Ֆորումի իմաստասէրը Philosopher, ներկայացնում է գեղեցիկ գեղանկարներ: Ինձ հետաքրքրել է միշտ, թէ ինչն է Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզա» անունով գեղանկարը այդքան հռչակաւոր դարձրել: Միթէ արժանի՞ է այդ գեղանկարը համաշխարհային այս ճանաչումին:

Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Չեմ սիրում:
Շագանակագույն ծանրություն ա , որը ծակում ա մի տեսակ սատանայական հեգնանք ու դավադրություն:
Այս կտավը այդքան ճանաչում ունի, որովհետև ներկայացնում է կատարյալ մարդու համամարդկային պատկերացումը:
Мой лоб не мрачен, не угрюм,
Не мыслю я зловеших дум,
Ясней хочу на мир глядеть,
Хочу я духом вверх взлететь
Այնքան էլ պարզ չէր` նկարչի՞ն ես համարում կատարյալ, թե՞ Ջոկոնդային:
Հավանաբար` Ջոկոնդային, ու եթե այո, ապա ինչի՞ց վերցրիր , որ կատարելության մասին համամարդկային պատկերացումը հենց նա է` Ջոկոնդան, եւ ընդհանրապես ո՞վ կամ ի՞նչն է որոշում կամ սահմանում, թե որն է համամարդկային, ո՞վ ասաց, թե համայն մարդկությունը համարում է, թե Ջոկոնդան կատարելություն է ճառագում: Անձամբ իմ կարծիքով Ջոկոնդայի մեջ մարդկային ոչինչ չկա, այն արհեստածին հիբրիդ է, չունի բնական, առավել ևս մարդկային ամբողջականություն, նույնիսկ դեմքն անհասկանալի է կնոջ, թե տղամարդու դեմք է, մարմինը ևս սքողված է ինչ-որ անկյանք համաչափությամբ ու մարդկայինի` մարմնեղության տեսակետից չի "հագնում" դեմքին, բայց դեմքն,ինչ խոսք, արտահայտում է որոշակի ոգի (spirit), որի տեսակն ինձ , օրինակ, դուր չի գալիս:
Ջոկոնդան առեղծվածային է, այո, քանի որ այն կյանքի ինչ-ինչ կոնտեքստների ու տողատակերի puzzle-ի քառաչափ հավաքածու է, որի ամբողջականությունը, եթե դետերմինացված էլ է, ապա այս աշխարհից չէ:
Մելիք (27.11.2007)
Մարդկային կատարելությունը կյանքում հանդես է գալիս տարբեր դերերում, ուստի կարող է տարբեր ճաշակների համար տարբեր կարծիքների արժանանալ: Ուստի ես չեմ կարող չհամաձայնել breeze- կարծիքի հետ:
Мой лоб не мрачен, не угрюм,
Не мыслю я зловеших дум,
Ясней хочу на мир глядеть,
Хочу я духом вверх взлететь
Նախ եկեք նորից տեսնենք քննարկումների առումով բազմաչարչար այդ կնոջը.
Իրականում ոչ մի աստվածային բան. երկրային, հողային կին, հողայնացած կին: Կինը իրականում ավելի աստվածային է, ավելի "Մոնա Լիզա" է, քան այս նկարի կինը: Դա Վինչին իմ ընկերն է, բայց...
Լիովին համաձայն եմ breeze-ի կարծիքին։ Ինձ համար էլ Ջոկոնդան հեռու է կատարյալ լինելուց՝ թե՛ արտաքին գեղեցկության և թե՛ կերպարից ճառագվող մարդկայնության առումով...
Այս կտավի խորհրդավորությունն, անկասկած, չի կարելի ժխտել, և իզուր չէ, որ Ջոկոնդայի ինքնության մասին բազմաթիվ վարկածներ կան։ Դրանցից մեկն այն է, որ իբր այս կտավում Լեոնարդո դա Վինչին իրականում ինքն իրեն է պատկերել... Ասում են, որ Ջոկոնդայի դեմքի համապատասխան մասերում բեղ–մորուք դնելու դեպքում դեմքը հիշեցնում է հենց նկարչի դեմքը, որը հեգնանքով ժպտում է աշխարհին՝ Ջոկոնդայի արտաքինի մեջ ծպտված...
Չգիտեմ, թե որքանով է հավաստի այս տեսակետը, բայց, այնուամենայնիվ, մտածելու տեղիք է տալիս... Համենայնդեպս, այն տեսակետը, որ Ջոկոնդայի դեմքը կանացիություն չի պատկերում, շատերն են կիսում։ Չգիտեմ, թե հնում ինչպես էր, բայց այսօր ապրող մարդկանցից և ոչ մեկից դեռ չեմ լսել, որ Ջոկոնդային գոնե գեղեցիկ համարի։ Իսկ դեմքի արտահայտությունը, իմ կարծիքով, բոլորովին կանացի չէ, և խորհրդավորությունն էլ բնավ կանացի սեթևեթանքով չի պայմանավորված...
Ըստ մեկ այլ վակածի՝ Ջոկոնդայի բնորդուհին անառակ վարքի տեր մի եռանդուն կին է եղել, որը նաև էներգետիկ վամպիր է եղել. ասում են՝ նրան նկարելիս մեծ նկարիչը գնալով թուլացել է, հատկապես այն ձեռքը, որով նկարում էր, կաթվածահարվել է հենց նրան նկարելու ընթացքում...
Ջոկոնդայի բացասական էներգետիկայի մասին է վկայում նաև այն փաստը, որ շատ մարդիկ, ասում են, այդ նկարի բնօրինակը դիտելուց անմիջապես հետո ֆիզիկապես վատացել են, ուշաթափվել...
Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.
Ինչ հետաքրքիր է:Լիովին համաձայն եմ breeze-ի կարծիքին։ Ինձ համար էլ Ջոկոնդան հեռու է կատարյալ լինելուց՝ թե՛ արտաքին գեղեցկության և թե՛ կերպարից ճառագվող մարդկայնության առումով...
Այս կտավի խորհրդավորությունն, անկասկած, չի կարելի ժխտել, և իզուր չէ, որ Ջոկոնդայի ինքնության մասին բազմաթիվ վարկածներ կան։ Դրանցից մեկն այն է, որ իբր այս կտավում Լեոնարդո դա Վինչին իրականում ինքն իրեն է պատկերել... Ասում են, որ Ջոկոնդայի դեմքի համապատասխան մասերում բեղ–մորուք դնելու դեպքում դեմքը հիշեցնում է հենց նկարչի դեմքը, որը հեգնանքով ժպտում է աշխարհին՝ Ջոկոնդայի արտաքինի մեջ ծպտված...
Չգիտեմ, թե որքանով է հավաստի այս տեսակետը, բայց, այնուամենայնիվ, մտածելու տեղիք է տալիս... Համենայնդեպս, այն տեսակետը, որ Ջոկոնդայի դեմքը կանացիություն չի պատկերում, շատերն են կիսում։ Չգիտեմ, թե հնում ինչպես էր, բայց այսօր ապրող մարդկանցից և ոչ մեկից դեռ չեմ լսել, որ Ջոկոնդային գոնե գեղեցիկ համարի։ Իսկ դեմքի արտահայտությունը, իմ կարծիքով, բոլորովին կանացի չէ, և խորհրդավորությունն էլ բնավ կանացի սեթևեթանքով չի պայմանավորված...
Ըստ մեկ այլ վակածի՝ Ջոկոնդայի բնորդուհին անառակ վարքի տեր մի եռանդուն կին է եղել, որը նաև էներգետիկ վամպիր է եղել. ասում են՝ նրան նկարելիս մեծ նկարիչը գնալով թուլացել է, հատկապես այն ձեռքը, որով նկարում էր, կաթվածահարվել է հենց նրան նկարելու ընթացքում...
Ջոկոնդայի բացասական էներգետիկայի մասին է վկայում նաև այն փաստը, որ շատ մարդիկ, ասում են, այդ նկարի բնօրինակը դիտելուց անմիջապես հետո ֆիզիկապես վատացել են, ուշաթափվել...
Կարելի է փորձել, բեղ-մորուք ավելացնել, ու տեսնել նմանություն կա, թե ոչ:
Չգիտեմ ինչու, ես սիրում եմ այդ կտավը:
Նրա մեջ իրոք ինչ-որ խորհրդավոր բան կա:
ԱՀԱ ԹԵ ՈՐՏԵՂ Է ԹԱՂՎԱԾ ՄՈՆԱ ԼԻԶԱՆ
Նրա ժպիտը մնում է առեղծվածային, բայց Ջոկոնդայի` նշանավոր Մոնա Լիզայի մասին, որի դիմանկարը վրձնել է Լեոնարդո դա Վինչին, այժմ արդեն ամեն ինչ գիտենք: Ֆլորենտացի ազնվականուհին` իրական կյանքում Լիզա Գերարդինին, որ «Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինն էր, մահկանացուն կնքեց 1542 թվականի հուլիսի 15-ին եւ թաղվեց Սուրբ Ուրսուլայի վանքի գերեզմանոցում», - ասվում է Ֆլորենցիայի բնակիչների մահվան արձանագրությունները պարունակող փաստաթղթի մեջ:
Վերջերս սրա մասին իմացավ պատմական հետազոտություններով հետաքրքվող գիտնական Ջուզեպպե Պալլանտին (նա 2006-ին լույս տեսած «Ջոկոնդայի իսկական պատմությունը» գրքի հեղինակն է) Ֆլորենցիայի պատմական կենտրոնում կառուցված եկեղեցիներից մեկի արխիվն ուսումնասիրելիս: Մոնա Լիզան ծնվել է Մաջջո փողոցում, 1479 թվականին, հինգ հարազատ երեխայի եւ մեկ որդեգրի մայր է դարձել, վախճանվել` 63 տարեկանում: Նա մետաքսի հարուստ վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի երկրորդ կինն էր: Թաղված է Սուրբ Ուրսուլայի վանքի մոտ, Սան Լորենցոյի բազիլիկից` այն շենքից մի քանի քայլի վրա, որն այժմ վերականգնման է սպասում: Այս ամենի մասին է խոսվում դեղին թղթի վրա պերի գրչով գրված փաստաթղթի սեւագրում, որը Պալլանտիի ձեռքն է ընկել, իսկ նա 1999-ից զբաղվում է այդ խորհրդանշական անձնավորության եւ նախկին բոլոր հետազոտությունների ուսումնասիրությամբ: Գիտնականը պարզել է, որ դել Ջոկոնդոյի ընտանիքի անդամներից մեկը կանոնիկոս է եղել, ուստի սկսել է պրպտել Կուրիայի եւ ֆլորենտական եկեղեցիների փատաթղթերը, մինչեւ որ հանդիպել է հանգուցյալների գրքում արված այդ գրառմանը: Հաստատվեցին Մոնա Լիզայի կենսագրության բոլոր արդեն հայտնի փաստերը, Մոնա Լիզայի, որին Ջորջո Վազարին նկարագրում է որպես Սուրբ Ուրսուլայի վանքից մի քանի քայլի վրա, Սան Լորենցո եկեղեցու կողքին գտնվող ընտանեկան ապարանքի տեր գեղեցկուհու: «Հենց սուրբ Ուսուլայի վանք էլ Լիզան տարել է իր կրտսեր դստերը` Մարիետային, որը հետո միանձնուհի է դարձել, - բացատրում է Պալլանտին: - Եվ հենց նույն վանքում էլ, Լիզայից չորս տարի առաջ վախճանված ամուսնու կտակի համաձայն, իր կյանքն ավարտել է Ջոկոնդան»: Ըստ այլ փաստաթղթերի, շարունակում