+ Կատարել գրառում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Հանրային հեռուստատեսություն

  1. #21
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    Ինչպէս միշտ, երեկ նոյնպէս, Հ1 հեռուստաալիքը միակ հայկականն էր մեզ համար:
    Ինձ համար, այնքան սովոր դարձած, մշակութային գործով զբաղող մարդկանց պիրկ դէմք տեսայ երեկ:
    Մշակոյթը կեանք է, ըստ էութեան, առաջին մշակութային գործիչն ալ՝ եզով արտը վարող ու հորովել երգող մի ռամիկ: Նրա թուշը արեւից խանձած, շուրթը պապակից ճաքճքած պէտք է լինի, նա իր վրա պէտք է կրի հայրենի լոյսի ու ջրի, հողի ու հովի պատճառած մաշումի հետքը:
    Հիմա, մշակոյթը ապսպրելիք ապրանք է, որոշեալ չափանիշով, մինչեւ ոտքդ կգայ, ու դու հողի բարիքը ապրելու համար մինչեւ հող գնալու պէտք չունես:

    Այսպէս, պաշտօնականացուած մշակութային յայտագիր մըն էր. երեկ դիտածս, որուն տրուած է «Վերնատուն» անունը: Վերնատունը պատուհան չունէր, ներքին կահաւորումը մութի մէջ էր: Յայտագրին տրամադրուած ժամանակը քիչ էր: Հաղորդավարը կը տագնապէր զրուցակցի հետ իր ունեցած հաճելի զրոյցի շուտափոյթ աւարտի մօտեցումէն, եւ կառաջարկէր հիւրին. պարբերաբար տեսակցիլ վերնատան մէջ:
    Հիւրը՝ մշակութային կարկառուն տիկին մը, առաջարկեց գալիք զրոյցի նիւթը կոնկրետացնել, բան մը՝ որուն հաղորդավարը համաձայնեցաւ, ու կրկնեց, որ պէտք է կոնկրետ մշակութայինխնդիրի մասին ըլլայ իրենց զրոյցը:
    Ես ալ, հաղորդումը դիտելէս ետք, բաւականին կոնկրետացած մշակութային վառ տեսիլքով, փոխեցի կայանը, մոռնալով, թէ ճշգրիտ ի'նչի մասին կը խօսուէր:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


  2. #22
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    Երեկ, Վերին տան տէր տիար Օրդեան, զրուցում էր եներգիայի մասին (արդեօ՞ք էներգյա պիտի գրէի): Նրա շնորհիւ, իմացայ ուժանիւթ բառի հայերէնը, որ է՝ եներգիա:
    Հայաստան-Սփիւռք պինդ ու սեղմ կապի մի նոր յաղթանակ էր energia բառի գիտակցումը: Դեռ ինչե՜ր պիտի սովորենք:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


  3. #23
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    Երեկ, հայ ժողովուրդը՝ ի Սփիւռս եւ ի Հայս, սուղ ժամանակ կորուսեց. դիտելով Հայաստանի Պետական հեռուստաալիքի «Օտար խաղեր» հաղորդումը:
    Բըրբըռ, գըրգըռ, դըրդըռ լսելուց ետքը, մտածեցի ինչ գրեմ ԴՆ-ում, որ հասու լինի խօսքս: Մինչ խորհում էի ասելիքիս մասին, Հ1-ը բաղդատեցի բանանային կամ Ափրիկեան երկրների պետական հեռուստաալիքների հետ, թէ, արդե՞օք դրանք էլ այսպէս գռեհիկ հաղորդումների սփռումը կը թոյլատրէն իրենց եթերից: Ո'չ, քանզի Պետական հեռուստաալիքն է երկրի, ժողովրդի դիմագիծը, ու որեւէ պետութիւն, չի' թոյլատրում իր դիմագծի այլանդակ նեերկայացումը, հենց իր հեռուստակայանից:
    Արբանեակային հաղորդումների տարածումով, կարողանում ենք ճանաչել զբանն այլ ազգաց: Այսինքն, երբ ուզում ենք ճանաչել Հունգար ազգը, դիտում ենք արբանեակով հեռարձակուող պետական Duna հեռուստաալիքը: Հետաքրքրւում եմ Կովկասեան ազգերով, ու նայում չերքեզ-ադըղեն ժողովրդի Nart հեուստաալիքին, որ սփռում է հաղորդումներ չերքեզների մասին, ողջ չերքեզական Սփիւռքից ու Հայրենիքից:
    Հայերին ճանաչել ուզող այլազգին, ի՞նչ պիտի իմանայ մեր մասին, երբ որոնի ու գտնի Arm-Հ1-ը, ու բախտով հանդիպի «Օտար խաղին»: Բարեբախտաբար հայերէն չի հասկանալու, դերասանների շարժուձեւերից էլ շատ բան չի գուշակելու: Մենք ի՞նչ ենք իմանալու ու մտածելու մեր մասին:

    -'-

    Արեւմտահայերէնի հաղորդավար ընկերս, երեկ հիւրընկալեց մեր կողմերէն հայ մը: Չկրցայ մտիկ ընել...: Ցաւալի է հայերէնի մոռացումը: Ժողովո'ւրդ, սա չէ մեր հայերէնը: Show business-ի ասպարէզին մէջ գործող մեր հիւրը. «վալլահի յանի կըսեմկոր, էմիրըլաւ մարդ է»: Բարեկա'մ Show businessman, նախքան ասպարէզիդ մէջ յաջողութեան հասնիլդ, չկրցա՞ր կարգին հայերէն մը սորվիլ: Ինչո՞ւ ընդունելի հայերէնի մը իմացումը, Սփիւռքի տարածքին, խմբագիրներուն եւ բանաստեղծներուն մենաշնորհն է:
    «Վալլահի» բառի փոխան, կրնանք գործածել. «ճիշտը», «յիրաւի», «իրապէս», «իսկապէս», «իսկը» եւն:
    Հայերէնի լոռեցի ուսուցչուհիս, մեզ ծանօթացրեց Հ. Մուրադեանի ներքոյիշեալ երգի տողերին, որոնց վրայ, չգիտեմ ո'վ եւ ե'րբ, աւելացրել է. «Վըլը աբո, վըլը կերթանք մըր Երկիր»: Աբո՝ քուրդերէն հօբար:


    Քէլէ' լաո, քէլէ' երթանք մըր երկիր,
    Երթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խաւրծիլ,
    Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար
    Քէլէ', լաո, քէլէ'' երթանք մըր երկիր:

    Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա,
    Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա,
    Սասնա երկիր մըր աչւու դեմ թող ծովանա,
    Քէլէ', լաո, քէլէ' երթանք մըր երկիր:

    Հոն արօսներ կտուց-կտցի կը երգին,
    Ծիծեռնակներ թեւիկ-թեւիկ կը ծափին,
    Քարեր առանց մըզի արցունք կը թափին,
    Քէլէ', լաո, քէլէ' երթանք մըր երկիր:

    Մըր հէր էնտեղ, մըր մէր էնտեղ կը ծաղկին,
    Անուշ կիլան, մրմուռ ձէնով կը կանչին.
    Ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր երկիր,
    Քէլէ', լաո, քէլէ' երթանք մըր երկիր:


    Լաւի մասին էլ խօսեմ, որ չասուի. «միա'յն անորակն են տեսնում», Արտակ Ալեքսանեանի «Բանաձեւ»-ը, «Շողակաթ»-ի հաղորդումները երբեմն, եւն:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


  4. #24
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    Ըստ երեւոյթին՝ «Վերնատուն»ի մասին ամեն օր պիտի գրեմ:
    Երեկ, Մարատ Օրդեանի հիւրն էր ԵՊ համալսարանի ռեկտորը: Վերջինս՝ արագ մտածող եւ ճիշտ պատասխանող մարդու տպաւորում թողեց: Հիմա, եթէ առաջարկեմ ռեկտոր-ը թարգմանել, կստանամ այսպիսի պատասխաններ.-
    -Ռեկտոր՝ այժմ հայերէն է համարւում,
    -Չէ՛, ձեր տուած թարգմանութիւններից եւ ոչ մեկը չի տալիս ռեկտոր-ի այժմու իմաստը:
    Այսպիսի հարց է ծագում. իսկ ինչո՞ւ եւրոպացիք կարողանում են, բառի հին իմաստների զուգահեռ հասկանալ նաեւ նրա նոր իմաստները...
    Անգլ. բառարանս թարգմանեց. տեսուչ, ղեկավար, առաջնորդ, դաստիարակ, պետ (համալսարանի), վարդապետ: Բառի վարդապետ թարգմանութիւնը վկայում է այն մասին, որ նախապէս համալսարանը եկեղեցու կողմից կառավարուող հաստատութիւն է եղել:
    Ուշացած երազս էր լինել այնտեղ:
    Ռեկտորը, կամ քրմապետը, խօսում էր հումանիտար գիտութիւնների մասին, որոնք անհմամեմատ աւելի քիչ ծախս են պատճառում եւ շուկայում պահանջք ունեն, ի տարբերութիւն՝ բնագիտական ճշգրիտ գիտութիւնների:
    Human = մարդ,
    Humanitair ֆրանսերէն է (լատին ծագումով), որի անգլերէնը humanitarian բառն է, որ թարգմանի՝ մարդկային:
    Հիմա, եթէ հնչէր մարդկային գիտութիւններ եզրաբանումը, թերեւս նուազ յարգանք արդէր, քանզի օտար բառը խոր ազդեցութիւն է թողնում, քան ամենօրեայ գործածական ծանօթ բառը:
    Հումանիտար- հում ա մի՛ տար:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


