+ Կատարել գրառում
Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Հանրային հեռուստատեսություն

  1. #11
    Անդամության թեկնածու Լև.. is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2008
    Գրառումներ
    4

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    Մեջբերում Tigris-ի խոսքերից Նայել գրառումը
    Monitoring- տեսչում, տեսչութիւն, դիտում, հետապնդում,
    Degenerateացնող- նուաստացնող, ստորացնող, գռեհկացնող:
    Ճի՞շտ է թարգմանութիւնը:
    Իմ կարծիքով այնքան էլ ճիշտ չէ, մոնիթորինգին առավել համապատասխանում է վերահսկելը իսկ դեգեներացնողին՝ այլասերողը:

    Հարգելի Տիգրիս, Դուք պահանջում եք պահպանել հայոց լեզուն, շատ բարի, բայց ինքներդ գրում եք արևմտահայերեն՝ որը իմ կարծիքով ևս պրոբլեմ է: Նույն հաջողությամբ ես կարող եմ գրել համշենահայերենի տրապիզոնյան բարբառոբ, որը ևս հայերեն է: Ավելի լավէ մտածենք թե ինչպես անել որ բոլոր հայերը խոսեն մեկ լեզվով: Բացի այդ կան բառեր որոնց հայերեն թարգմանությունը շատ խրթին է, ու կարիք չկա անխտիր բոլոր բառերի համար անպայման հայկական համարժեքը գտնել կամ ստեղծել:
    Վերջին խմբագրող՝ Լև..: 06.05.2008, 23:11: Պատճառ: գրառման ավելացում

  2. #12
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    Մեջբերում Լև..-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով այնքան էլ ճիշտ չէ, մոնիթորինգին առավել համապատասխանում է վերահսկելը իսկ դեգեներացնողին՝ այլասերողը:

    Հարգելի Տիգրիս, Դուք պահանջում եք պահպանել հայոց լեզուն, շատ բարի, բայց ինքներդ գրում եք արևմտահայերեն՝ որը իմ կարծիքով ևս պրոբլեմ է: Նույն հաջողությամբ ես կարող եմ գրել համշենահայերենի տրապիզոնյան բարբառոբ, որը ևս հայերեն է: Ավելի լավէ մտածենք թե ինչպես անել որ բոլոր հայերը խոսեն մեկ լեզվով: Բացի այդ կան բառեր որոնց հայերեն թարգմանությունը շատ խրթին է, ու կարիք չկա անխտիր բոլոր բառերի համար անպայման հայկական համարժեքը գտնել կամ ստեղծել:
    Թարգմանութեանդ համաձայն եմ:
    Յարգելիս, այստեղ ես գրել եմ աւանդական ուղղագրութեամբ եւ արեւելահայերէն: Իսկ բարբառների եւ գրական հայերէնների միջեւ պէտք է տարբերել:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #13
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    Մեջբերում Tigris-ի խոսքերից Նայել գրառումը
    Յարգելի Հեղինակ, խնդրեմ՝ մի' նեղանաք, քանզի այս եւ նման բառերի, վերջերս շատ եմ հանդիպում, բայց վստահ չեմ, թէ ինչ իմաստներով են գործածւում:
    Վերեւում մէջբերածս արեւելահայերէն է, որի գրական արեւմտահայերէնը կը լինի.-
    Յարգելի Հեղինակ, խնդրեմ մի' նեղուիք, քանզի այս, եւ նման բառերուն, վերջերս շատ կը հանդիպիմ, բայց վստահ չեմ, թէ ինչ իմաստով կը գործածուին:
    Վերջին խմբագրող՝ Tigris: 06.05.2008, 23:31:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #14
    Անդամության թեկնածու Լև.. is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2008
    Գրառումներ
    4