է պատմաբանը, «Վազարին լավ ծանոթ էր Դել Ջոկոնդոյի հետ, որը 1525-1526 թվականներին ընտանեկան դամբարան է կառուցել Սուրբ Աննունցիատայի մատուռում, որտեղ նկարիչ Անդրեա դել Սարտոն աշխատում էր վանականների մոտ, եւ նրա աշակերտ Դոմենիկո Պուլիգոյին նկար է պատվիրել իրենց մատուռի համար: Վազարին, որն այդ ժամանակ ուսանում էր դել Սարտոյի արվեստանոցում, պատմել է, թե նկարն այնքան դուր է եկել վաճառականին, որ նա այդ նկարը տարել է տուն»: Պալլանտին ուսումնասիրել է նաեւ այս պատմության հերոսների տների դասավորությունն ու Ֆլորենցիայի հին փողոցների անվանումները: «1495 թվականին` 16 տարեկանում, Լիզան ամուսնացել է հարուստ վաճառականի հետ: Նրա ընտանիքն ապրում էր Գիբելլինի փողոցում, համարյա սինյոր Պիեռոյի` Լեոնարդոյի հոր տան դիմաց»: Այս տվյալները թույլ են տալիս ենթադրել, թե տարբեր գործող անձինք ծանոթ են եղել միմյանց` հաշվի առնելով եւ այն փաստը, որ Ֆրանչեսկո դել Ջոկոնդոն դիմանկար է պատվիրել Լեոնարդոյին: Բայց այս վարկածը Լեոնարդոյի ստեղծագործության բոլոր հետազոտողները չէ, որ ընդունում են: Ալեսսանդրո Վեցցոզին` դա Վինչիի թանգարանի տնօրենը, հավաստիացնում է, որ «Ջոկոնդան Ջուլիանո Մեդիչիի ծածուկ սիրուհին էր, եւ հենց Մեդիչին է այն դիմանկարի իսկական պատվիրատուն, որն այսօր ցուցադրվում է Լուվրում: Սրա մասին խոսվում է1517 թվականին Արագոնի կարդինալին Լեոնարդոյի գրած նամակում»: La Repubblica- Մառա Ամորեւոլի
- Վերցված է armtown.am էջից:
Առողջագետ (21.11.2007)
Ե՞րբ և Ինչու՞ նա դարձավ այդքան հայտնի։ Մի անգամ նույն հարցը տալիս են հասարակ մի ֆրանսիացու,իսկ վերջինս շատ հանգիստ պատասխանում է. « Նա դարձավ հայտնի այն պահից սկսած, երբ դարձավ հայտնի, իսկ, թե ինչու՞ ...այդ հարցի պատասխանը մենք ենք այն պահից սկսած, երբ տալիս ենք այն»։
« Չէ, չեմ հավատում, որ նա այդքան ուշադրություն կգրավեր ու կկապկպեր իր մոգական ուժով այն միակ մարդուն մեր ժամանակների, ով մինչև բնօրինակին հանդիպելը այն տեսած չլիներ»։
Է
Կարդում եմ Քանդակագործի արտահայտած կարծիքը և, ճանաչելով նրան, հասկանում, որ կամ լուրջ չի վերաբերվել հարցին, կամ ալարել է լուրջ գրառում անել: Իսկ իր անմիջական տպավորությունը այդ նկարից ինձ հայտնել է երեք տարեկան հասակում` երբ երկար-երկար նայեց այդ նկարին և ասաց." Մամա, տյոտյան ըսկի~ հավես չունի...": Կարծում եմ, դա ավելի մոտ է ճշմարտությանը... ինչ-որ օտարացում, հոգնություն և գուցե մեծամիտ հեռացում"մարդկայինից" կա այս դեմքի և ժպիտի մեջ:
"Я прошел через все слои Космоса...
Нет ничего выше Человеческого Цветения"
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)