  5. #25
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    Ողջո՜յն հայրենակիցներ,
    Ինչպէս գիտէք, Հ1-ի անընդմէջ դիտող լինելով, չենք կարող չարձանագրել այն երեւոյթները, որոնք ըստ մեր հայեցողութեան խոտոր են: Լաւը, գեղեցիկը, որոնք անպայման կան, ինքնարդարացման ու արդարացման կարիք չունեն, քանզի ո՞վ կարող է ասել. Արեգակը չի շողում: Ուստի, ժուժկալ լինելով լաւի գովաբանման խնդրում, արձանագրենք լոկ անորակն ու անմակարդակը:
    Դիտում ենք, ու հետեւում Հ1-ին: Աշխատում ենք համոզել մեր բարեկամներին ու ազգականներին դիտել Հ1:
    Շաբաթներէ իվեր, մինչ դիտում ենք Հ1-ը, մի փոքր աղջիկի երգ է ներկայացւում. օրական չգիտեմ հի՞նգ թէ տաս անգամ: Ամէն անգամին էլ եղբայրս ջղայնանալով անջատում է ձայնը, մտածելով, որ հաստատ այս աղջիկը Հ1-ի տնօրէնի դուստրն է: Հարցրի նրան՝ ի՞նչ է երգի անունը... անդրադարձանք. սա յաջորդ մանկական Եւրատեսիլի մրցոյթին Հայաստանը ներկայացնող երգն է:
    Կրկնեմ՝ եթէ ամերիկեան ոճով երգ ուզենանք ունկնդրել, կգնանք նրա ակունքը: Չենք թերարժեւորում ո'չ մի ժողովուրդի ժանրը, ոճը: Ամէն ինչ գեղեցիկ է հենց իր ներկայացուցիչի մատուցմամբ: Կովկասեան արտաքինով այս աղջկայ երգը իմ Հայաստանը չի ներկայացնելու Եւրատեսիլում: Թո'ղ այս երգը հնչի անդ, ո'չ աստ:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


  6. #26
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    «Հ1», 18-11-2008, «Բանաձեւ»
    Կարելի՞ է ընկերային նիւթի մը մասին հաղորդել, որպէս պատերազմական թեժ ճակատէն կատարած հաղորդում: Արագ, հեւ ի հեւ, տագնապով, տեսախցիկ դողացնելով, գործի դաշտ արշաւելով եւ մասամբ նորին: Եղած-չեղածը համացանցի մասին էր, եւ հաղորդուածն ալ գրեթէ բոլորիս ծանօթ, որ սակայն երբ գեղեցիկ, հեզասահ ու իմաստուն ձեւով կը հրամցուի. հաճոյքով կը դիտուի:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


  7. #27
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    ՅԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՈՒ նախատրամադրուած չլինելով Հ1ի հանդէպ, արձանագրեմ այն նախագծերի անունները, որոնց վերաբերեալ, առնուազ կարող եմ ասել՝ սիրում եմ դիտել հետաքրքրութեամբ:

    ԿԱՐՕՏ
    «Կարօտ»-ի հաղորդումները միշտ այլ հետաքրքրութեամբ դիտում եմ, ու ափսոսում՝ երբ դիտելու հնարաւորութիւն չեմ ունենում: Հայագիտական, հայրենագիտական, ազգագրական, մշակութային ահռելի տեղեկանք է բովանդակում «Կարօտ»ը:
    Հայաստանը միա'յն Երեւանը չէ:
    Յիշեմ Ախտալա քաղաքի վերաբերեալ հաղորդումը, երբ չէի հասցնում ընբռնել ու «մարսել» ինձ համար այնքան հետաքրքիր տեղեկանքը:

    ԽԱՉՓՈՂԱՆ
    Նմանապէս՝ հայագիտական եւ ուսուցողական հաղորդում է:

    ՎԵՐՆԱՏՈՒՆ
    Այո՛, հետաքրքիր նիւթերի մասին զրուցող հիւրեր է ունենում Վերնատունը:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՄՓԷՔԻ ՎՐԱՅ
    Եթէ՝ ճիշտ եմ յիշում, «Օտար ամայի ճամփէքի վրայ» հաղորդաշարի, Հայաստանեան շրջագայութեան տարբերակի անունը: Երանի, մեծարգոյ հեղինակը կարենայ. հաղորդման վայրից ուղղակի խօսել:

    ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՄԿՈՒՄ ԱՆՑԵԱԼԸ
    Մեծ ուշադրութեամբ ունկնդրում եմ: Անցեալի մութ ծալքերը լուսաբանող, տարբեր պատմաբանների տեսակէտները համադրող վերոյիշեալ հաղորդաշարը, չափազանց արժէքաւոր համարում եմ:
    Շնորհակալութիւն:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


  8. #28
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    Ցաւօք, միշտ հնարաւորութիւն չունեմ, ունկնդրելու Մարատ Օրդեանի Վերնատան հիւրերը: Երեկ առիթ ունէի ներկայ լինելու այդ հաղորդման, բայց ցաւեցի ներկայ լինելուս:
    Ողբալիք է Հայաստանի վիճակը: Ինչպէս որ են սերիալները, երգի շուկան, տնտեսութիւնը, այնպէս էլ է «հայագիտութիւնը»:
    Նորայայտ «հայագէտները» չեն էլ անդրադառնում ի՜նչ ահռելի վնասներ են պատճառում, առաջին հերթին բանականութեան, երկրորդ՝ ճշմարտութեան:
    Սրանց զէնքը փուճ հայրենասիրութիւնն է: Տգէտ զանգուածների ինքնասիրութիւնը շոյելով ժողովրդականութիւն են շահում, թէ` տեսէ'ք, բոլոր ազգերը մեզանից են ծնուել, կամ՝ բոլոր լեզուների մայրը արդի աշխարհաբար հայերէնն է:
    Երեկ, Վերնատան հիւրից հասկացայ. "financial crisis" բառակապակցութիւնը հայերէնից բացի այլ լեզուներուվ չի մեկնաբանւում, քանզի այլ լեզուներում չկան սրանց արմատներով կազմուած այլ բառեր: Իսկ հայերէնով, ոչ այլ ինչ է, քան «փին անցեալ գրէ զիս» («փին»-ը փինաչիութիւնն է):

    Յետ գրութիւն. հայերէն խօսքը չի գնում, այլ՝ հնչում է եւ վերաբերում:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


  9. #29
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    «Top 10»հաղորդման հովանաւորն է՝ "Gian(n)i Restaurant" ակումբը: Իտալա-ֆրանսիական հնչեղութիւն ունեցող «ակումբ»ի գովազդը կատարում են նրա աշխատակից եւ հանրապետութեան վաստակաւո՜ր արտիստ... պորտապարուհիներ: Մսոտ երեսներ, մսեր:
    Անկախ Հայաստանի Ազգային Հեռուստաընկերութեան Հանրային ալիքում:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


  10. #30
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Գրառումներ
    1,573
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    Հանրային ռադիո, մեր հի՜ն բարեկամը: Ի տարբերութիւն Հանրային Հեռուստատեսութեան, ռադիոն՝ «սպառող»ի աչքը՝ տեսողութիւնը գոհացնելու խնդիր չունի...:
    Ռադիոն յագեցած է՝ ազգային, մշակութային ու իմացական հաղորդումներով. թէեւ այստեղ այլ կարող ենք հանդիպել «զամբիւղ»ի:

    ԶԱՄԲԻՒՂ կամ ԶԱՄԲԻՂ
    «ուռիէ, պրտուէ կամ արմաւենու տերեւներից հիւսուած կողով». գրուած է նաեւ զամբեղ, զամբիլ: Նոր գրականում ընդունուած է միայն զամբիւղ: Հայերէնը փոխ է առել պարսկերէնից՝ zanbīl «կողով, զամբիւղ». պարսկերէնից են փոխառեալ ասորերէն zebīlā, արաբերէն zanbīl, քրդերէն zambil, վրաց լեզւով զամբիլի, սերբերէն zembilj, բուլղարերէն zimbil, բոլորն էլ «զամբիւղ»:
    Պարսիկ բառն էլ փոխառեալ է ասուրերէն zabbīlu«մի բան տանելու անօթ» բառից, որ ծագում է ասուրերէն zabalu «բերել, տանիլ, բարձրացնել, գովաբանել» արմատից:
    Ըստ իս՝ «մ» (կամ միւս) ձայնաւորի անկումով ու փոխաբերական իմաստով՝ աղբ, զիբիլ:
    Յուսամ՝ հաղորդումների կողովի պարունակութիւնը միշտ գովաբանելի կլինի, զամբիւղ կլինի, -որ երեւանեան բարբառով նաեւ ծաղկի անուն է,- զիբիլ չի լինի:
    Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
    Գարեգին Նժդեհ


+ Կատարել գրառում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Users Browsing this Thread

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 2
    Վերջինը: 02.12.2007, 12:13

Թեմայի պիտակներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources