Tigris-ի խոսքերից
Յարգելի բարեկամ, թո'ղ լինի այդ եւ այս:
Եթէ հատուածներով չի բաւականանայիր, գուցէ տեսնէիր թէ ինչպէ՜ս նոր Ոփելիա Համբարձումեաններ, Վարդուհի Խաչատուրեաններ, Լուսիկ Քոշեաններ, Բելլա Դարբինեաններ, Յովհաննէս Բադալեաններ առաջանալու առիթ է տրւում, քաջալերելով տաղանդաւորներին, որոնք երբեմն ժիւրիի կարգ մը անդամներից էլ լաւն են իրենց արուեստում:
Տեսել եմ, թեև չէի ասի, թե նոր Հովհաննես Բադալյանների առաջացումը ինձ համար տիեզերական մասշտաբի իրադարձություն է, բայց տեսել եմ ու գնահատում եմ: Առավել գնահատում եմ ժյուրիի անդամների ճիշտ գնահատականդ: Բավականին տխուր կազմ է: Գերակշռորեն երգիպետականթատրոնամերձ կամ նմանորակ այլ շրջանակներից բաղկացած ժյուրին միթե՞ 21-րդ դարի հայի երգ ու մշակույթ կարող է զարգացնել:
Tigris-ի խոսքերից
Նկատի առած որ հայկեան զրուցարանում եմ, առաւելաբար գրում եմ հայկաբանական նիւթով:
Կուզե՞ս գրեմ Աստոր Պիացոլայի, Յովհան Սեբաստեան Բախի, Գէորգէոս Դալարասի, Ում Կալթումի, Ենզո Մօրիսոնի, Փիրուզի, Նաթ Կինգ Կոլի, Պակո Դէ Լուչիայի կամ Ստինգի մասին:
Իհարկե` կուզեմ: Դրանով դու ապացուցած կլինես, որ իրական, կենդանի հայկականությունը նաև իրական, կենդանի, ազգային ու տարածքային սահմաններ չճանաչող մշակույթի մեջ է, իրական հայկականության հաղթանակը կա ու կմնա հենց իրական մարդկայնության հաղթանակի ֆունկցիա:
Tigris-ի խոսքերից
Ի դէպ կելտական ժողովուրդները, սկովտացիք եւ իրլանդացիք, աշխարհ են նուաճում իւրեանց ազգային (ժողովրդական) երգ ու պարով: Այդ երգն ու պարը հիմքն է Ամերիկեան մի շարք երգի, երաժշտութեան ու պարի ժանրերին:
Հրաշալի ես նկատել: Սակայն որպեսզի գա նաև այն օրը, երբ մի իռլանդացի հոգի, նստած դուբլինյան իր բնակարանում, լսի հայ ազգային երաժշտություն, մենք այսօր, ես ու դու, պիտի որոշենք իսպառ վերացնել մեր իսկ նկատմամբ դատապարտելի ներողամտությունը, մեր հեռուստատեսությունների կամ մշակույթի կենտրոնների կողմից արված աննշան դրական գործողությունները չգնահատենք որպես լուրջ արժեքներ` չնկատելով այն ահռելի կործանումները, որոնք դրանք բերում են իրական մշակույթին, պիտի որոշենք, որ հայ մարդու միակ փրկությունը մարդ լինելն է, իսկ հայ մշակույթի միակ փրկությունը մարդկային մշակույթի հաղթանակն է, մարդկային մշակույթ, որի միակ աժեքը մարդն է, նրա հոգին, ինչն էլ նշանակում է, որ այն պետք է լինի բարձր ու էական մշակույթ, առանց ազգային ինքնահիացիումների ու ինքնախաբեությունների: