Բայրոնի ամենափայլուն գործերից մեկն է, որտեղ հանճարեղ ռոմանտիկը 21-րդ դարի գրականությանը բնորոշ համարձակությամբ ու կտրուկությամբ բեկում է ավանդական կերպարների արխետիպային իմաստները, ու մեր առաջ բացում նոր Կայենի, Կայենի, որը եղբայրասպան լինելուց բացի ու առաջ մարդ էր, ողբերգական, հակասական, կործանվող մարդ, բայց մարդ: Կայենի կերպարով Բայրոնը առաջին անգամ եվրոպական գրականության մեջ նկարագրեց ֆաուստյան պրոբլեմատիկ մարդուն ու ասաց. "Ecce Homo": Կարդացեք, Կայենը շատ բան է ասում մարդու մասին, իսկ այն, ինչի մասին լռում է, հասկանալի է դարձավ հետո` նիցշեական, դոստոևսկիական մերկացումներով: "Կայենը" նախակարապետ է, կեցության լռության մեջ կանգնած միայնակ մարդու հոգու բացահայտման մեծ անտրոպոլոգիական հեղաշրջման նախակարապետներից մեկը:



Մեջբերել