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    Նկատել եմ,որ այն մշակույթը որը քարոզվում է հեռւոստատեսային եթերում և այն կենցաղային հումորը որ հրամցնում են հեռւոստադիտողին ունի իր լսարանը բայց ցավալին այն է, որ այդ լսարանը համապատասխան հետևություններ չի անում տեսածից այլ լիրվ հակառակն է տեղի ունենում, սկսում են ամեն կերպ կրկնորինակել այդ պախարակելի խոսելաոճն ու վարվելաձևերը, ունկնդրել այդ անճաշակ ստեղծագործությունները,դիտել նմանատիպ կինոֆիլմեր: Ցավն այն է որ այդպիսի հեռւոստադիտողների քանակը մատ է ու նրանք աշխատում են այն ավելի շատացնել:
    Մեզ պակասում է իրոք ազգամետ ու մշակութային-բարոյական հեռւոստատեսություն, որը կձևավորի որակյալ ու պահանջկոտ հեռւոստադիտող: Հանրայինը որն այդպիսի նախադրյալներ ուներ ավաղ շեղվել է իր ուղուց:
    Այսօր իրենք հայտարարել են որ եկող տարվանից ցուցադրելու են միմիայն տեղական արտադրության սերիալներ, բայց այ ինչպիսի պահանջներ են ներկայացվելւո այդ սերիալներին և ինթ են քարոզելու ի ասվել, բայց կարելի է ենթադրել, որ դա կլինի նորօրյա դերասանների ու ռեժիսորների տաղանդի հերթական «փայլուն» արգասիքը:

  5. #15
    Անդամության թեկնածու Լև.. is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2008
    Գրառումներ
    4

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    Մեջբերում Tigris-ի խոսքերից Նայել գրառումը
    Թարգմանութեանդ համաձայն եմ:
    Յարգելիս, այստեղ ես գրել եմ աւանդական ուղղագրութեամբ եւ արեւելահայերէն: Իսկ բարբառների եւ գրական հայերէնների միջեւ պէտք է տարբերել:
    Հարգելի Տիգրիս, մի կարծեք, թե մտադրվել եմ Ձեզ հետ վիճաբանել արևելահայերենի ու արևմտահայերենի մասին, քանի որ այդ հարցւոմ մասնագետ չեմ, ուղղակի այդ տարբերությունն իմ համար ընդունելի չէ նաև այն առումով, որ արևմտահայերենն էլ ունի իր տարատեսակները և արդյունք է հայերենի որոշ բարբառների զարգացման, և հետո կա պաշտոնական ընդունված գրական հայերենը, իր ուղղագրությամբ: Կամ էլ աշխարհի բոլոր հայերս պետք է անցնեք գրաբարի: Ես նպատակ չունեմ քննադատելու արևմտահայերենը, բայց կարծում եմ, որ դա ևս մի խնդիր է, որը պետք է ապագայում լուծում գտնի:
    Վերջին խմբագրող՝ Լև..: 06.05.2008, 23:55:

  6. #16
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    [Հարգելի Տիգրիս, մի կարծեք, թե մտադրվել եմ Ձեզ հետ վիճաբանել արևելահայերենի ու արևմտահայերենի մասին, քանի որ այդ հարցւոմ մասնագետ չեմ, ուղղակի այդ տարբերությունն իմ համար ընդունելի չէ նաև այն առումով, որ արևմտահայերենն էլ ունի իր տարատեսակները և արդյունք է հայերենի որոշ բարբառների զարգացման, և հետո կա պաշտոնական ընդունված գրական հայերենը, իր ուղղագրությամբ:[/quote]
    Ես էլ մտադիր չեմ վիճելու, բայց եթէ փափագես ընթերցել տեսակէտներս, խնդրեմ. թերթատի'ր www.hyeforum.com կայքի language բաժինը:
    Պաշտօնական ուղղագրութիւն կոչուածը ես չեմ ընդունում, չեմ ընդունում եւ, շինծու և-ը: Հայերէնում կայ միայն եւ, որ բառ է, եւ ոչ տառ:
    Կամ էլ աշխարհի բոլոր հայերս պետք է անցնեք գրաբարի: Ես նպատակ չունեմ քննադատելու արևմտահայերենը, բայց կարծում եմ, որ դա ևս մի խնդիր է, որը պետք է ապագայում լուծում գտնի:

    Արեւմտահայերէնի խնդիրը լուծեցին երիտ-թուրքերը, իսկ արեւելահայերէնն էլ եղծեցին ստալին-մակինցեանները: Ճանաչում եմ աւանդական ուղղագրութիւնը, դրա համար էլ անդրադառնում՝ թէ որքա՜ն աղաւաղուել է լեզուն, բառերը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #17
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    Մեջբերում Tigris-ի խոսքերից Նայել գրառումը

    Monitoring- տեսչում, տեսչութիւն, դիտում, հետապնդում,
    Degenerateացնող- նուաստացնող, ստորացնող, գռեհկացնող:
    Ճի՞շտ է թարգմանութիւնը:


    Ոչ Դեգեներացումը ո'չ նվաստացումն է, ո'չ ստորացումն է, ո'չ գռեհկացումը: Դեգենարացումը որակի նախնական մակարդակի փոփոխությունը, խեղումը, ցածրացումն է

    Մեջբերում Tigris-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի' ապականէք մեր լեզուն

    Երբեմն ժողովուրդները այնքան են դեգենարացվում, այդ թվում`իրենք իրենց կողմից (ինքնախեղում), որ միայն մոնտիորինգով կարելի է նրանցից գլուխ հանել: Սա ապականում չէ, այլ ախտորոշոււմ

  8. #18
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    Տան մէջ, ամենից շատ ես եմ, մեր միակ հայկական հեռուստակայանի՝ Հ1-ի ալիքը անպայման այցելողը, երբ ամէն անգամ որոնումի մէջ լինեմ: Անցեալ կիրակի, ներսս հպարտութեամբ, հրճուանքով եւ զուսպ կարօտաբաղձով լցուեց, երբ աչքիս առաջ կենդանացաւ Արեւմտեան Հայաստանը, Աղձնիքի Սասուն գաւառը, կամ Տուրուբերանի Տարօնը: Պարում էին ու մունջ դերասանում: Տարօնական տարազները, «Կուգամ»-ի «կգամ»-ի «գալիս եմ»ի փոխարէն զնգող «կիգամ»-ը, Մայրամի շքեղ եւ հպարտ կեցուածքը, ու աշխարհ խառնող աննման աչք-յօնքը, ինձ տարին այն օրերը, երբ չունէինք պատկերակայան, երբ մեր կարօտի կրակը հանգեցնում էինք Երկիր պատմող հայ գրականութեամբ, «Ռուբէնի յուշեր», «Զարթօնք» կարդալով:
    Յիշեցի Շենիկն ու Սեմալը, մեկը միւսին աղջիկ պարտական: Ապրում էին դեռ ցեղային նահապետական կեանքով: Աղջիկ կորուսած գիւղը իր պատիւը պաշտպանում էր սրով, ու կռւում տարիներ շարունակ: Խային ռոմը (օսմանցին) պատուհասում է Շէնիկը: Սեմալցիք հասնում են օգնութեան, բայց դրան այնքան պէտքն ունեցող շէնիկցին թուրով վանում է «թշնամի» սեմալցուն, որպէսզի նրա օգնութեամբ «չպղծուի» իր յաղթանակը կամ պարտութիւնը:
    Ժամանակ անց, ազգի պետերի կարգադրութեամբ, հաշտւում են երկրի մարդիկ, այն միամիտ լեռնցիները:
    ***
    Հ1-ից ցուցադրած մնջախաղում, փախած աղջկայ հօր վիշտն ամոքող ու վրէժ լուծելու պատրաստ ցեղակիցներ կամ համագիւղացիներ չկային:
    Այսպիսով մի պահ վերացայ 21-րդ դարից, ու թռայ Երկիր, Սասուն, որն այնպէս ամուր նստած է մտապատկերիս Հայաստանի մէջ:
    Սասունցիների խաղը աւարտեցաւ: Սպասեցի, չփոխեցի ալիքը:
    Ամեն կիրակի, Հ1ից հաղորդում են Ռուսիայում ապրող նշանաւոր հայերի, կամ կիսահայերի վերաբերեալ: Ռուսերէն չհասկանալով, փոխում եմ ալիքը, ու գնում Արաբական աշխարհ: Մի քիչ գիրուկ հաղորդավարուհու հիւրը այս անգամ, իբր նորաձեւագէտ կամ գեղագէտ, մի որձեւէգ էր, որի դէմքում տեսածս «գեղագիտական» միջամտութիւնը մատնում էր նրա ճաշակը: Ընթացքում տեսայ, իբր նորաձեւութեան ստեղծագործութիւններ, Հ1-ի հիւրին նմանող, ու զարտուղի սեռ ունեցող տիկնիկներու եւ մանկլաւիկներու ներկայացմամբ: Ներկայացումները լուսանկարներ էին, ուր դերասանների կերտած դրուագները ոչ մի կերպ չէին առնչւում պոռնկագրութեան, նորաձեւութեան կամ գեղարուեստին:
    Մտածեցի թէ, արդեօ'ք, ի՞նչ տի մտածեն այլազգիք, երբ դիտեն Հ1-ը: Պիտի ասե՞ն. «սա՞ է Հայաստանի պետական կայանը»: Ու եթէ, այս այլազգիների մէջ կան, այնպիսիք, որոնք ծագումով հայ են, ու ուզում են վերադառնալ իրենց հայրենական ազգութեան, պարզել են Հայաստանի պաստառը, որպէսզի ծանօթանան պապերի մշակոյթին, ի՞նչ տի ասեն, երբ տեսնեն նման խրտուիլակութիւն:
    Ընթերցողների մէջ եթէ կան, վերոյիշեալ «հերոսը» ճանաչողներ, թող բարեհաճին արձանագրել նրա անունը, որպէսզի ապագայի ընթերցողը իմանայ՝ ո'ւմ մասին եմ գրել:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. #19
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    http://www.dnforum.am/showthread.php?t=4978

    Ողջո՜յն,
    Վանական եղբայր, երախտապարտ եմ սոյն նամակի հրատարակման առթիւ: Արտակ Մովսիսեանի հաղորդումները այն սակաւաթիւ հաղորդումներից էր, որ մեծ հետաքրքրութեամբ դիտում էի:
    Յիրաւի դասեր էին, ու մեզ շատ է պէտք վերլուծել, իմանալ, քաղել մեր հարուստ անցեալից:
    Դեռ աւելին, փափաքս էր, յարգարժան Արտակի նման այլ պատմաբաններ էլ նմանօրինակ հաղորդումներ կատարէին, գուցէ բանավիճէին, եւ հանրութեան մօտ հետաքրքրութիւնը աւելացնէին՝ պատմական, քաղաքական ու հայրենաճանաչման նիւթերի վերաբերեալ:
    Հ1 դիտում ենք, քանզի ուրիշը չունենք Հայաստանի, հայութեան եւ հայագիտութեան վերաբերեալ հաղորդումներ մատուցող: Մնացեալ կարգի նախագծերը՝ սերիալ, ֆրանսական ֆիլմեր, մեկ խօսքով՝ այն ամեն ինչ որ հայկական չէ, սփիւռքահայը, ինչո՞ւ չէ՝ նաեւ հայաստանաբնակ հայը, կարող է դիտել այլ լեզուներով հաղորդում մատուցող ալիքներից: Չէ՞ որ հայերն ընդհանրապէս գիտեն մեկից աւելի լեզուներ:
    Ուրեմն՝ Հ1-ը, մանաւանդ որ կոչուած է հասնելու աշխարհասփիւռ հայութեան, պիտի լինէր 99 տոկոս հայկական թեմաներով հաղորդում մատուցող ալիք:
    Ինչ վերաբերի հայկական ճարտարապետութեան եւ հայ լեզուագիտութեան: Ստիպուած եմ ասելու, որ Արտակ Մովսիսեանի մատուցման ոճը չունեն այդ նախագծերի հաղորդավար-գիտունները: Անսիրտ, պարտադրուածի պէս էին մատուցում, մանաւանդ լեզուաբան հաղորդավարը, որին երբէք չկարողացայ հետեւել, լեզուաբանութեան «խենթ» լինելովս հանդերձ:
    Վերջապէս՝ վերոյիշեալ նախագծերի փակումը, կարելի՞ է առնչել հաւանական հայ-թուրք մերձեցման նպաստելու միտումով, Հայաստանի վերնախաւի կողմից կատարուած զիջում, ժեստ: Գուցէ թուրքական կողմը տեղեակ էլ չէ եղածից: Ինչեւէ՝ սպասենք եւ տեսնենք. ե՛րբ է եթեր գալու մշակութային ալիքը: Մինչ այդ՝ կարելի էր շարունակել վերոյիշեալ հաղորդումները. մինչեւ նոր ալիքի ստեղծումը:
    Բարին ընդ ձեզ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #20
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հանրային հեռուստատեսություն

    Արգենտինահայ Դաւիթ Նալբանդեան, Հայլուրի թղթակիցին տուել է exclusive հարցազրոյց, որը եթէ, բացառիկ, կամ յատուկ լինէր, Հայլուրի օտարամոլութեան յագուրդ պիտի չի տար:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

+ Կատարել գրառում
Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Արբանյակային հեռուստատեսություն
    Հեղինակ՝ Վանական, բաժին` Հեռուստատեսություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.10.2011, 12:24
  2. Գրառումներ: 2
    Վերջինը: 02.12.2007, 13:13

Թեմայի պիտակներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները