Ահա եկեք հասնենք հայտնի և հանճարեղ "Քաջ Նազարին": Գուցե ամեն մարդու մեջ մի քիչ Նազար կա, որ հույս ունի մի օր անակնկալ թագավորության հասնել: Համենայն դեպս վերջերս հասարակական որոշ մեխանիզմներ հասունացնում են այդ Նազարին մարդու մեջ. եթե ոչ թագավորություն, ապա գոնե խոշոր շահում շատ խաղեր են խոստանում, իսկ որտեղ խոշոր շահում, այնտեղ թագավորությունն էլ հեռու չէ: Գուցե քաջ նազար լինելը այնքան էլ վատ չէ, բայց կարծում եմ քաջ նազարի կամ նազարներով կառավարվող երկրում ապրելը հաստատ վատ է : Գուցե նազարի ուղու, ուստիանի /փոքրատառերը պատահական չեն/ հոգեբանության և ընդհանրապես հեքիաթի մեջ էլի շատ կարևոր բաներ կան: Եկեք չալարենք և, թեկուզ երկար է, նորից ընթերցենք, չէ որ երևի թե շատ վաղուց ենք կարդացել, և ոչ այսքան զգոն, հասուն գիտակցությամբ:



Մեջբերել