էլ դեռ այդ հարցն եմ տալիս ի~նձ, իմ հոգու~ն, Տիրզերքի~ն...
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  3. Շնորհակալություն Առողջագետ-ին այս գրառման համար:

    Black Orchid (29.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կինը և հայ հասարակության ապագան
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կլոր սեղաններ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 09.10.2008, 21:23
  2. Ռուսաստանը` առողջ ապրելակերպին
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Առողջագիտություն, առողջ ապրելակերպ, դեղորայքային բժշկություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.08.2008, 15:07
  3. Առողջ մշակույթի տեսլականը
    Հեղինակ՝ Քանդակագործ, բաժին` Արվեստի ու մշակույթի բազմազանությունը
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.01.2008, 14:29
  4. Եղեք առողջ`առողջության բանաձև
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Լուրեր, նորություններ, հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.01.2008, 20:18
  5. Կինը - 2
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Բլոգեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.11.2007, 20:08

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •