Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Իմ բանաստեղծությունները

  1. #1
    Ադմինիստրատոր Քանդակագործ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    45
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Իմ բանաստեղծությունները

    Նոր հույսերով վառված
    Նոր հույսերով իմ թեժ
    Նոր սերնդում ծնված
    Արև մի հասկ եմ ես:

    Կարմիր մի հասկ եմ ես
    Տարեկանի արտում,
    Որ երգերով իր կեզ
    Ելավ կյանքից տրտում-

    Որ երգերով իր կեզ
    Ու արևով իր ջեռ
    Նոր կյանք է տալու ձեզ,
    Կյանքին տալու նոր եռք…

    Ու սփռելու է նա
    Լոկ խնդություն ու սեր,
    Ու չի տեսնի նա մահ,
    Ու չի լինի էլ Նեռ…


    ...
    Կանչիր, ի զեն
    Թեկուզ չուզեն,
    Թող որ անեն
    Ինչպես կուզեն,
    Դու շեփորիր,
    Դու փողհարիր,
    Օ, արթնացիր,
    Օ, մարդ, զարթիր:
    Թող որ անեն
    Ինչպես կուզեն,
    Բայց դու կանչի°ր
    Ի զեն, ի զեն…

    ...
    Թեկուզ հովի պես,
    Քնքուշ հովի պես,
    Ուզում եմ թեթև
    Ճակատս շոյես,
    Թեկուզ հովի պես,
    Փախչող հովի պես,
    Անցնես իմ կողքով,
    Ու հեռվում կորչես,
    Թեկուզ ծիծաղկոտ,
    Թեկուզ աներես,
    Ու երեսառած
    Զվարթ մանկան պես,
    Ախ, ինչպես կուզես,
    Ախ, ինչպես կուզես,
    Միայն ինձ շոյես…
    Թեկուզ հովի պես…

    ...

    Ես սրտերին ձեր գոս
    Պիտի ասեմ նոր խոսք,
    Պիտի ելնել ընդոստ
    Պիտի կանչել “ Օ,SO~S

    Պիտի ելնել ըմբոստ
    Այժմ ինքդ քո դեմ,
    Պիտի զարթնել մեկեն,
    Ինչպես արյան նոր հոսք…

    Ինչպես արյան նոր հոսք
    Պիտի տենդով եռալ,
    Ինքդ քեզ տալ եռանդ
    Լինել անվախ, անսոսկ;

    Պիտի ելնել ըմբոստ
    Ընդդեմ մեր հին դարի,
    Լինել որդի արի
    Նորեկ դարին հարիր…

    ...
    Իբրև մի նոր Աքիլլ
    Աստվածազարմ արքա…
    Էլի խորքից ազգիս
    Մի նոր ասպետ կգա:

    Մի նոր մարտիկ կգա
    Մի ռազմատենչ ոգի,
    Թե քուն մտնի անգամ
    Հայոց տոկուն հոգին:

    Թե չլինի անգամ
    Լույսի և ոչ մի շող,
    Եվ ոչ մի հույս անգամ
    Արևածագ հուշող-

    Ու պիտի գա, գիտեմ,
    Նոր արշալույս բոսոր
    Մութ խավարին ընդդեմ
    Ռազմիկներով իր նոր-

    Ու կփայլի հրակ
    Որդին մեր նաիրյան
    Արև զրահ հագած
    Արդեն մի նոր Պելյան:


    ...
    Ասում են` բարձր Հիմալայների
    Վեհ կատարների սահմանին ճերմակ,
    Տարի- oր տրված իր աղոթքներին
    Մի ծեր էր ապրում փայտե հարկի տակ:

    Նրանից բացի ոչ ոչ մի իմաստուն
    Այդքան խորը չէր ճանաչում մարդուն.
    Ու տանից ելած հազար ուխտավոր
    Դժվարին ուղին կտրելով գալիս`
    Թե մանուկ, թե ծեր ուխտավորներին
    Նա իր աղոթքով նոր կյանք էր տալիս:

    Ու ձմռան մի օր իր դուռն է թակում
    Մի օտարական հեռու աշխարհից,
    Մտնում է ծանր, առաջը ծնկում
    Ու ասում նրան` դողալով ցրտից.

    -Աշխարհում թողած
    Եվ հաճույք եվ սեր,
    Եվ երեխաներ,
    Եվ կին, և թե մայր,
    Եկել եմ այստեղ,
    Քեզ մոտ եմ հասել`
    Վտանգներով լի`
    Անցած ճանապարհ:
    Խոհի, գիտության,
    Եվ իմաստության
    Խոր գաղտնիքներն եմ
    Ըմբռնել ուզում,
    Խնդրում եմ առնես
    Աշակերտության,
    Առաջնորդ լինես
    Իմ դժվար ուղուն:


    -Ախ,- քաշում է ծերը, հոգոց է հանում,
    Դառնում է նրան ու պատասխանում.

    Երկար տարիներ
    Ես այստեղ նստած,
    Վերծանել եմ խոր
    Գաղտնիքը կյանքի,
    Ու փնտրել խորհուրդ
    Եվ սկիզբ, և Աստված,
    Եվ նպատակը
    Սրանց ամենքի:

    Գոյության հոգին
    Հրճվանքն է լոկ,
    Ու Աստծու կյանքը
    Բերկրանք է անհուն,
    Մեն մարդն է դժբախտ
    Ու սիրտը` բորբոք,
    Զի չի տեսնում նա,
    Այլ միայն փնտրում:

    Ախ, թե Աստված ինձ
    Բաշխեր Նոր արև,
    Չէի թողնի ես`
    Կորսվեր իմ կյանքը.
    Արդ. վերադարձիր
    Որդիս, դու այնտեղ.
    Այնտեղ է պահված
    Սրտիդ Ըղձանքը:

    2001թ.
    Мой лоб не мрачен, не угрюм,
    Не мыслю я зловеших дум,
    Ясней хочу на мир глядеть,
    Хочу я духом вверх взлететь

  2. #2
    Սկսնակ անդամ Sita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    39

    Լռելյայն արժեք Re. Իմ բանաստեղծությունները

    Վերջին բանաստեղծությունդ, երկխոսությունը շատ իմաստուն և ուսուցանող էր: Բավականին պարզ ձևով կարողացել ես ասել այն ինչ գուցե մյուսը մի քանի էջ լեքցիայով կասեր: Հանգավորման տեսանկյունից նույնպես վարպետորեն էր կառուցված:

    Իսկ մնացած բանաստեղծությունների միտքը դժվարհասանելի էր, շատ էին կրկնությունները, որոնք ավելի էին խճճում բանաստեղծությունը, կարծում եմ մշակման տեղ դեռ կա, բայց դա քո իրավունքն է, ես հարգում եմ հեղինակի ընտրությունը և ընդունում այն
    Մենք հարազատ ենք և խորթ ենք այնքան
    Այնքան նման ենք, իրարից տարբեր...
    :

  3. #3
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Իմ բանաստեղծությունները

    Ինձ էլ շատ դուր եկան։ Ե՛վ թեմատիկան հավանեցի, և՛գրելաոճը։ Գաղափարներն էլ շատ հոգեհարազատ էին։ Որոշ տեղեր, իմ կարծիքով, տեխնիկական առումով մշակման կարքի ունեն, բայց դրանք առանձնապես չեն փչացնում ընդհանուր պատկերը։ Հատկապես վերջին երկուսը շատ հավանեցի։

    Ամեն անգամ ուրախանում եմ՝ տեսնելով, որ «հոգնած սիրո» թեմայից դուրս ստեղծագործողներ էլ կան։ Իսկական լույսով ու կյանքով լի բանաստեղծություններ են։ Կսպասեմ հաջորդներին։
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փորփրուկի բանաստեղծությունները
    Հեղինակ՝ Փորփրուկ, բաժին` Հայերեն ստեղծագործող
    Գրառումներ: 8
    Վերջինը: 19.01.2008, 17:23

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •