Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Կրթություն. անընդհատ բարեփոխումներ

  1. #1
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Կրթություն. անընդհատ բարեփոխումներ

    Որքան ինձ հիշում եմ, կրթությունը բարեփոխում են. դեռ դպրոցում էի, դրսում էլ Սովետական երկիր էր և կուսակցական համագումարներ, հայտարարվեցին կրթական բարեփոխումներ... բայց իհարկե հիմնական "բարեփոխումները" դեռ առջևում էին, անկախության հռչակումից հետո պիտի գային, մենք էլ բոլորից առաջ և խիստ ոգևորված
    պիտի դրանց ոչ միայն մասնակիցը, այլ գրեթե գաղափարախոսը դառնայինք... Այնպես որ, որպես այս չհաջողված նպատակի լուրջ վկաներ և խոհուն հետազոտողներ, կարիք ենք համարում այս խնդրի լուրջ քննարկումները, և սկզբի համար ուզում եմ անել մի քանի հարցադրում:
    Հայտնի է, որ յուրաքանչյուր գործ ու գաղափար պետք է ունենան աշխարհայացքային հիմք: Պարզ է, որ նյութապաշտությունը /որպես փիլիսոփայական կատեգորիա և աշխարհայացքային հիմք, սակայն ոչ որպես կենցաղ և կացութաձև/ անցած փուլ է, բայց թե որ աշխարհայացքով պետք է այն փոխարինվի, ինչ են գտնում կրթության տեսաբանները:
    Չէ որ առանց աշխարհայացքի այն նման է արհեստական տոնածառի, որի ձողը կորցրել ենք, և ճյուղերը /առարկաները/ ցանուցիր են, հավաքող առանցքը չկա:
    Ինչ, և արդյոք շատ բան գիտե ուսուցիչը երեխայի մասին... զարմանալի հարց է, բայց և շատ կարևոր: Մի շտապեք պատասխանել այս հարցերին, դրանցից և ևս մի- քանի կարևորագույն հարցերից կախված է մեր հիմնական հարցի` ինչու չեն հաջողվում կրթական բարեփոխումները` պատասխանը:
    Հրավիրում եմ քննարկումների:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  2. Շնորհակալություն Առողջագետ-ին այս գրառման համար:

    Sita (02.11.2007)

  3. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Կրթություն. անընդհատ բարեփոխումներ

    Կրթութունը ` դա մարդ կրթելն է, դաստիրակելը, և ոչ թե միայն սինուս կան բաղաձայնը ձայնավորից տարբերել սովորեցնելը;
    Ինչ կրթութայն մասին կարող է խոսք գնալ, եթե հայոց լեզվի դասատուն 6-երորդ դասարանի մաթեմաթիկայի խնդրագրքից հեռու է փախնում;
    Ամեն տեղ ես կողմ եմ նեղ մասնագիտական ուղղվածությանը, սակայն դեմ եմ դա ուսուցչի մասնագիտության դեպքում;
    Դասատուն իր աշակերտների համար պետք է դառնա ուսուցիչ, գուռու;
    Կրթվելու միակ ճանապարհը սա է, եթե չհաշվենք ինքնակրթութան տարբերակը;

    Իսկ առարկայական դասագրքերի ընտրությունը և մատուցման ձևերը երկրորդական են և ըստ իս անիմաստ, եթե ուսուցչի փոխարեն ունենք դասատու;
    Մեր դպրոցները էս տեսակետից նման են մանկապարտեզի, այսինքն երեխաների համար մի յուրահատուկ ժամանցի վայրի, բայց ոչ կրթվելու, դաստիրակվելու օջախի;

    Հ.Գ. Հիշենք, որ կար ժամանակ, երբ թե մեր ազգի մեծերը հանդես էին դալիս որպես ուսուցիչներ, և ինչպի~սի հետք էին թողնում իրենց աշակերտների մեջ; Երևի բոլորս էլ բախտ ենք ունեցել ունենալ այդպիսի գոնե մեկ ուսուցիչ:

  4. #3
    Սկսնակ անդամ Sita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    39

    Լռելյայն արժեք Re. Կրթություն. անընդհատ բարեփոխումներ

    Ձուկը գլխից է հոտում...

    Եթե աշխատանքի տեղավորվելը միայն հարևան ծանոթ բարեկամով չլիներ, գուցե և մեր դպրոցներում հիմա լինեին իսկական մանկավարժներ, այլ ոչ-թե դիպլոմով "դաստուներ"; որոնք մանկավարժական ոչ մի բնատուր ձիրք չունեն:
    Անհնար է, որ հիմա չլինեն թեկուզ նորավարտ բայց լավ իսկական մանկավարժներ, հարց է մնում, կցանկանան արդյոք նրանք դպրոցում աշխատել, իսկ հետո ընդհանրապես դպրոցը կընդունի նրանց առանց հավելավճարի, իսկ հետո աշխատավարձը կբավականացնի, որ նրանք բարեկեցիկ կյանք վարեն ու իրենց պրոբլեմները դպրոց չբերեն ու երեխաներին պրոբլեմ չհրամցնեն, այլ բարություն և սեր և համերաշխություն կրթեն նրանց մեջ:

    Չէ, դեռ անհնար է, կարծում եմ, բարեփոխումներ հնարավոր կլինեն միայն ոչ պետական դպրոցներում, որտեղ հիմք կդրվի լավ կրթելուն` համապատասխան գումարի դիմաց
    Մենք հարազատ ենք և խորթ ենք այնքան
    Այնքան նման ենք, իրարից տարբեր...
    :

  5. #4
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Կրթություն. անընդհատ բարեփոխումներ

    Տիգրան Սարգսյանը նոր միտք է ներմուծել. պետք է ֆինանսապես նպաստել արտասահմանում կրթության մեկնող երիտասարդներին: Վերադառնում ենք Աբովյանի ժամանակներին, երբ բոլորը անգրագետ էին և մեկ հոգի սովորելով արտասահմանում վերադառնում ու իր աբորիգենական երկրում գիտություններ էր ստեղծում, ասենք` գինեկոլոգիա, դե բանասիրական կրթությունը հերիքում էր դրա համար, ամենակարևորը որ օտարերկրյա էր:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրթության բարեփոխումներ` օգու՞տ թե վնա՞ս
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.04.2008, 10:35
  2. Մասերի, թե Ամբողջի Կրթություն - որն է ճանապարհը:
    Հեղինակ՝ Հեղինակ, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 31.01.2008, 18:03

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •